Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՍԻՐԱՆՈՒՇ ՊԱՊՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԻ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՐԵՎԷ ՄԻՋՈՑՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՍԻՐԱՆՈՒՇ ՊԱՊՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԻ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՐԵՎԷ ՄԻՋՈՑՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-914 դեկտեմբերի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-91)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 դեկտեմբերի 2018թ. ՍԴԱՈ - 91 | «ՍԻՐԱՆՈՒՇ ՊԱՊՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԻ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՐԵՎԷ ՄԻՋՈՑՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՆՏՐԵԼՈՒ, ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆ

Ամբողջ Տեքստ

«ՍԻՐԱՆՈՒՇ ՊԱՊՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԻ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՐԵՎԷ ՄԻՋՈՑՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՆՏՐԵԼՈՒ, ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Սիրանուշ Պապյանի դիմումի հիման վրա Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ մասի, Քաղաքացիական օրենսգրքի այնքանով, որքանով բացակայում են խտրականության արգելքի սկզբունքի իրավական պաշտպանության միջոցները, ինչպես նաև այնքանով, որքանով բացակայում են տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատության իրավական պաշտպանության միջոցները, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի դատական կազմի առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.

«1.1. ՀՀ «Քաղաքացիական» օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ մասը ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներից տարբերվող բովանդակությամբ, իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանության մասով, համաձայն որի «փոխաբերական իմաստով արտահայտությունը.... որևէ պատճառով վիրավորող լինել չի կարող» ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 23-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 42-րդ, 61-րդ, 63-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր: 1.2. ՀՀ «Քաղաքացիական» օրենսգիրքը, այնքանով, որքանով բացակայում է խտրականության արգելքի սկզբունքի իրավական պաշտպանության միջոցները և չի ապահովում իրավունքի պաշտպանության հնարավորություն արգելափակելով անձի դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, միաժամանակ խոչընդոտելով Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարմանը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանա-դրության 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 23-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 42-րդ, 61-րդ, 63-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր: 1.3. ՀՀ «Քաղաքացիական» օրենսգիրքը, այնքանով, որքանով բացակայում է տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատության իրավական պաշտպանության միջոցները և չի ապահովում իրավունքի պաշտպանության հնարավորություն արգելափակելով անձի դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, միաժամանակ խոչընդոտելով Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարմանը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 23-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 42-րդ, 61-րդ, 63-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Դիմողը մատնանշում է, որ իր համար բացասական իրավական հետևանքներ է առաջացրել դատարանների կողմից իր նկատմամբ ԵԿԴ/1676/02/16 դատական գործով կիրառված Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ մասը: Դիմողը գտնում է, որ վերջնական դատական ակտերով իր նկատմամբ կիրառված հիշյալ նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դիմողը պնդում է, որ վեճի առարկա իրավանորմերը ձևակերպված են այնքան անորոշ, որ իրավակիրառական պրակտիկայում հանգեցրել են դրանց այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որի արդյունքում խախտվում են Սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքները: Ըստ դիմողի ՀՀ օրենսդրությամբ բացակայում են խտրականության արգելքի սկզբունքի վերաբերյալ իրավունքների պաշտպանության միջոցները, ինչը հանգեցնում է նրան, որ բազմաթիվ իրավիճակներում քաղաքացիները զրկված են արդյունավետ իրավական պաշտպանությունից: Գոյություն ունեցող իրավանորմերը, որոնք «ցրված են» տարբեր օրենսդրական ակտերում, չեն կարող իրավական պաշտպանության արդյունավետ հնարավորություններ տրամադրել, և դրանց կիրառությունը դեկլարատիվ բնույթ է կրում: Մինչդեռ, հասարակական հարաբերություններում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք պահանջում են գործուն միջոցներ ձեռնարկել քաղաքացիներին խտրական վերաբերմունքից պաշտպանելու համար: Դիմողը գտնում է, որ ՀՀ օրենսդրությամբ խտրականության արգելքի իրավական պաշտպանության միջոցի ինստիտուտի թերի կանոնակարգումը համահունչ չէ նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորություններին:

3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման, հետևյալ պատճառաբանություններով. 3.1. Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ

Սահմանադրական դատարանն իր` 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշմամբ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը: Սույն որոշման մեջ Սահմանադրական դատարանը խնդրո առարկա դրույթի վերաբերյալ մի շարք իրավական դիրքորոշումներ է արտահայտել առ այն, որ «....Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ նորմերով կարգավորվող իրավահարաբերությունների առանձնահատկություններով (գնահատման ենթակա հանգամանքների բազմազանությամբ) է պայմանավորված հայեցողական որոշակի այն ազատությունը, որն օրենսդիրը տրամադրել է դատարաններին վիճարկվող հոդվածի նորմերի կիրառմամբ որոշումներ կայացնելիս։ Սահմանադրական դատարանը նաև գտնում է, որ դատական հայեցողությունը մանավանդ այնպիսի դեպքերում, երբ քննության առարկա է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված խոսքի ազատության սահմանափակման հարցը, պետք է առաջնորդվի ոչ միայն օրենքի նորմերն իրենց սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան մեկնաբանությամբ կիրառելու պահանջով, այլև միջազգային պրակտիկայով, և հատկապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով….», «....Օրենքը սահմանադրական ճիշտ չափորոշիչներ է դրել տվյալ հիմնախնդրի իրավական կանոնակարգման հիմքում։ Դրանց համարժեք ընկալումը, իրավաչափ կիրառումը, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավական ճշմարտության համակարգային բացահայտումը դատական պրակտիկայի խնդիրն է....», «.... անձին զրպարտելու և (կամ) վիրավորելու հիմքով պատասխանատվությունը բացառվում է ելնելով տվյալ գործի և փաստերի ներկայացման հանգամանքներից։ Դրանք իրենց բնույթով սահմանադրականության խնդիր չեն հարուցում, սակայն իրավակիրառական պրակտիկայում ենթակա են հանգամանալի ուսումնասիրման և որպես այդպիսիք գնահատման.…»։ Սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո իրավակիրառական պրակտիկան զարգացել է Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին համահունչ: 3.2. Քաղաքացու «Քաղաքացիական օրենսգիրքն այնքանով, որքանով չի պարունակում խտրականության արգելքի սկզբունքի իրավական պաշտպանության միջոցներ, ինչպես նաև չի պարունակում տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատության իրավական պաշտպանության միջոցներ» պնդման վերաբերյալ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Այս պահանջը հաշվի առնելով անձը, Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս, պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՛ր իրավունքներն են խախտվել և ի՛նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այսինքն, վերոշարադրյալի համատեքստում կարելի է առանձնացնել հետևյալ երեք չափորոշիչները, որոնց միաժամանակյա առկայությունն անհրաժեշտ է օրենսդրությամբ նախատեսված մերժման վերոնշյալ հիմքը բացառելու համար` անհատական դիմումը պետք է պարունակի դիմողի կողմից վիճարկվող իրավական նորմերի հակասահմանադրականության վերաբերյալ իրավական փաստարկներ, հիմնավորումներ, դիմողը պետք է մատնանշի սահմանադրական այն իրավունքները, որոնք խախտվել են վիճարկվող իրավական դրույթի կիրառման արդյունքում, դիմողը պետք է ցույց տա պատճառահետևանքային կապն առ այն, որ իր իրավունքների խախտման փաստը պայմանավորված է իր կողմից վիճարկվող իրավադրույթի ենթադրյալ հակասահմանադրական բովանդակությամբ կամ իրավակիրառական պրակտիկայի կողմից վիճարկվող նորմին հաղորդած ենթադրյալ հակասահմանադրական բովանդակությամբ: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը չի հիմնավորել իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և իր կողմից առաջ քաշված օրենսդրական բացի միջև առկա պատճառահետևանքային կապը: Բացի դրանից, Քաղաքացիական օրենսգրքի 162.1. հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով օրենսդիրը, նախատեսելով մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, սահմանել է, որ անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել է անձի վերոնշյալ իրավունքը: Իսկ Սահմանադրության 42-րդ հոդվածը, սահմանելով կարծիքի արտահայտման ազատությունը, ազդարարում է, որ այն ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Սիրանուշ Պապյանի դիմումի հիման վրա` Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ մասի, Քաղաքացիական օրենսգրքի այնքանով, որքանով բացակայում են խտրականության արգելքի սկզբունքի իրավական պաշտպանության միջոցները, ինչպես նաև այնքանով, որքանով բացակայում են տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատության իրավական պաշտպանության միջոցները, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ընդունումը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

4 դեկտեմբերի 2018 թվականի

ՍԴԱՈ-91

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 դեկտեմբերի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-91
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել