Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1083 — Վնասի հատուցման չափի հետագա փոփոխությունը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1083AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1083 — Վնասի հատուցման չափի հետագա փոփոխությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1083. Վնասի հատուցման չափի հետագա փոփոխությունը 1. Մասնակիորեն աշխատունակությունը կորցրած տուժողն իրավունք ունի ցանկացած ժամանակ պահանջել վնասի հատուցում այն անձից, ում վրա դրված է վնասի հատուցման պարտականությունը, դրա չափի համապատասխան մեծացում, եթե տուժողի աշխատունակությունը հետագայում նվազել է` կապված առողջությանը պատճառված վնասի հետ, համեմատած այն աշխատունակության հետ, որ նրա մոտ մնացել էր իրեն վնասի հատուցման նշանակման պահին: 2. Անձը,

Ամբողջ Տեքստ

Հոդված 1083. Վնասի հատուցման չափի հետագա փոփոխությունը 1. Մասնակիորեն աշխատունակությունը կորցրած տուժողն իրավունք ունի ցանկացած ժամանակ պահանջել վնասի հատուցում այն անձից, ում վրա դրված է վնասի հատուցման պարտականությունը, դրա չափի համապատասխան մեծացում, եթե տուժողի աշխատունակությունը հետագայում նվազել է` կապված առողջությանը պատճառված վնասի հետ, համեմատած այն աշխատունակության հետ, որ նրա մոտ մնացել էր իրեն վնասի հատուցման նշանակման պահին:

2. Անձը, ում վրա դրված է տուժողի առողջությանը պատճառված վնասը հատուցելու պարտականություն, իրավունք ունի պահանջել նվազեցնելու հատուցման չափը, եթե տուժողի աշխատունակությունը վնասի հատուցում նշանակելու պահի համեմատ աճել է:

3. Տուժողն իրավունք ունի պահանջել մեծացնելու վնասի հատուցման չափը, եթե քաղաքացու, ում վրա դրվել է վնասը հատուցելու պարտականությունը, գույքային դրությունը բարելավվել է, իսկ հատուցման չափը նվազեցված է եղել սույն օրենսգրքի 1076 հոդվածի 3-րդ կետին համապատասխան:

4. Դատարանը վնաս պատճառած քաղաքացու պահանջով կարող է նվազեցնել վնասի հատուցման չափը, եթե նրա գույքային դրությունը, կապված հաշմանդամության կամ կենսաթոշակային տարիքի հասնելու հետ, վատթարացել է վնասի հատուցում նշանակելու պահի վիճակի համեմատ, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասը պատճառվել է դիտավորյալ գործողություններով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել