ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 70 — Վկայի հարցաքննությունը դատական հանձնարարության կարգով 1.
Ամփոփում
Հոդված 70. Վկայի հարցաքննությունը դատական հանձնարարության կարգով 1. Վկան կարող է իր բնակության վայրի առաջին ատյանի դատարանի կողմից հարցաքննվել դատական հանձնարարության կարգով, եթե. 1) վկայի ներկայանալը դատաքննությանը նպատակահարմար չէ մեծ հեռավորության պատճառով. 2) վկան հիվանդության կամ այլ պատճառով ի վիճակի չէ լքել իր գտնվելու վայրը։ 2. Գործը քննող առաջին ատյանի դատարանը կայացնում է դատական հանձնարարության մասին որոշում, որում համառոտ շարադրվում ե
Ամբողջ Տեքստ
Հոդված 70. Վկայի հարցաքննությունը դատական հանձնարարության կարգով 1. Վկան կարող է իր բնակության վայրի առաջին ատյանի դատարանի կողմից հարցաքննվել դատական հանձնարարության կարգով, եթե. 1) վկայի ներկայանալը դատաքննությանը նպատակահարմար չէ մեծ հեռավորության պատճառով. 2) վկան հիվանդության կամ այլ պատճառով ի վիճակի չէ լքել իր գտնվելու վայրը։
2. Գործը քննող առաջին ատյանի դատարանը կայացնում է դատական հանձնարարության մասին որոշում, որում համառոտ շարադրվում են քննվող գործի էությունը, պարզաբանման ենթակա հարցերի շրջանակը, հարցաքննության ենթակա վկայի տվյալները։
3. Վկայից ցուցմունք վերցնելու վերաբերյալ դատական հանձնարարության մասին որոշումը պարտադիր է հանձնարարությունն ստացած առաջին ատյանի դատարանի համար և պետք է կատարվի այն ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում։
4. Դատական հանձնարարությունը կատարվում է դատական նիստում` սույն օրենսգրքով սահմանված կանոններով։
5. Դատական հանձնարարության կատարման կամ դրա անհնարինության մասին կայացվում է որոշում, որը դատական նիստի արձանագրության հետ անհապաղ ուղարկվում է գործը քննող առաջին ատյանի դատարան։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
