Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 326 — Հարցաքննության ընդհանուր կարգը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 326AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 326 — Հարցաքննության ընդհանուր կարգը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 326. Հարցաքննության ընդհանուր կարգը 1. Հարցաքննությունն սկսելուց առաջ նախագահողը պարզում է հարցաքննվողի ինքնությունը, նրա հարաբերությունները վարույթի մասնակիցների հետ, բացատրում ցուցմունք տալու հետ կապված` սույն օրենսգրքով նախատեսված նրա իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև այդ պարտականությունների չկատարման համար սահմանված պատասխանատվությունը: Այդ կապակցությամբ հարցաքննվողն ստորագրում է դատական նիստի արձանագրության մեջ: 2. Մինչև

Ամբողջ Տեքստ

Հոդված 326. Հարցաքննության ընդհանուր կարգը 1. Հարցաքննությունն սկսելուց առաջ նախագահողը պարզում է հարցաքննվողի ինքնությունը, նրա հարաբերությունները վարույթի մասնակիցների հետ, բացատրում ցուցմունք տալու հետ կապված` սույն օրենսգրքով նախատեսված նրա իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև այդ պարտականությունների չկատարման համար սահմանված պատասխանատվությունը: Այդ կապակցությամբ հարցաքննվողն ստորագրում է դատական նիստի արձանագրության մեջ:

2. Մինչև հարցաքննությունն սկսելը հարցաքննվողն անում է հետևյալ բովանդակությամբ բանավոր հայտարարություն. «Ես` անուն-ազգանուն, ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը և չեմ ասելու ոչինչ, բացի ճշմարտությունից»:

3. Հարցաքննության կանչված անձին առաջինը հարցեր է տալիս այն կողմը, որի միջնորդությամբ հրավիրվել է անձը (ուղիղ հարցաքննություն): Ուղիղ հարցաքննությունից հետո անձին կարող է հարցեր տալ հակառակ կողմը (խաչաձև հարցաքննություն): Նախագահողն իրավունք ունի անձին հարցեր տալու ուղիղ և խաչաձև հարցաքննություններն ավարտվելուց հետո: Դատարանի նախաձեռնությամբ կանչված անձին առաջինը հարցեր է տալիս նախագահողը, ապա մեղադրանքի և պաշտպանության կողմերը:

4. Ուղիղ հարցաքննության ընթացքում ուղղորդող հարցեր տալն արգելվում է: Կողմն իրավունք ունի առարկելու ուղղորդող հարցի դեմ: Նախագահողը կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ իրավասու է հանելու ուղղորդող կամ վարույթին չվերաբերող հարցերը:

5. Խաչաձև հարցաքննության ընթացքում ուղղորդող հարցեր տալն իրավաչափ է:

6. Հարցաքննվող անձը կարող է հարցաքննության ընթացքում օգտվել գրառումներից կամ նշումներից, որոնք նախագահողի պահանջով ներկայացվում են դատարան և նրա կողմից կարող են կցվել վարույթի նյութերին:

7. Ներկայացված բոլոր ապացույցները հետազոտելուց հետո դատարանում ցուցմունք տված անձը կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կարող է կրկին հարցաքննվել:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել