Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-462-Ն15 նոյեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի նոյ եմբեր ի 15 - ին «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 18. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման եզրակացություն տալու կարգը 1. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծումը կամ արտահանումն իրականացվում է հայտատուի դիմումում նշված պեստիցիդների և ագրոքիմիկատների յուրաքանչյուր տեսակի համար՝ լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա։ Եզրակացությունը տրամադրվում է պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության հիման վրա, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ներմուծման դեպքերի։

2. Կառավարության սահմանած դեպքերում պեստիցիդներն ու ագրոքիմիկատները ներմուծվում են առանց փորձաքննության՝ լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա։

3. Պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննությունն իրականացվում է ներմուծող ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցների հաշվին:

4. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման եզրակացությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է միայն Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկված պեստիցիդների և ագրոքիմիկատների մասին, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի:

5. «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրատապ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման եզրակացությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է, երբ առկա են տեղեկություններ պեստիցիդներ և ագրոքիմիկատներ ներմուծող ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև նրանց կողմից ներմուծվող ապրանքի խմբաքանակի, այդ թվում՝ առևտրային անվանման, պեստիցիդի ազդող նյութի, դրա պարունակության, պատրաստուկային ձևի և ագրոքիմիկատի սննդատարրերի, դրանց պարունակության, պատրաստուկային ձևի վերաբերյալ՝ պահպանելով սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգը:

6. Ներմուծման կամ արտահանման եզրակացություն ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք լիազոր մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը. 1) դիմում՝ նշելով ներմուծվող և արտահանվող պեստիցիդների և ագրոքիմիկատների նկարագրությունը (առևտրային անվանումը, պեստիցիդի ազդող նյութը, դրա տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում, թույլատրելի շեղումները, պատրաստուկային ձևը, ագրոքիմիկատի սննդատարրերը, դրանց տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում, թույլատրելի շեղումները և պատրաստուկային ձևը, արտադրողի անվանումը, հասցեն, գրանցող երկիրը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը, քանակը, թողարկման տարեթիվը, ձեռքբերման վայրը, իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը՝ Կառավարության սահմանած դեպքերի հաշվառմամբ). 2) ֆիզիկական անձինք` անձնագրի պատճենը. 3) բուսասանիտարական հաշվառման վկայականը կամ դրա պատճենը. 4) օրենսդրությամբ սահմանված դեպքերում` ներմուծվող կամ արտահանվող խմբաքանակի համար՝ փորձարկման լաբորատորիայի տրամադրած փորձարկման արդյունքներն արձանագրած փաստաթուղթը և այն պեստիցիդի կամ ագրոքիմիկատի ներմուծվող խմբաքանակին նույնականացնող փաստաթուղթը։

7. Լիազոր մարմինը պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, տալիս է եզրակացություն, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա ներմուծվող պեստիցիդների և ագրոքիմիկատների, որոնց համար եզրակացությունը տրամադրվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

8. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման մասին եզրակացությունը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով։ Առձեռն՝ թղթային եղանակով (անհաղթահարելի ուժի առկայության, ինչպես նաև արտահանվող երկրներ թղթային եղանակով ներկայացնելու անհրաժեշտության դեպքերում) տրամադրելիս եզրակացությունը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը մնում է լիազոր մարմնում, իսկ երկրորդ օրինակը տրվում է հայտատուին:

9. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման մասին եզրակացություն ստանալու համար դիմողն իր ներկայացրած սխալ տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

10. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման մասին եզրակացություն տալու մերժումը հայտատուն կարող է բողոքարկել դատական կարգով:

11. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման մասին եզրակացություն տալու մերժման հիմք է (են) սույն օրենքով նախատեսված փաստաթղթերի բացակայությունը կամ պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության բացասական արդյունքները:»։ Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. նոյեմբերի 29 Երևան ՀՕ-462-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-462-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (03.06.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.11.25-2024.12.08 Պաշտոնական հրապարակման օրը 02.12.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 15.11.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.11.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 03.06.2025 Հիմնական ակտ 15.11.2024, ՀՕ-462-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 21.06.2014, ՀՕ-143-Ն 21.06.2014, ՀՕ-143-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 նոյեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՀՕ-462-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել