ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 11 — Քրեական հետապնդում իրականացնելու ձևերը 1.
Ամփոփում
Հոդված 11. Քրեական հետապնդում իրականացնելու ձևերը 1. Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կամ մասնավոր կարգով` հանցանքի բնույթից և ծանրության աստիճանից ելնելով: 2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդումն իրականացվում է մասնավոր կարգով, իսկ մյուս բոլոր հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդումն իրականացվ
Ամբողջ Տեքստ
Հոդված 11. Քրեական հետապնդում իրականացնելու ձևերը 1. Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կամ մասնավոր կարգով` հանցանքի բնույթից և ծանրության աստիճանից ելնելով:
2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդումն իրականացվում է մասնավոր կարգով, իսկ մյուս բոլոր հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով:
3. Եթե նույն անձին վերագրվող արարքների մի մասը ենթակա է քրեական հետապնդման հանրային կարգով, իսկ մյուս մասը` մասնավոր կարգով, ապա քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով:
4. Անկախ քրեական հայց ներկայացնելուց կամ քրեական հայցից հրաժարվելուց՝ դատախազի նախաձեռնությամբ քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով՝ 1) ընտանիքում բռնության հատկանիշներով հանցանքներով.
2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներով, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ վնաս պատճառողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: (11-րդ հոդվածը փոփ.
09.06.22 ՀՕ-241-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
