ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 35 — Համակարգչային ծրագիրը և դրա նկատմամբ հեղինակային իրավունքը 1.
Ամփոփում
Հոդված 35. Համակարգչային ծրագիրը և դրա նկատմամբ հեղինակային իրավունքը 1. Սույն օրենքի իմաստով համակարգչային ծրագիր է համարվում ցանկացած ձևով արտահայտված ծրագիրը, ներառյալ` դրա ստեղծման համար անհրաժեշտ նախապատրաստական նյութերը։ Համակարգչային ծրագիրը պահպանվում է, եթե դա յուրօրինակ է և հեղինակի մտավոր ստեղծագործական աշխատանքի արդյունք է: 2. Եթե սույն օրենքի 36-րդ հոդվածով այլ բան նախատեսված չէ, ապա համակարգչային ծրագրի հեղինակը բացառիկ իրավունք ուն
Ամբողջ Տեքստ
Հոդված 35. Համակարգչային ծրագիրը և դրա նկատմամբ հեղինակային իրավունքը 1. Սույն օրենքի իմաստով համակարգչային ծրագիր է համարվում ցանկացած ձևով արտահայտված ծրագիրը, ներառյալ` դրա ստեղծման համար անհրաժեշտ նախապատրաստական նյութերը։ Համակարգչային ծրագիրը պահպանվում է, եթե դա յուրօրինակ է և հեղինակի մտավոր ստեղծագործական աշխատանքի արդյունք է:
2. Եթե սույն օրենքի 36-րդ հոդվածով այլ բան նախատեսված չէ, ապա համակարգչային ծրագրի հեղինակը բացառիկ իրավունք ունի կատարելու կամ թույլատրելու հետևյալ գործողությունները՝ ա) համակարգչային ծրագրի մշտական կամ ժամանակավոր վերարտադրությունը ցանկացած միջոցներով և ձևով, մասամբ կամ ամբողջությամբ։ Եթե համակարգչային ծրագրի լիաբեռնման, ցուցադրման, գործարկման, տարածման կամ պահեստավորման համար անհրաժեշտ է դրա վերարտադրումը, ապա անհրաժեշտ է հեղինակի թույլտվությունը. բ) համակարգչային ծրագրի թարգմանությունները, մշակումները, հարմարեցումները կամ ցանկացած այլ փոփոխությունները և դրանց արդյունքների վերարտադրումը՝ առանց խախտելու իր թույլտվությամբ այդ փոփոխությունները կատարող անձի իրավունքները. գ) ցանկացած ձևով համակարգչային ծրագրի բնօրինակի կամ օրինակների տարածումը, ներառյալ` վարձույթով տալը և փոխատվությունը։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
