Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-30-Ն9 փետրվարի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի փետրվարի 9-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 182.2 -րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 182.2. Սննդամթերքի և կերի անվտանգության , բուսասանիտարիայի և անասնաբուժության ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարակ անները չկատարելը կամ ստուգումների , աուդիտների , դիտարկումների , անասնահամաճարակային մշտադիտարկումների , բուսասանիտարական մշտադիտարկումների , ստուգայցերի և ( կամ ) վարչական վարույթների իրականաց ու մը խոչընդոտելը 1. Սննդամթերքի և կերի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուժության ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ ստուգումների, աուդիտների, դիտարկումների, անասնահամաճարակային մշտադիտարկումների, բուսասանիտարական մշտադիտարկումների, ստուգայցերի և (կամ) այլ վարչական վարույթների իրականացումը խոչընդոտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

2. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:»: Հոդված 2. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասը «պետերը» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ նաև ստուգայց իրականացնող պաշտոնատար անձինք» բառերով: Հոդված 3. Օրենսգրքի 238.2-րդ հոդվածի 2-րդ մասը «ղեկավարները» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ նաև ստուգայց իրականացնող պաշտոնատար անձինք» բառերով: Հոդված 4. Օրենսգրքի 277-րդ հոդվածը չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են անմիջապես՝ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն չներկայացվելու պարագայում: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն ներկայացվելու պարագայում վարույթն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:»: Հոդված 5. Օրենսգրքի 278-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունն իրականացվում է խախտման հայտնաբերման վայրում անմիջապես՝ սահմանափակվելով որոշման ընդունմամբ, որը կազմվում է խախտման հայտնաբերման վայրում անմիջապես՝ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն չներկայացվելու պարագայում: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն ներկայացվելու պարագայում վարույթն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:»: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ա. Ս ԻՄՈՆՅԱՆ 2022 թ. փետրվարի 21 Երևան ՀՕ-30-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 փետրվարի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-30-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (03.03.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.02.21-2022.03.06 Պաշտոնական հրապարակման օրը 21.02.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 09.02.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող Ստորագրման ամսաթիվ 21.02.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 03.03.2022 Հիմնական ակտ 09.02.2022, ՀՕ-30-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 փետրվարի, 2022 թ.
Գործի #:
ՀՕ-30-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել