Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԷՄՄԱ ԹՈՒՆՅԱՆԻ, ՍԱՇԻԿ, ԳԵՎՈՐԳ ԵՎ ՄԻՀՐԱՆ ՍԱՖՅԱՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԷՄՄԱ ԹՈՒՆՅԱՆԻ, ՍԱՇԻԿ, ԳԵՎՈՐԳ ԵՎ ՄԻՀՐԱՆ ՍԱՖՅԱՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-7513 ապրիլի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-75)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 ապրիլի 2021թ. ՍԴԱՈ - 75 | «ԷՄՄԱ ԹՈՒՆՅԱՆԻ, ՍԱՇԻԿ, ԳԵՎՈՐԳ ԵՎ ՄԻՀՐԱՆ ՍԱՖՅԱՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԷՄՄԱ ԹՈՒՆՅԱՆԻ, ՍԱՇԻԿ, ԳԵՎՈՐԳ ԵՎ ՄԻՀՐԱՆ ՍԱՖՅԱՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Էմմա Թունյանի, Սաշիկ, Գևորգ և Միհրան Սաֆյանների դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Էմմա Թունյանի, Սաշիկ, Գևորգ և Միհրան Սաֆյանների դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020թ. սեպտեմբերի 28-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով մասնավորապես, խնդրել է.

« …

ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, 60-րդ հոդվածի 1-ին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի մասի 5-րդ մասը …»:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի սահմանադրականության վերաբերյալ իրենց դիրքորոշումը դիմողները հիմնավորում են նրանով, որ վերջիններս ակնհայտորեն չեն բավարարում իրավական որոշակիության պահանջները, քանի որ դատարանները դրանք ընկալում են այնպես, որ կարելի է դատական ակտով նախատեսել իրավական հետևանք առանց վկայակոչելու այն իրավական ակտի դրույթը, որով սահմանված է անհատականացման, կոնկրետացման ենթակա իրավական հետևանքը: Ընդ որում, որպես ենթադրյալ իրավական անորոշության միակ հիմնավորում դիմողներն արձանագրում են, որ դատական ակտերով դատարանները նախատեսել են իրավական հետևանք առանց վկայակոչելու իրավադրույթի վավերապայմանները, մասնավորապես, մեջբերելով վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԿԴ/5196/02/15 քաղաքացիական գործով հետևյալ իրավական դիրքորոշումը «Նշված փաստերի համադրման արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ հայցվորները, օտարված գույքի դիմաց փոխհատուցման պահանջ ներկայացնելով, ըստ էության, կրկին ներկայացրել են պահանջ, ինչի վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած, ի կատար ածված դատական ակտ անտեսելով վերջինիս պարտադիր բնույթը»:

3. Դատական ակտի պատճառաբանվածության առնչությամբ պատասխանողը, վկայակոչելով նշված հարցի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները, վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածը, գտնում է, որ օրենսդիրը, որպես դատական ակտի պատճառաբանվածության երաշխիք, ի թիվս այլ պահանջների, սահմանել է նաև իրավական հիմնավորում ներկայացնելու, այն է իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման պահանջը, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Միաժամանակ, պատասխանողը նկատում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (հոդվածներ 191, 200, 381, 382, 406) սահմանում է առանձին դատական ակտերի բովանդակությանը վերաբերող չափանիշներ: Այդ կապակցությամբ պատասխանողը եզրահանգում է, որ դատական ակտերում կիրառման ենթակա նորմատիվ ակտերի շարադրման պահանջը ոչ միայն ուղղակիորեն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի բովանդակությունից, այլև այդպիսի պահանջն ուղղակիորեն նախատեսված է նաև առանձին դատական ակտերի բովանդակությանը ներկայացվող պահանջների շարքում: Ուստի, ըստ պատասխանողի օրենսդիրը նախատեսել է հնարավոր բոլոր երաշխիքները պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար սահմանելով իրավական հիմքի տվյալ գործով կիրառման ենթակա նորմերի շարադրման պահանջ: Իրավական որոշակիության հարցի առնչությամբ վկայակոչելով Սահմանադրական դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները պատասխանողն արձանագրում է, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել: Դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայում: Ամփոփելով պատասխանողը գտնում է, որ վիճարկվող նորմերը բավարար չափով որոշակի են և չեն հակասում Սահմանադրության իրավական որոշակիության սկզբունքն ամրագրող նորմերին:

4. Ելնելով դիմումի և դրան կից փաստաթղթերի, մասնավորապես, դիմողի նկատմամբ կայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը 1) գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»: Նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է. «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում 1) եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին»: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են.

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և

գ) վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննարկվող դեպքում դիմողը, վիճարկելով խնդրո առարկա դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը, իրականում դիմումով առաջադրում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարցեր: Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ և հետագա մի շարք այլ որոշումներով (13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլն) վերահաստատված իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «... բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանա-դրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց ..., ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Էմմա Թունյանի, Սաշիկ, Գևորգ և Միհրան Սաֆյանների դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

13 ապրիլի 2021 թվականի

ՍԴԱՈ-75

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 ապրիլի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-75
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել