Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 437 — Վարույթի ընդհանուր պայմանները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 437AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 437 — Վարույթի ընդհանուր պայմանները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 437. Վարույթի ընդհանուր պայմանները 1. Սույն գլխի դրույթները կիրառվում են իրավաբանական անձին վերագրվող հանցանքների վերաբերյալ վարույթով: 2. Իրավաբանական անձի վերաբերյալ վարույթն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված կանոնները։ 3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասում նշված հանցանքի կապակցությամբ ֆիզիկական անձի քրեական պատասխանատվությունը կամ նրա մեղավ

Ամբողջ Տեքստ

Հոդված 437. Վարույթի ընդհանուր պայմանները 1. Սույն գլխի դրույթները կիրառվում են իրավաբանական անձին վերագրվող հանցանքների վերաբերյալ վարույթով:

2. Իրավաբանական անձի վերաբերյալ վարույթն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված կանոնները։

3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասում նշված հանցանքի կապակցությամբ ֆիզիկական անձի քրեական պատասխանատվությունը կամ նրա մեղավորությունն այլ կերպ հաստատելը չի բացառում իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունը: Այս վարույթներն իրականացվում են առանձին և չեն փոխարինում մեկը մյուսին։

4. Իրավաբանական անձի վերաբերյալ վարույթի ընթացքում կազմվող բոլոր դատավարական ակտերի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են սույն օրենսգրքով նախատեսված փաստաթղթերին ներկայացվող պահանջները՝ համապատասխանաբար ներառելով նաև իրավաբանական անձի վավերապայմանները, իրավաբանական անձի օրինական ներկայացուցչի և իրավաբանական անձի լիազոր ներկայացուցչի տվյալները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել