ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 174 — Հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը 1.
Ամփոփում
Հոդված 174. Հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը 1. Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձի կողմից հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կա
Ամբողջ Տեքստ
Հոդված 174. Հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը 1. Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձի կողմից հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝ 1) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ այլ ծանր հետևանք կամ 2) կատարվել է մարդու սաղմը կամ պտուղը վերցնելու նպատակով` պատժվում է ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
3. Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն չունեցող անձի կողմից հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը` պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը, որը՝ 1) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ այլ ծանր հետևանք կամ 2) կատարվել է մարդու սաղմը կամ պտուղը վերցնելու նպատակով` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
