Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 10 — Սահմանադրական դատարանի դատավորի նյութական ապահովությունը, սոցիալական և այլ երաշխիքները 1.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 10AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 10 — Սահմանադրական դատարանի դատավորի նյութական ապահովությունը, սոցիալական և այլ երաշխիքները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 10. Սահմանադրական դատարանի դատավորի նյութական ապահովությունը, սոցիալական և այլ երաշխիքները 1. Դատավորի համար, Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորների վարձատրության, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքո

Ամբողջ Տեքստ

Հոդված 10. Սահմանադրական դատարանի դատավորի նյութական ապահովությունը, սոցիալական և այլ երաշխիքները 1. Դատավորի համար, Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորների վարձատրության, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:

2. Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցրած անձին սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով լիազորությունները դադարելու դեպքում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով կենսաթոշակ նշանակվում է անկախ տարիքից: Սահմանադրական դատարանի դատավորի կենսաթոշակ ստանալու իրավունքը չի կարող դադարեցվել այլ աշխատանք կատարելու դեպքում, բացառությամբ հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի:

3. Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցրած անձին սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով նշանակվում է կենսաթոշակ:

4. Սահմանադրական դատարանի դատավորի աշխատավարձը և դրա նկատմամբ սահմանված հավելումները, հավելավճարները, կենսաթոշակի չափը չեն կարող պակասեցվել, բացառությամբ այն դեպքերի, երբ համամասնորեն պակասեցում կատարվում է բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար:

5. Դատավորն ունի Կառավարության սահմանած պայմաններով և չափով առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրության իրավունք:

6. Սահմանադրական դատարանի դատավորին տրամադրվում է դիվանագիտական անձնագիր:

7. Սահմանադրական դատարանի դատավորներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք՝ 30 աշխատանքային օր տևողությամբ։

8. Անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով՝ Սահմանադրական դատարանի նախագահը դատավորին կարող է տրամադրել չվճարվող արձակուրդ՝ տարեկան հանրագումարային մինչև 20 աշխատանքային օր տևողությամբ, իսկ ավելի երկար ժամկետով՝ Սահմանադրական դատարանի համաձայնությամբ: Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով Սահմանադրական դատարանի դատավորն ունի մինչև 30 աշխատանքային օր տևողությամբ չվճարվող արձակուրդի իրավունք:

9. Սահմանադրական դատարանի դատավորն օգտվում է հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից:

10. Սահմանադրական դատարանի դատավորն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է զորահավաքներից և վարժական հավաքներից: (10-րդ հոդվածը փոփ. 30.06.20 ՀՕ-376-Ն, 23.03.22 ՀՕ-79-Ն, լրաց.

16.04.26 ՀՕ-139-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել