ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 9 — ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱՐևՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Կառավարությունը բաժնետոմսերի վաճառքի պայմանագրում պարտավոր է ամրագրել հետևյալ պայմանները` ա) ռազմավարակա
Ամփոփում
Հոդված 9. Բ ԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱՐևՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Կառավարությունը բաժնետոմսերի վաճառքի պայմանագրում պարտավոր է ամրագրել հետևյալ պայմանները` ա) ռազմավարական ներդրողը պարտավոր է ապահովել բաժնետոմսերի վաճառքի պայմանագրում սահմանված ժամկետում իրեն մասնավորեցված ընկերությունների վերակազմակերպումը` դրանց միացման կամ միաձուլման միջոցով: Հետագա բոլոր վերակազմակերպումները կարող են իրականացվել Էներգետիկայի կարգավորող հան
Ամբողջ Տեքստ
Հոդված 9. Բ ԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱՐևՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Կառավարությունը բաժնետոմսերի վաճառքի պայմանագրում պարտավոր է ամրագրել հետևյալ պայմանները` ա) ռազմավարական ներդրողը պարտավոր է ապահովել բաժնետոմսերի վաճառքի պայմանագրում սահմանված ժամկետում իրեն մասնավորեցված ընկերությունների վերակազմակերպումը` դրանց միացման կամ միաձուլման միջոցով: Հետագա բոլոր վերակազմակերպումները կարող են իրականացվել Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի համաձայնությամբ. բ) ռազմավարական ներդրողը պարտավոր է ապահովել ԷԲ ընկերության կողմից ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ միջոցների ներգրավումը, ընդ որում` ներդրումային ծրագրերը պետք է ապահովեն տեխնիկական կանոնակարգերի և գործունեության լիցենզիայի պայմաններին համապատասխան սպառողներին էլեկտրաէներգիայի անխափան և հուսալի մատակարարման պահանջների բավարարումը. գ) ռազմավարական ներդրողը պարտավոր է ապահովել ԷԲ ընկերության կողմից ապրանքների և ծառայությունների գնման այնպիսի գործընթացներ, որոնք կնախատեսեն հավասար պայմաններում տեղական արտադրողների և ծառայություններ մատուցողների նախապատվությունը. դ) ռազմավարական ներդրողը մասնավորեցման պահից հետո ԷԲ ընկերության բաժնետոմսերը կարող է օտարել կառավարության համաձայնությամբ կամ կառավարության կողմից սահմանված պայմաններով. ե) ռազմավարական ներդրողը պարտավոր է համապատասխան պայմանագրերում ամրագրված ժամկետներում ապահովել ԷԲ ընկերությունների կողմից 100 տոկոս վճարումներ ստացած էլեկտրաէներգիայի, հզորության, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիայով պայմանավորված` այլ անձանց կողմից մատուցած ծառայությունների դիմաց. զ) ռազմավարական ներդրողը պարտավոր է ապահովել ԷԲ ընկերությունների համագործակցությունն ադմինիստրատորի հետ` կապված սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված պահանջների հաշվառման հետ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
