Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 386 — Վերաքննիչ դատարանի դատական ակտերի հրապարակումը և դրանք գործին մասնակցող անձանց ուղարկելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 386AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 386 — Վերաքննիչ դատարանի դատական ակտերի հրապարակումը և դրանք գործին մասնակցող անձանց ուղարկելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 386. Վերաքննիչ դատարանի դատական ակտերի հրապարակումը և դրանք գործին մասնակցող անձանց ուղարկելը 1. Վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված դատական ակտերը հրապարակվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով: 2. Եզրափակիչ դատական ակտի դեմ բերված և դատական նիստում քննված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումը հրապարակվում է բողոքի քննությունն ավարտելուց հետո՝ 15 օրվա ընթացքում: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի կամքի

Ամբողջ Տեքստ

Հոդված 386. Վերաքննիչ դատարանի դատական ակտերի հրապարակումը և դրանք գործին մասնակցող անձանց ուղարկելը 1. Վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված դատական ակտերը հրապարակվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

2. Եզրափակիչ դատական ակտի դեմ բերված և դատական նիստում քննված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումը հրապարակվում է բողոքի քննությունն ավարտելուց հետո՝ 15 օրվա ընթացքում: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի կամքից անկախ օբյեկտիվ հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում որոշման հրապարակումը, դատարանը կարող է մինչև 15 օրով երկարաձգել որոշման հրապարակման ժամկետը՝ այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:

3. Որոշման օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: (386-րդ հոդվածը խմբ. 07.02.24 ՀՕ-82-Ն) ( 07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել