ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 218 — Պատանդ վերցնելը 1. Անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությա
Ամփոփում
Հոդված 218.Պատանդ վերցնելը 1. Անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որեւէ գործողություն կատարելուն կամ որեւէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով: 2. Նույն արարքը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն
Ամբողջ Տեքստ
Հոդված 218.Պատանդ վերցնելը
1. Անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որեւէ գործողություն կատարելուն կամ որեւէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով,
3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով,
4) ակնհայտ անչափահասի նկատմամբ,
5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
6) ակնհայտ անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ,
7) երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք՝
1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
2) անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:
4. Իր պահանջներից հրաժարված եւ պատանդին կամովին ազատ արձակած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
