ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 410 — Կեղծ ալկոհոլային խմիչքների, մանկական սննդի, կենսաբանական ակտիվ հավելումների, դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքերի, օժանդակ նյութերի, բժշկական արտադրատեսակների կամ հետազոտվող
Ամփոփում
Հոդված 410. Կեղծ ալկոհոլային խմիչքների, մանկական սննդի, կենսաբանական ակտիվ հավելումների, դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքերի, օժանդակ նյութերի, բժշկական արտադրատեսակների կամ հետազոտվող դեղագործական արտադրանքների ինքնությունը հավաստող կեղծ փաստաթղթեր պատրաստելը կամ օգտագործելը 1. Կեղծ ալկոհոլային խմիչքի, մանկական սննդի, կենսաբանական ակտիվ հավելման, դեղի, դեղանյութի, դեղաբուսական հումքի, օժանդակ նյութի, բժշկական արտադրատեսակի, դրանց մասերի
Ամբողջ Տեքստ
Հոդված 410. Կեղծ ալկոհոլային խմիչքների, մանկական սննդի, կենսաբանական ակտիվ հավելումների, դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքերի, օժանդակ նյութերի, բժշկական արտադրատեսակների կամ հետազոտվող դեղագործական արտադրանքների ինքնությունը հավաստող կեղծ փաստաթղթեր պատրաստելը կամ օգտագործելը 1. Կեղծ ալկոհոլային խմիչքի, մանկական սննդի, կենսաբանական ակտիվ հավելման, դեղի, դեղանյութի, դեղաբուսական հումքի, օժանդակ նյութի, բժշկական արտադրատեսակի, դրանց մասերի կամ հետազոտվող դեղագործական արտադրանքի ինքնությունը կամ ծագման վայրը հավաստող, արտադրությանը, տեղաբաշխմանը կամ մատակարարմանը վերաբերող կեղծ փաստաթուղթ պատրաստելը կամ օգտագործելը` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
