«ԻՇԽԱՆ ԹԱՄԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 48-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 247 6 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-120)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 8 հուլիսի 2022թ. ՍԴԱՈ - 120 | «ԻՇԽԱՆ ԹԱՄԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 48-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 247 6 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ԻՇԽԱՆ ԹԱՄԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 48-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2476-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով Իշխան Թամազյանի դիմումի հիման վրա Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2476-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2022 թվականի հունիսի 27-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Իշխան Թամազյանի (այսուհետ դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է. «(…) որոշել
1. Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 60-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2476-րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 75-րդ, 79-րդ և 39-րդ հոդվածներին»:
2. Ըստ դիմողի Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև Օրենք) 48-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը հանրային իրավունքի ոլորտի հատուկ կարգավորում է: Դիմողը հիմնավորում է, որ նշված իրավակարգավորումն իր բնույթով հատուկ է, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի միակողմ գործարքներին առնչվող ընդհանուր իրավակարգավորումներից առանձնահատկություններ է պարունակում այնքանով, որքանով Օրենքը նոտարին թույլ չի տալիս մեկնաբանել լիազորագրի հասկացությունները, այլ բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից ելնելու պարտադիր պահանջ է սահմանում առանց մեկնաբանելու միջոցով լրացուցիչ լիազորություններ տալու: ՀԵտևաբար դիմողը պնդում է, որ Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով ընդհանուր նորմի և հատուկ նորմի միջև կոլիզիաների դեպքում գործում է հատուկ նորմը: Ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իրավակարգավորումները, ըստ դիմողի, սույն գործով կիրառելի չեն, քանի որ լիազորագրով անձի լիազորությունների շրջանակն ստուգելու նոտարի պարտականությունը որպես ընդհանուր նորմից առանձնահատկություն, սահմանված է Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով: Դիմողի պնդմամբ ստացվում է, որ գործարքի կողմի ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունը բացահայտելու ընդհանուր կանոնն ստորադասվում է հատուկ կանոնով սահմանված նոտարի այն պարտականությանը, ըստ որի լիազորագրում բառացի և տառացի նշանակությամբ լիազորության բացակայության դեպքում հավելյալ լիազորությունները չեն մեկնաբանվում, և նոտարական գործողության կատարումը մերժվում է: Ավելին դիմողը գտնում է, որ անդեմ, անիմաստ կամ բազմիմաստ լիազորությունների դեպքում նոտարական գործողություններն արգելված են Օրենքով: Ըստ դիմողի տվյալ դեպքում վիճարկվող նորմի մեկնաբանման առնչությամբ ՀՀ դատարանների կողմից առկա են միմյանց հակասող մեկնաբանություններ, հետևաբար վիճարկվող նորմի անորոշությունն իր համար ոչ միայն իրավական անկանխատեսելիություն է ստեղծում, այլև Սահմանադրության 2-րդ գլխով ամրագրված իր հիմնարար իրավունքների խախտման է հանգեցնում: Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով վարչական դատավարության կարգը սահմանվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով և ՀՀ դատական օրենսգրքով: Միաժամանակ, դիմողը պնդում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառությունը վարչական դատավարությունում թույլատրված է միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում դրա վերաբերյալ ուղղակիորեն նշված լինելու դեպքում: Հետևաբար ըստ դիմողի վարչական դատավարության ընթացքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2476-րդ հոդվածի կիրառությունն առհասարակ պետք է բացառվեր, քանի որ վարչական դատավարության կարգում բացակայում է օտարերկրյա դատական ակտերի ճանաչման որևէ պահանջ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածի իրավակարգավորումը, դիմողի կարծիքով, թույլատրում է օտարերկրյա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված կամ վավերացված փաստաթղթի իսկության ճանաչումը վարչական դատարանի կողմից, քանի դեռ հիմնավոր կասկածի դեպքում փաստաթղթի ոչ իսկական լինելը չի ապացուցել վիճարկող կողմը: Դիմողի կարծիքով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2476-րդ հոդվածը չի համապատասխանում իրավական որոշակիությանն այնքանով, որքանով առաջանում է այնպիսի անորոշություն, որը թույլ չի տալիս անձին դրսևորելու համապատասխան վարքագիծ. մասնավորապես կանխատեսելի և որոշակի չէ նաև վարչական դատավարությունում ամուսնալուծության օտարերկրյա դատական ակտի ճանաչման ենթակա լինելու/չլինելու հարցը: Դիմողի պնդմամբ դրա հետևանքով խախտվում է անձի Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության և ժառանգության իրավունքների արդյունավետ իրացումը, ինչն իր հերթին խախտում է անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:
3. Ուսումնասիրելով ներկայացված դիմումը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմք, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սույն դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժամանակագրական տեսանկյունից դիմողի նկատմամբ կայացված վերջին դատական ակտը թիվ ՎԴ/0464/05/17 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 2022 թվականի հունվարի 14-ի որոշումն է, որը չի կարող համարվել որպես դիմողի կողմից բարձրացված հարցերի կապակցությամբ օրենսդրությամբ նախատեսված դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառում, քանի որ Վճռաբեկ դատարանը նշված որոշմամբ բավարարել է վճռաբեկ բողոքը բեկանելով Վերաքննիչ վարչական դատարանի 14.06.2019 թ. որոշումը և գործն ուղարկել Վարչական դատարան նոր քննության: Նման պայմաններում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը, ըստ էության, չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելուն։ Այս համատեքստում հարկ է սահմանադրական արդարադատություն հայցող ֆիզիկական և իրավաբանական անձանց ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ վերջիններս մինչև Սահմանադրական դատարան դիմելն օրենսդրական պարտականություն են կրում պահպանելու այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողն իրավասու չէ դիմել Սահմանադրական դատարան, քանի որ չի պահպանել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու և վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պահանջները: Վերահաստատելով 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումները Սահմանադրական դատարանը փաստում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Իշխան Թամազյանի դիմումի հիման վրա Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2476-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
8 հուլիսի 2022 թվականի
ՍԴԱՈ-120
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 հուլիսի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-120
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
