Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 5 — Անտառի սեփականատիրոջ իրավունքներն ու պարտականությունները 1.
ARLISՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 5AI Ինդեքսավորված

ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 5 — Անտառի սեփականատիրոջ իրավունքներն ու պարտականությունները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 5. Անտառի սեփականատիրոջ իրավունքներն ու պարտականությունները 1. Անտառի սեփականատիրոջ իրավունքներն են՝ ա) անտառների տիրապետումը, օգտագործումը, տնօրինումը և անտառային տնտեսության վարումը սույն օրենսգրքի համաձայն` չվնասելով շրջակա միջավայրը. բ) անտառներում անտառօգտագործման կարգի սահմանումը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության. գ) անտառօգտագործման սակագների սահմանումը. դ) վարձակալության պայմանագրի ժամկետների և վարձավճարի սահմանումը.

Ամբողջ Տեքստ

Հոդված 5. Անտառի սեփականատիրոջ իրավունքներն ու պարտականությունները 1. Անտառի սեփականատիրոջ իրավունքներն են՝ ա) անտառների տիրապետումը, օգտագործումը, տնօրինումը և անտառային տնտեսության վարումը սույն օրենսգրքի համաձայն` չվնասելով շրջակա միջավայրը. բ) անտառներում անտառօգտագործման կարգի սահմանումը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության. գ) անտառօգտագործման սակագների սահմանումը. դ) վարձակալության պայմանագրի ժամկետների և վարձավճարի սահմանումը. ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անտառային հողերի վարձակալության տրամադրման կազմակերպումը. զ) անտառաշինական նախագծերով նախատեսված անտառային ճանապարհների համար տարածք տրամադրելիս վնասի հատուցման իրավունքը:

2. Անտառի սեփականատիրոջ պարտականություններն են՝ ա) անտառների պահպանության և պաշտպանության ապահովումը. բ) անտառաշինական նախագծերի պատվիրումը և իրականացումը. գ) անտառային ռեսուրսների և հողերի արդյունավետ օգտագործման կազմակերպումը՝ ըստ անտառաշինական նախագծերի. դ) անտառային հողերի բերրիության բարձրացումն ու պահպանումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը. ե) անտառների վերականգնումը և անտառապատումը, դրանց արտադրողականության բարձրացումն ու խնամքը. զ) անտառային հողերում հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, անտառային հրդեհների հայտնաբերումն ու կանխումը, վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելումը. է) պետական անտառային հողերի տարածքում անտառի օգտագործման հետ չկապված աշխատանքների, ապօրինի հատումների, ծառերի, թփերի, երիտասարդ տնկարկների և անտառամշակույթների վնասման և ոչնչացման, քիմիական, ռադիոակտիվ նյութերով, կեղտաջրերով, կոմունալ-կենցաղային թափոններով անտառների աղտոտման և անտառային օրենսդրության այլ խախտումների ժամանակին հայտնաբերումն ու կանխարգելումը. ը) անտառաշինական նախագծերով նախատեսված պետական անտառային ճանապարհների համար տարածքի տրամադրումը:

3. Ոչ պետական անտառների և անտառային հողերի սեփականատերերը պարտավոր են անտառների կայուն կառավարման ոլորտի պետական կառավարման մարմնին տրամադրել տվյալներ` Հայաստանի Հանրապետության պետական անտառային կադաստրի վարման և անտառային հողերի պետական հաշվառման նպատակով: Գ Լ ՈՒ Խ 3 ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել