Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հայրանուն — ԵԿԴ/0867/07/14
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Հայրանուն — ԵԿԴ/0867/07/14

Վճռաբեկ դատարանԵԿԴ/0867/07/145 հունիսի, 2015 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը 1. 2013 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 83113313 քրեական գործը` (Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻե ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Կարապետյանի կողմից անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու դեպքի առթիվ: 2. 2014 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ա.Ասատրյանը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր ի

Ամբողջ Տեքստ

ԵԿԴ/0867/07/14

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0867/07/14

Նախագահող դատավոր Ա.Դանիելյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ

մասնակցությամբ

դատախազ

ներկայացուցիչ

2015 թվականի հունիսի 5-ին

Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Հ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Ս.ՋԱՂԻՆՅԱՆԻ

ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման դեմ դիմող (Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻ փակ

2

բաժնետիրական

ընկերության

(այսուհետ

նաև

(Հաշվողական

Տեխնիկայի

և

Ինֆորմատիկայի ԳՀԻ ՓԲԸ) ներկայացուցիչ Ս.Ջաղինյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2013 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 83113313 քրեական գործը` (Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻե ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Կարապետյանի կողմից անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու դեպքի առթիվ:

2. 2014 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ա.Ասատրյանը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև Առաջին ատյանի դատարան)` խնդրելով թույլատրել կատարել խուզարկություն Երևան քաղաքի Աբելյան 6/1 և 6/9 հասցեներում` վարձատու (Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻե ՓԲԸ-ի և վերջինիս կողմից (Ակտիվ Ինվեստե, (Վեբեքս Թեքնոլոջիսե, (Այ-Այ-Ջիե, (Քրիսութամե,

(Բումերանգ

Սոֆտուերե,

(Ջոբֆայնդեր

կարիերայի

կենտրոնե,

(Մարգասոֆտե, (Աստրոմափսե, (Մեդիապլանե, (Բի Էմ Բի Փարթներսե, (Ապաթեոզե, (Գամ Քոնսալթե, (Այ Թի Փենե, (Հայթայանի Աստղե, (Ավա Աուդիտ Փարթներսե, (ԱՎԳՍե, (Բելենս Շիթե, (Դարմանթեսթ Լաբորատորիսե, (Հացի արտադրական լաբորատորիաե, (Սի Այ Թիե, (Լայֆ Այ Թիե, (Քարտեխե, (ԱԵԿՍ Գրուպե, (Գեյմս Արտե, (Կանչ. ԱՄե, (Ֆիդեմե, (Մոբիթե, (Բետանեթե, (Արգալե, (Արմենիան Դեյթաքոմ Քամփնիե, (Էներջայզ Գլոբալ Սերվիսիզե,

(Էյջթի

Էլեքթրոնիքսե,

պատասխանատվությամբ

(Լայթ

ընդ

ընկերություններին

Մորե,

և

(Ինթեք

(Օգմա

սահմանափակ

Ափլիքեյշնզ

փակ

բաժնետիրական ընկերությանը վարձակալությամբ տրված սենյակներում` քննությանը հետաքրքրող փաստաթղթեր, իրեր և առարկաներ հայտնաբերելու ու առգրավելու համար:

Առաջին

ատյանի

դատարանի

2014

թվականի

նոյեմբերի

19-ի

որոշմամբ

բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը և թույլատրվել է կատարել խուզարկություն (Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻե ՓԲԸ-ի և վերը նշված իրավաբանական անձանց վարձակալությամբ տրված սենյակներում:

3. (Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻե ՓԲԸ-ի ներկայացուցիչ Ս.Ջաղինյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014

3

թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի նոյեմբերի 19-ի որոշումը:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել (Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻե ՓԲԸ-ի ներկայացուցիչ Ս.Ջաղինյանը:

Վճռաբեկ դատարանի 2015 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ (Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻե ՓԲԸ-ի ներկայացուցիչ Ս.Ջաղինյանի բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության

մասնակիցները

վճռաբեկ

բողոքի

պատասխան

չեն

ներկայացրել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Նախաքննության մարմնի 2014 թվականի նոյեմբերի 19-ի խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին որոշման (այսուհետ նաև Որոշում) համաձայն` ՛Քրեական գործի նախաքննության ընթացքում

պարզվել է, որ (Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻե ՓԲ ընկերությունը Երևան քաղաքի Աբելյան 6/1 և 6/9 հասցեներում գտնվող շինությունների տարածքները վարձակալությամբ տրամադրել է մի քանի տասնյակ կազմակերպությունների, այդ թվում` [թվով երեսունհինգ իրավաբանական անձանց], որոնք նշված շինության տարածքում իրականացրել են տնտեսական գործունեություն:

(...) Երևան քաղաքի Աբելյան 6/1 և 6/9 հասցեներում գտնվող վարչական տարածքում գործունեություն իրականացնող վերը նշված ընկերություններում կարող են լինել քրեական գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր` հաշիվապրանքագրեր,

պայմանագրեր,

վճարման

հանձնարարագրեր,

սկզբնական

հաշվապահական փաստաթղթեր, ինչպես նաև այլ առարկաներ` էլեկտրոնային կրիչներ, համակարգիչներ, սկավառակներ, կնիքներ, ուստի (...) [որոշեցի] միջնորդություն հարուցել [Առաջին ատյանի] դատարանին (...) թույլատրել (...) խուզարկություն կատարել Երևան քաղաքի Աբելյան 6/1 և 6/9 հասցեներում վարձատու ՛Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻ ՓԲ ընկերության և վերջինիս կողմից [թվով երեսունհինգ իրավաբանական անձանց] վարձակալությամբ տրված սենյակներում քննությանը հետաքրքրող փաստաթղթեր, իրեր և առարկաներ հայտնաբերելու և առգրավելու համար (տե՛ս նյութեր, թերթ 2):

6. Առաջին ատյանի դատարանը, 2014 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ բավարարելով

նախաքննության

մարմնի

միջնորդությունը,

պատճառաբանել

է.

՛Ուսումնասիրելով միջնորդությունը, ներկայացված նյութերը և հաշվի առնելով, որ

4

քրեական գործով բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Երևան քաղաքի Աբելյան 6/1 և 6/9 հասցեներում` վարձատու (Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻե ՓԲ ընկերության և վերջինիս կողմից [թվով երեսունհինգ իրավաբանական անձանց] վարձակալությամբ տրված սենյակներում կարող են հայտնաբերվել քրեական գործի համար նշանակություն ունեցող առարկաներ` դատարանը գտնում է, որ քննիչի միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման: (...) (տե՛ս նյութեր, թերթ 121):

7. Վերաքննիչ դատարանն իր 2014 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման մեջ արձանագրել է. ՛Հարկ է նշել, որ քննարկվող պարագայում, վարույթն իրականացնող

մարմնի գործողություններն (կոնկրետ դեպքում` ներկայացված միջնորդությամբ համապատասխան

վերաբերյալ)

գործողություններ

ուղղված

բացահայտելուն,

ըստ

օբյեկտիվությունը,

են

եղել

էության

կատարելու

սույն

գործով

պայմանավորված

բազմակողմանիությունը

և

թույլտվություն

օբյեկտիվ

են

եղել

ստանալու

ճշմարտությունը

գործի

լրիվությունն

քննության

ապահովելու

անհրաժեշտությամբ:

(...)Նման պայմաններում (...) վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից նյութական և դատավարական նորմերի այնպիսի խախտումներ թույլ չեն տրվել, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, կոնկրետ դեպքում, առաջին ատյանի դատարանն ըստ էության հանգել է վերջնական ճիշտ հետևության, հետևաբար վիճարկվող դատական ակտը պետք է թողնել օրինական ուժի մեջ, իսկ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել: (...) (տե՛ս նյութեր, թերթ 156): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի, 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 225-րդ և 279-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն վերոնշյալ փաստարկների բողոք բերած անձը նշել է, որ քրեադատավարական օրենքի մի շարք հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր բնակարան խուզարկվում է դատարանի որոշմամբ: Իսկ միմյանց

հետ

որևէ

ձևով

կապ

չունեցող

ընկերություններում

խուզարկություն

կատարելու անհրաժեշտության դեպքում դատարանը պետք է կայացնի առանձին

5

որոշումներ, որպեսզի չոտնահարի յուրաքանչյուր ընկերության ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված բնակարանի անձեռնմխելիության իրավունքը:

Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը մեկ որոշմամբ տվել է շուրջ 30 միմյանց հետ

որևէ

կապ

չունեցող

ընկերություններում

խուզարկություն

կատարելու

թույլտվություն այն պայմաններում, երբ օրենսդրությունը թույլատրում է դատարանին մեկ դատական նիստում միայն մեկ բնակարանի մասով քննարկել խուզարկություն կատարելու թույլտվություն տալու հարց:

Արդյունքում բողոքաբերը եզրահանգել է, որ մեկ որոշմամբ իրար հետ առնչություն չունեցող կազմակերպություններում խուզարկություն կատարելով` խախտվում է այդ իրավաբանական անձանցից յուրաքանչյուրի Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները,

որը

կարող

է

անբարենպաստ

հետևանքներ

առաջացնել

այդ

կազմակերպությունների համբավի, արժանապատվության և հետագա գործունեության համար:

9. Ելնելով վերոգրյալից` բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը` վերացնելով Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի նոյեմբերի 19-ի դատական ակտը կամ գործն ուղարկել նոր քննության:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանի կողմից մեկ որոշմամբ ՛Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻ ՓԲԸ-ի և թվով երեսունհինգ այլ իրավաբանական անձանց սենյակներում խուզարկություն կատարելը թույլ տալու արդյունքում արդյոք խախտվել

են

՛Հաշվողական

Տեխնիկայի

և

Ինֆորմատիկայի

ԳՀԻ

ՓԲԸ-ի

իրավունքները կամ օրինական շահերը:

11. ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածի համաձայն` (Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Բնակարանը կարող է խուզարկվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով` դատարանի որոշմամբե:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` (1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ` մուտք գործել նրա բնակարանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

6

2. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` սույն օրենսգրքով սահմանված կարգով: (...)ե:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի համաձայն` ՛(…) ՛Բնակարան հասկացությունն իր մեջ ընդգրկում է (…) ծառայողական անձնական աշխատասենյակը (…):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն` (1. Քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որևէ շենքում կամ այլ տեղ կամ որևէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև այլ առարկաներ և փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու և վերցնելու համար:

(...)

3. Բնակարանի խուզարկությունը կատարվում է միայն դատարանի որոշմամբե: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածը սահմանում է` ՛(…) 2. Խուզարկություն (…) կատարելուց առաջ քննիչը պարտավոր է անձին, որի մոտ կատարվում է խուզարկություն (…), ծանոթացնել որոշմանը: Այդ մասին նրանից վերցվում է ստորագրություն:

(…)

4. Քննիչը պարտավոր է ձեռնարկել միջոցներ, որպեսզի չհրապարակվեն (…) խուզարկության փաստը, ինչպես նաև [դրա] արդյունքները և խուզարկվողի անձնական կյանքի հանգամանքները:

(…):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է` ՛Դատարանում վարույթն սկսելու հիմք է ծառայում հետաքննության մարմնի( քննիչի կամ դատախազի պատճառաբանված որոշման մեջ պարունակվող միջնորդությունը`

համապատասխան

գործողություններ

կատարելու

մասին

թույլտվություն ստանալու համար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի համաձայն` ՛1. Միջնորդությունները քննում է դատավորը միանձնյա, դռնփակ դատական նիստում` միջնորդությամբ

դիմած

պաշտոնատար

անձի

կամ

նրա

ներկայացուցչի

մասնակցությամբ:

(...)

Բնակարանի խուզարկության միջնորդությունները պետք է քննվեն անհապաղ: Մեջբերված

սահմանադրաիրավական

և

քրեադատավարական

նորմերն

ամրագրում են անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը և նախատեսում դրա

7

ապահովման երաշխիքները: Մասնավորապես որպես այդպիսի երաշխիք է հանդես գալիս

բնակարանի

վերահսկողության

խուզարկության

օբյեկտների

կատարումը

շարքում

նախնական

նախատեսելը:

Այսպես`

դատական

բնակարանի

խուզարկությունը կարող է կատարվել բացառապես դատարանի որոշման հիման վրա: Ընդ

որում,

օրենսդիրը

խստիվ

կանոնակարգել

է

ինչպես

տվյալ

քննչական

գործողության իրականացման, այնպես էլ դրա նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության ընթացակարգերը:

12. ՛Բնակարանի խուզարկություն քննչական գործողության, ինչպես նաև դրա նկատմամբ

դատական

վերահսկողությունը

կանոնակարգող

նորմերի

բովանդակությունից հետևում է, որ առկա չէ հստակ կարգավորում մեկ որոշման շրջանակներում դատարանի կողմից թույլատրվող խուզարկությունների քանակի առնչությամբ:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ

քննարկվող քննչական գործողության բնույթով և նպատակով պայմանավորված

օրենսդիրը

սահմանել

նախաքննության

է

այն

մարմնի

կատարելու

միջնորդության

թույլտվություն

քննարկման

ստանալու

մասին

անհապաղության

և

դռնփակության վերաբերյալ պահանջներ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդված), որոնք երաշխավորում են տվյալ քննչական գործողության կատարման արդյունավետությունը: Մասնավորապես` միջնորդությունը քննվում է դռնփակ և միայն վարույթն իրականացնող մարմինների (դատավորի, միջնորդություն ներկայացրած անձի և, ըստ անհրաժեշտության, դատախազի) մասնակցությամբ դրա կատարման գաղտնիությունն ապահովելու նպատակով: Միջնորդությունը բավարարելու մասին դատարանի

որոշումը

հրապարակային

է

դառնում

քննչական

գործողությունը

կատարելուց անմիջապես առաջ քննիչի կողմից անձին, որի մոտ կատարվում է խուզարկությունը,

որոշմանը

ծանոթացնելու

արդյունքում:

Դռնփակ

քննություն

իրականացնելու պահանջի նպատակի հետ սերտորեն փոխկապակցված է դրա անհապաղ քննարկման պահանջը: Այդպիսի պահանջների նախատեսումը միտված է խուզարկության կատարման հանկարծակիությունն ապահովելուն, արդյունքում գործի քննության համար նշանակություն ունեցող առարկաները, փաստաթղթերը և այլ նյութերը համապատասխան անձանց կողմից ոչնչացվելու կամ թաքցվելու, ինչպես նաև հետախուզվող,

հանցագործության

մեջ

կասկածվող

անձանց

թաքնվելու

հավանականությունը նվազեցնելուն:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած ուղղակի

օրենսդրական

որոշմամբ

տարբեր

արգելքի

անձանց

բացակայությանը

պատկանող

նպատակահարմար

բնակարաններում

չէ

մեկ

խուզարկություններ

8

կատարելու թույլտվություն տալը, քանի որ այդ դեպքում հնարավոր կլինի իրավիճակ, երբ առաջին խուզարկությունը սկսելու ժամանակ հրապարակվեն նաև մնացած անձանց բնակարաններում խուզարկություն կատարելու և դրա նպատակի վերաբերյալ փաստերը, ինչը կնվազեցնի տվյալ քննչական գործողության արդյունավետությունը: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարացված կլինի, եթե վարույթն իրականացնող

մարմինը

յուրաքանչյուր

անձին

պատկանող

բնակարանի

կապակցությամբ ներկայացնի խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու առանձին միջնորդություն, իսկ դատարանը, իր հերթին, յուրաքանչյուր անձի մասով քննարկի խուզարկության թույլատրելիության հարցը և կայացնի առանձին որոշում:

13. Գործի նյութերից երևում է, որ նախաքննության մարմինը 2013 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցել (Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻե ՓԲԸ-ի տնօրեն

Գ.Կարապետյանի

կողմից

անվճարունակության

հատկանիշներ

կանխամտածված ստեղծելու դեպքի առթիվ (տե՛ս սույն որոշման 1-ին կետը): Նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` (Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻե ՓԲԸ-ի և նրա կողմից թվով

երեսունհինգ

իրավաբանական

անձանց

վարձակալությամբ

տրված

տարածքներում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար: Առաջին

ատյանի

դատարանը

2014

թվականի

նոյեմբերի

19-ի

որոշմամբ

բավարարել է ներկայացված միջնորդությունը և թույլատրել խուզարկություն կատարել Երևան քաղաքի Աբելյան 6/1 և 6/9 հասցեներում` վարձատու (Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻե ՓԲ ընկերության և վերջինիս կողմից (Ակտիվ Ինվեստե, (Վեբեքս Թեքնոլոջիսե, (Այ-Այ-Ջիե, (Քրիսութամե, (Բումերանգ Սոֆտուերե, (Ջոբֆայնդեր կարիերայի կենտրոնե, (Մարգասոֆտե, (Աստրոմափսե, (Մեդիապլանե, (Բի Էմ Բի Փարթներսե, (Ապաթեոզե, (Գամ Քոնսալթե, (Այ Թի Փենե, (Հայթայանի Աստղե, (Ավա Աուդիտ Փարթներսե, (ԱՎԳՍե, (Բելենս Շիթե, (Դարմանթեսթ Լաբորատորիսե, (Հացի արտադրական լաբորատորիաե, (Սի Այ Թիե, (Լայֆ Այ Թիե, (Քարտեխե, (ԱԵԿՍ Գրուպե, (Գեյմս Արտե, (Կանչ. ԱՄե, (Ֆիդեմե, (Մոբիթե, (Բետանեթե, (Արգալե, (Արմենիան Դեյթաքոմ Քամփնիե, (Էներջայզ Գլոբալ Սերվիսիզե, (Էյջթի Էլեքթրոնիքսե, (Լայթ ընդ Մորե, (Ինթեքե ՍՊ ընկերություններին և (Օգմա Ափլիքեյշնզե ՓԲ ընկերությանը վարձակալությամբ տրված սենյակներում` քննությանը հետաքրքրող փաստաթղթեր, իրեր և առարկաներ հայտնաբերելու ու առգրավելու համար (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը): Դիմողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի հիման վրա ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի

9

որոշումը գտնելով, որ դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանի կողմից նյութական և դատավարական նորմերի այնպիսի խախտումներ թույլ չեն տրվել, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

14. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած Առաջին ատյանի դատարանը կայացրել է մեկից ավելի անձանց բնակարաններում խուզարկություն կատարելը թույլ տալու մասին մեկ որոշում, սակայն դրա արդյունքում ինքնին չի խախտվել բողոքաբերի որպես խուզարկվող անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, քանի որ դատարանի որոշման առկայությունը, անկախ դրանում այլ բնակարանների խուզարկության թույլտվության

առկայության

փաստից,

արդեն

իսկ

օրենքի

բնակարանի

խուզարկությունը դատարանի որոշմամբ կատարելու պահանջի պահպանում է, իսկ բողոքաբերի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը խախտված լինելու, ինչպես նաև նրա համբավի և հետագա գործունեության համար անբարենպաստ հետևանքներ առաջանալու վերաբերյալ փաստեր սույն գործի նյութերում առկա չեն: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մեկ որոշմամբ ՛Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻ ՓԲԸ-ի

և

թվով

երեսունհինգ

այլ

իրավաբանական

անձանց

սենյակներում

խուզարկություն կատարելը թույլ տալու արդյունքում չեն խախտվել (Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻե ՓԲԸ-ի իրավունքները կամ օրինական շահերը:

15. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով անձը կարող է վճռաբեկ բողոք ներկայացնել բողոքարկվող դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ:

Վերոնշյալ նորմի բովանդակությունից հետևում է, որ վճռաբեկ բողոքարկման միջոցով դատական պաշտպանությունը գործադրելի է այն դեպքում, երբ խախտվել կամ կարող են խախտվել անձի (ներկայացվողի) իրավունքները կամ օրինական շահերը: Հետևաբար անձը վճռաբեկության կարգով կարող է բողոքարկել դատական ակտը միայն իրեն (ներկայացվողին) վերաբերելի մասով և պայմանով, որ այդ ակտով խախտվել են կամ կարող են խախտվել նրա (ներկայացվողի) իրավունքները կամ օրինական շահերը:

Վերոշարադրյալի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մնացած իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերի խախտման վերաբերյալ բողոքաբերի փաստարկները (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը) քննարկման առարկա չեն

10

կարող դարձվել, քանի որ բողոքաբերն օրենքով սահմանված կարգով լիազորված չէ նրանց անունից բողոք բերել: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներում ստորադաս դատարանները թույլ չեն տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ բողոքարկվող դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով

վերոգրյալից

և

ղեկավարվելով

Հայաստանի

Հանրապետության

Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1.

Վճռաբեկ

բողոքը

մերժել:

Խուզարկություն

կատարելու

թույլտվության

վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի նոյեմբերի 19-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

11

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 հունիսի, 2015 թ.
Գործի #:
ԵԿԴ/0867/07/14
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել