Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 14 — Մասնավոր գործընկերոջ կողմից կատարվող գործողությունների շրջանակը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 14AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 14 — Մասնավոր գործընկերոջ կողմից կատարվող գործողությունների շրջանակը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 14․ Մասնավոր գործընկերոջ կողմից կատարվող գործողությունների շրջանակը 1. Մասնավոր գործընկերոջը կարող են պատվիրակվել՝ 1) դիմումների ընդունումը. 2) դիմողի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի և տվյալների, ներառյալ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններից, հավաքումը. 3) դիմողի տրամադրած փաստաթղթերի ամբողջականության և համապատասխանության ստուգումը. 4) ներկայացված փաստաթղթերին դիմողի վերաբերյալ ստացված տվյալների համապատասխանության ստուգումը. 5) դիմողին

Ամբողջ Տեքստ

Հոդված 14․ Մասնավոր գործընկերոջ կողմից կատարվող գործողությունների շրջանակը 1. Մասնավոր գործընկերոջը կարող են պատվիրակվել՝ 1) դիմումների ընդունումը. 2) դիմողի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի և տվյալների, ներառյալ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններից, հավաքումը. 3) դիմողի տրամադրած փաստաթղթերի ամբողջականության և համապատասխանության ստուգումը. 4) ներկայացված փաստաթղթերին դիմողի վերաբերյալ ստացված տվյալների համապատասխանության ստուգումը. 5) դիմողին ծանուցումներ ուղարկելը․ 6) սույն օրենքով նախատեսված կենսաչափական տվյալների մշակումը, այդ թվում՝ հավաքելը, պահպանելը, օգտագործելը օրենքով սահմանված նպատակների համար․ 7) անձը հաստատող փաստաթուղթը տպագրելը, կազմելը և դիմողին հանձնելը․ 8) սույն օրենքով, այլ օրենքով և նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ գործողություններ կատարելը։

2. Նախքան անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու մասին դիմում ներկայացնելը մասնավոր գործընկերը անձին կարող է ծառայություններ մատուցել պահանջվող տվյալների և փաստաթղթերի հավաքման և պատշաճ դիմելն ապահովելուն ուղղված այլ գործողությունների ուղղությամբ։

3. Մասնավոր գործընկերոջը պատվիրակված գործողություններն իրականացնելու համար հասանելիություն է տրվում պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարաններին։

4. Բացի սույն հոդվածով նախատեսված տվյալներից, մասնավոր գործընկերը չի կարող հավաքել, պահպանել և օգտագործել այլ անձնական տվյալներ, իսկ հավաքված տվյալները կարող են օգտագործվել բացառապես անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու նպատակով։

5. Անձը հաստատող փաստաթղթի տրամադրման ընթացքում մասնավոր գործընկերոջ ներգրավման, վերջինիս կողմից իրականացվող գործողությունների նկարագիրը, անձը հաստատող փաստաթղթերի այն ցանկը, որի տրամադրմանը նա ներգրավվում է, մասնավոր գործընկերոջը դիմելու կարգը և ձևերը, մասնավոր գործընկերոջ կողմից ստացված տվյալների պահպանման կանոնները, պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարաններին հասանելիությունը և անվտանգության ապահովման չափանիշները սահմանվում են Կառավարության որոշմամբ։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել