Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 62 — Ընթերական, նրա իրավունքները և պարտականությունները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 62AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 62 — Ընթերական, նրա իրավունքները և պարտականությունները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 62. Ընթերական, նրա իրավունքները և պարտականությունները 1. Ընթերական վարույթի առարկայով չշահագրգռված՝ Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին է, որը վարույթն իրականացնող մարմնի հրավերով մասնակցում է ապացուցողական գործողության կատարմանը՝ դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները հաստատելու համար: Ընթերական պետք է ունակ լինի լրիվ և ճշտորեն ընկալելու իր ներկայությամբ կատարվող գործողությունները: 2. Ընթերական իրավունք ունի՝

Ամբողջ Տեքստ

Հոդված 62. Ընթերական, նրա իրավունքները և պարտականությունները 1. Ընթերական վարույթի առարկայով չշահագրգռված՝ Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին է, որը վարույթն իրականացնող մարմնի հրավերով մասնակցում է ապացուցողական գործողության կատարմանը՝ դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները հաստատելու համար: Ընթերական պետք է ունակ լինի լրիվ և ճշտորեն ընկալելու իր ներկայությամբ կատարվող գործողությունները:

2. Ընթերական իրավունք ունի՝ 1) ամբողջությամբ դիտարկելու համապատասխան ապացուցողական գործողության ընթացքը. 2) ծանոթանալու համապատասխան ապացուցողական գործողության արձանագրությանը. 3) ապացուցողական գործողության կատարման ընթացքում, ինչպես նաև արձանագրությանը ծանոթանալիս կատարելու դիտողություններ, պահանջելու համապատասխան արձանագրության մեջ կատարել իր մատնանշած հանգամանքների մասին գրառումներ. 4) յուրաքանչյուր անգամ ստանալու ապացուցողական կամ վարութային այլ գործողությանը մասնակցելու համար կատարած ծախսերի հատուցում. 5) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ:

3. Ընթերական պարտավոր է՝ 1) վարույթն իրականացնող մարմնի և ապացուցողական գործողություն կատարող անձի պահանջով տեղեկություններ հայտնել համապատասխան վարույթին ներգրավված անձանց հետ իր հարաբերությունների մասին. 2) սկզբից մինչև վերջ մասնակցել համապատասխան ապացուցողական գործողության կատարմանը. 3) ենթարկվել ապացուցողական գործողություն կատարող անձի կարգադրություններին. 4) չլքել համապատասխան ապացուցողական գործողության կատարման վայրն առանց այն կատարող անձի թույլտվության. 5) չհրապարակել ապացուցողական գործողությանը մասնակցելու ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունները. 6) ստորագրել համապատասխան ապացուցողական գործողության արձանագրությունը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել