Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 108 — Տուգանքը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 108AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 108 — Տուգանքը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 108. Տուգանքը 1. Սույն օրենքի, ֆոնդերի և (կամ) կառավարիչների կազմավորման և (կամ) գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ օրենքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի խախտման դեպքում, եթե վերահսկվող անձի մոտ ստեղծված իրավիճակի շտկման նպատակով վերահսկողական միջոցառումների (ինչպիսիք են հանդիպումը, նամակագրությունը, բացատրական աշխատանքները) իրականացման և (կամ) նախազգուշացում տալու արդյունքում այդ խախտումն

Ամբողջ Տեքստ

Հոդված 108. Տուգանքը 1. Սույն օրենքի, ֆոնդերի և (կամ) կառավարիչների կազմավորման և (կամ) գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ օրենքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի խախտման դեպքում, եթե վերահսկվող անձի մոտ ստեղծված իրավիճակի շտկման նպատակով վերահսկողական միջոցառումների (ինչպիսիք են հանդիպումը, նամակագրությունը, բացատրական աշխատանքները) իրականացման և (կամ) նախազգուշացում տալու արդյունքում այդ խախտումները և (կամ) խախտումների պատճառները չեն վերացվել կամ չեն կարող վերացվել, Կենտրոնական բանկի նախագահն իրավասու է նման խախտում թույլ տված անձի նկատմամբ իր որոշմամբ կիրառելու տուգանք:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում նշանակված տուգանքի առավելագույն չափի նկատմամբ կիրառվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրավաբանական և ֆիզիկական անձանց համար սահմանված տուգանքի առավելագույն չափի մասին դրույթները, եթե այլ օրենքներով առանձին խախտումների համար ավելի մեծ չափի տուգանք սահմանված չէ:

3. Տուգանքի չափը որոշելիս Կենտրոնական բանկը հաշվի է առնում` 1) խախտման բնույթը (դիտավորության առկայությունը, անտարբերությունը կամ անփութությունը). 2) խախտմամբ այլ անձանց հասցված վնասի առկայությունը և դրա չափը. 3) անհիմն հարստացման աստիճանը` հաշվի առնելով այլ անձանց տրված հատուցումները. 4) նախկինում նույն անձի կողմից նույն կամ այլ խախտում թույլ տված լինելը և դրա համար պատասխանատվության ենթարկվելը, ինչպես նաև նախկին պատասխանատվության բնույթն ու չափը.

5) Կենտրոնական բանկի կողմից էական ճանաչված այլ հանգամանքներ:

4. Բոլոր դեպքերում տուգանքի չափը չպետք է հանգեցնի վերահսկվող անձի` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված ծանր ֆինանսական վիճակին:

5. Սույն հոդվածով սահմանված տուգանքները կամովին չվճարվելու դեպքում գանձվում են դատական կարգով` Կենտրոնական բանկի հայցի հիման վրա: Ընդ որում, վերահսկվող անձի ղեկավարի կամ դրա կազմում կամ անունից գործող սույն օրենքով որակավորման ենթակա անձի նկատմամբ կիրառված տուգանքը գանձվում է նրա անձնական միջոցներից:

6. Սույն գլխով նախատեսված կարգով գանձված տուգանքներն ուղղվում են պետական բյուջե:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել