ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1107 — Մտավոր գործունեության արդյունքներ ստեղծելու և օգտագործելու պայմանագիր 1.
Ամփոփում
Հոդված 1107. Մտավոր գործունեության արդյունքներ ստեղծելու և օգտագործելու պայմանագիր 1. Հեղինակը կարող է ստանձնել ապագայում ստեղծագործություն, գյուտ կամ մտավոր գործունեության այլ արդյունք ստեղծելու և իր գործատու չհամարվող պատվիրատուին այդ արդյունքն օգտագործելու բացառիկ իրավունք տրամադրելու պարտավորություն: 2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված պայմանագիրը պետք է սահմանի ստեղծվելիք մտավոր գործունեության արդյունքի բնույթը, ինչպես նաև այն օգտագործել
Ամբողջ Տեքստ
Հոդված 1107. Մտավոր գործունեության արդյունքներ ստեղծելու և օգտագործելու պայմանագիր 1. Հեղինակը կարող է ստանձնել ապագայում ստեղծագործություն, գյուտ կամ մտավոր գործունեության այլ արդյունք ստեղծելու և իր գործատու չհամարվող պատվիրատուին այդ արդյունքն օգտագործելու բացառիկ իրավունք տրամադրելու պարտավորություն:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված պայմանագիրը պետք է սահմանի ստեղծվելիք մտավոր գործունեության արդյունքի բնույթը, ինչպես նաև այն օգտագործելու նպատակները կամ եղանակները:
3. Հեղինակի կողմից ապագայում ստեղծվելիք մտավոր գործունեության ցանկացած արդյունքն օգտագործելու բացառիկ իրավունքը որևէ անձի տրամադրելու մասին հեղինակին պարտադրող պայմանագիրն առոչինչ է:
4. Որոշակի տեսակի կամ որոշակի բնագավառում ապագայում մտավոր գործունեության արդյունքներ ստեղծելու` հեղինակի իրավունքները սահմանափակող պայմանագրի պայմաններն առոչինչ են:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
