Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-81 մարտի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 1 մարտի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 8 | ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղ. Երեւան

1 մարտի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբ` Մ. Թոփուզյանի

Անդամակցությամբ՝ Հ. Դանիելյանի

Ֆ. Թոխյանի

Ուսումնասիրելով քաղ. Ռուբեն Թորոսյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղ. Ռուբեն Թորոսյանը 19.02.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով քննության առնել եւ որոշել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:

Տվյալ անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ սույն անհատական դիմումի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:

Դիմողի կողմից պահպանված չեն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` քաղաքացիների անհատական դիմումների ընդունելիության պարտադիր պայմանները։ Մասնավորապես, սահմանադրական դատարան անհատական դիմում կարող է ներակայացնել ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից հանդիսացած ֆիզիկական կամ իրավաբանական անձը: Սույն անհատական դիմումից ակնհայտորեն բխում է, որ դիմողը որևէ իրավասու դատական մարմնում դատավարության մասնակից չի հանդիսացել, իսկ այդ հանգամանքն ինքնաբերաբար նշանակում է նաև մատնանշված օրենքով սահմանված` դիմումների ընդունելիության մյուս այլ պարտադիր պայմանների իսպառ բացակայություն: Դատական կազմն արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Բացի դրանից, անհատական դիմումի հիման վրա վիճարկման ենթակա չէ սահմանադրական դատարանի կողմից կիրառված օրենքի սահմանադրականությունը /ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման 7-րդ կետ/: Ի դեպ, ՀՀ սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմի 05.02.2010թ. որոշմամբ գործի քննությունը մերժելիս վկայակոչվել են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 1-ին և 7-րդ կետերով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ․

Քաղաքացի Ռուբեն Թորոսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող`

Անդամներ՝

1 մարտի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/2-8

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 մարտի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-8
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել