ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 13 — ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ 1.
Ամփոփում
Հոդված 13. Հ ԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ 1. ԷԲ ընկերությունների կողմից կնքված այն պայմանագրերը, որոնցից ծագած պարտավորությունները (ներառյալ` վճարային) սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին չեն դադարել, ներկայացվում են հաշվառման ադմինիստրատորին: 2. Սույն հոդվածի 1-ին կետի պահանջը չի տարածվում` - սպառողների հետ կնքված էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերի (եթե դրանք համապատասխանում են Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանած օր
Ամբողջ Տեքստ
Հոդված 13. Հ ԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ 1. ԷԲ ընկերությունների կողմից կնքված այն պայմանագրերը, որոնցից ծագած պարտավորությունները (ներառյալ` վճարային) սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին չեն դադարել, ներկայացվում են հաշվառման ադմինիստրատորին:
2. Սույն հոդվածի 1-ին կետի պահանջը չի տարածվում` - սպառողների հետ կնքված էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերի (եթե դրանք համապատասխանում են Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանած օրինակելի ձևին), - Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից գրանցված պայմանագրերի, - սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից հետո ԷԲ ընկերությունների կողմից սույն օրենքի 14-րդ հոդվածում սահմանած կարգով կնքված պայմանագրերի, - աշխատանքային պայմանագրերի, - կոլեկտիվ պայմանագրերի վրա:
3. Եթե սույն հոդվածի 1-ին կետում թվարկված պայմանագրերը սույն օրենքին համապատասխան չեն հաշվառվել, ապա սույն օրենքի ուժով համարվում են լուծված: Պայմանագրի լուծմամբ արտադատական կամ դատական կարգով կարող են հատուցվել միայն պատճառված իրական վնասները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
