ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2013 թվականի ապրիլի 30-ին «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով. «3. Հայաստանի Հանրապետությունը կարող է հիմնադրել արտահանման ապահովագրությամբ զբաղվող ապահովագրական ընկերություն և (կամ) լինել այդ ընկերության մասնակից: Այդ ընկերությունն իրավասու է իրականացնելու արտահանման ապահովագրություն` վարկի ապահովագրության դասով, երաշխիքի տրամադրման դասով և ֆինանսական վնասների դասով (ներառյալ՝ այդ դասերի ներքո ընդգրկված ենթադասերով)` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան լիցենզիայի հիման վրա: Այդ ընկերության ընդհանուր կապիտալի չափը ստեղծման պահին պետք է լինի Հայաստանի Հանրապետության տարածքում նոր ստեղծվող ապահովագրական ընկերությունների համար սահմանված ընդհանուր կապիտալի չափից ոչ պակաս: Այդ ընկերության գործունեության ընթացքում ընկերության ընդհանուր կապիտալի չափը Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական ընկերությունների համար սահմանված ընդհանուր կապիտալի չափից նվազման դեպքում այդ կապիտալի համալրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2013 թ. մայիսի 20 Երևան ՀՕ-23-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-23-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (30.05.2013-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2013.05.29/28(968) Հոդ.495 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 30.04.2013 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.05.2013 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 30.05.2013 Հիմնական ակտ 30.04.2013, ՀՕ-23-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 09.04.2007, ՀՕ-177-Ն 09.04.2007, ՀՕ-177-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 ապրիլի, 2013 թ.
- Գործի #:
- ՀՕ-23-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
