Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 6 — Փախստականի նույնականացման քարտ և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու իրավունքը, վավերականության ժամկետը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 6AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 6 — Փախստականի նույնականացման քարտ և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու իրավունքը, վավերականության ժամկետը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 6․ Փախստականի նույնականացման քարտ և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու իրավունքը, վավերականության ժամկետը 1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականին նրա դիմումով տրվում է փախստականի նույնականացման քարտ, իսկ փախստականի նույնականացման քարտ ստանալուց հետո անձի դիմումով տրվում է փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ։ 2. Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում են հինգ տարի

Ամբողջ Տեքստ

Հոդված 6․ Փախստականի նույնականացման քարտ և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու իրավունքը, վավերականության ժամկետը 1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականին նրա դիմումով տրվում է փախստականի նույնականացման քարտ, իսկ փախստականի նույնականացման քարտ ստանալուց հետո անձի դիմումով տրվում է փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ։

2. Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում են հինգ տարի վավերականության ժամկետով։ Փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրվում է փախստականի նույնականացման քարտ ունեցող անձանց։ Մինչև վեց տարեկան անձանց փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում է երեք տարի վավերականության ժամկետով։

3. Փախստականի նույնականացման քարտը և փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը անվավեր ճանաչվելու, ուժը կորցնելու, վերցվելու կամ այլ դեպքերում, երբ անձը չի ունենում փախստականի նույնականացման քարտ և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, ապա կարող է դիմել լիազոր մարմին՝ ժամանակավոր վկայական ստանալու համար, որը գործում է մինչև փախստականի նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալը։ Սույն մասում նշված ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ։

4. Փախստականի նույնականացման քարտը և փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել