Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 301 — Նոտարների հաշվառումից հանումը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 301AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 301 — Նոտարների հաշվառումից հանումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 301. Նոտարների հաշվառումից հանումը 1. Հաշվառումից դուրս գալու համար նոտարը հարկային մարմին է ներկայացնում դիմում և հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը. 1) նոտարական գործունեության կասեցման մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի որոշման պատճենը. 2) նոտարի պաշտոնից ազատման մասին դատարանի որոշման պատճենը. 3) նոտարի պաշտոնից ազատման մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի պատճենը: 2. Նոտարին հաշվառումից հանե

Ամբողջ Տեքստ

Հոդված 301. Նոտարների հաշվառումից հանումը 1. Հաշվառումից դուրս գալու համար նոտարը հարկային մարմին է ներկայացնում դիմում և հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը. 1) նոտարական գործունեության կասեցման մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի որոշման պատճենը. 2) նոտարի պաշտոնից ազատման մասին դատարանի որոշման պատճենը. 3) նոտարի պաշտոնից ազատման մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի պատճենը:

2. Նոտարին հաշվառումից հանելու համար կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացրած՝ նոտարի գործունեության կասեցման կամ պաշտոնից ազատման մասին հրամանի կամ որոշման պատճենը կամ նրա մահվան փաստը հավաստող՝ երրորդ անձի ներկայացրած փաստաթղթի պատճենը:

3. Սույն հոդվածով սահմանված փաստաթղթերից որևէ մեկի ստացման դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում տվյալ նոտարի գործունեության դադարեցման վերաբերյալ տեղեկությունները գրառվում են միասնական գրանցամատյանում: Նոտարը գործունեության կասեցման կամ պաշտոնից ազատման կամ մահվան օրվանից համարվում է հաշվառումից հանված:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել