ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1147 — Գյուտի և արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքները (վերնագիրը փոփ.
Ամփոփում
Հոդված 1147. Գյուտի և արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքները (վերնագիրը փոփ. 03.03.21 ՀՕ-111-Ն) 1. Գյուտի, արդյունաբերական դիզայնի հեղինակին են պատկանում գյուտի ու արդյունաբերական դիզայնի նկատմամբ հեղինակության իրավունքը, ինչպես նաև գյուտը, արդյունաբերական դիզայնն անվանակոչելու իրավունքը: 2. Գյուտի, արդյունաբերական դիզայնի նկատմամբ հեղինակության իրավունքը և այլ անձնական իրավունքները ծագում են արտոնագրի վրա հիմնված իրավունքները ծագելու պահի
Ամբողջ Տեքստ
Հոդված 1147. Գյուտի և արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքները (վերնագիրը փոփ.
03.03.21 ՀՕ-111-Ն) 1. Գյուտի, արդյունաբերական դիզայնի հեղինակին են պատկանում գյուտի ու արդյունաբերական դիզայնի նկատմամբ հեղինակության իրավունքը, ինչպես նաև գյուտը, արդյունաբերական դիզայնն անվանակոչելու իրավունքը:
2. Գյուտի, արդյունաբերական դիզայնի նկատմամբ հեղինակության իրավունքը և այլ անձնական իրավունքները ծագում են արտոնագրի վրա հիմնված իրավունքները ծագելու պահից:
3. Որպես գյուտի և արդյունաբերական դիզայնի հեղինակ հայտում նշված անձը հեղինակ է համարվում, եթե այլ բան ապացուցված չէ: (1147-րդ հոդվածը փոփ.
03.03.21 ՀՕ-111-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
