Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 342 — Վերդիկտ կայացնելիս դատարանի լուծմանը ենթակա հարցերը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 342AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 342 — Վերդիկտ կայացնելիս դատարանի լուծմանը ենթակա հարցերը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 342. Վերդիկտ կայացնելիս դատարանի լուծմանը ենթակա հարցերը 1. Վերդիկտ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը․ 1) ապացուցված են արդյոք մեղադրյալին վերագրվող փաստական հանգամանքները (արարքը). 2) ապացուցված է արդյոք այդ արարքի քրեական հակաիրավականությունը. 3) ապացուցված է արդյոք մեղադրյալի կողմից այդ արարքը կատարելը. 4) ապացուցված է արդյոք մեղադրյալի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ: 2. Սույն հոդված

Ամբողջ Տեքստ

Հոդված 342. Վերդիկտ կայացնելիս դատարանի լուծմանը ենթակա հարցերը 1. Վերդիկտ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը․ 1) ապացուցված են արդյոք մեղադրյալին վերագրվող փաստական հանգամանքները (արարքը). 2) ապացուցված է արդյոք այդ արարքի քրեական հակաիրավականությունը. 3) ապացուցված է արդյոք մեղադրյալի կողմից այդ արարքը կատարելը. 4) ապացուցված է արդյոք մեղադրյալի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցերից որևէ մեկին ժխտական պատասխան տալու դեպքում դատարանը կայացնում է արդարացման վերդիկտ։

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված բոլոր հարցերին հաստատական պատասխան տալու դեպքում դատարանը կայացնում է մեղադրական վերդիկտ, որով սահմանում է նաև, թե ապացուցված արարքի նկատմամբ քրեական օրենսգրքի որ հոդվածը, հոդվածի մասը կամ կետն է ենթակա կիրառման:

4. Մեղադրական վերդիկտը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցված է դատաքննության ընթացքում: Հանցանքը կատարելու մեջ մեղադրյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ ապացուցման արդյունքների վրա, հանգում է մեղադրյալի մեղավորության մասին հետևության:

5. Այն դեպքում, երբ նախաքննության կամ դատաքննության ժամանակ առաջացել է մեղադրյալի մեղսունակության կամ վարույթի իրականացման ժամանակ նրա կողմից իր գործողությունները գիտակցելու և դրանք ղեկավարելու ունակության հարցը, որի կապակցությամբ առկա է դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություն, դատարանը վերդիկտ կայացնելիս առանձին անդրադառնում է մեղադրյալի մեղսունակության հարցին:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել