Հովհաննիսյան — ԵԴ1/0611/01/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի օգոստոսի 11-ին, ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 11811422 քրեական վարույթը: 2023 թվականի մայիսի 25-ին Ղնոնդ Աշոտի Հովհաննիսյանի նկատմամբ ՀՇ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: 2023 թվականի մայիսի 26-ին մեղադրյալ Ղնոնդ Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափ
Ամբողջ Տեքստ
«3-ը Տ»
ՒՆ. Ն2 զ ԵԴԼ/0611/01/23
ՆԵՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Էդ.Մկրտչյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Վ.Մարգարյան
դատավորներ՝ Լ.Աբգարյան
Գ.Ստեփանյան
9 ապրիլի 2025 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Ղնոնդ Աշոտի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի օգոստոսի 11-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 11811422 քրեական վարույթը:
2023 թվականի մայիսի 25-ին Ղնոնդ Աշոտի Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
2023 թվականի մայիսի 26-ին մեղադրյալ Ղնոնդ Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
2. 2023 թվականի հունիսի 9-ին թիվ 11811422 քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան):
3. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 29-ի դատավճռով Ղնոնդ Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1ին մասի 1-ին կետով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ, Ղնոնդ Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձնով պատիժը պայմանականորեն չի կիրառվել ն սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով: «Փորձաշրջանի ընթացքում նրա վարքի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա՝ սահմանելով պարտականություն առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը ն բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ
վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում հայտնել իր նոր բնակության վայրի հասցեն:
3
4. ՇԸ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան՝ 2024 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 29-ի դատավճիռը՝ թողնվել անփոփոխ:
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2025 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընքացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
6. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 22-ի որոշումն օրինական ն հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի այնպիսի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա:
Բողոքաբերն արձանագրել է, որ Ղնոնդ ՇՀովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի անձի ն նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող մի շարք գործոններ, մասնավորապես՝
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն որ Ղնոնդ Հովհաննիսյանը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա, վերջինիս առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող վնաս,
բ) վնաս պատճառելու համար օգտագործված կտրողծակող առարկան՝ գրասենյակային դանակը, ինչպես նան պատճառված մարմնական վնասվածքի բնույթն ու տեղակայումը՝ տուժողի կենսական կարնոր օրգանների՝ կրծքավանդակի ձախ կեսի շրջանում՝ պատճառելով ձախակողմյան պննմոթորաքսի, կրծքավանդակի առաջային մակերեսի, կրծոսկրի շրջանի ծակած-կտրած չթափանցող վերքերի,
4
կրծքավանդակի հետին մակերեսի սալջարդ վերքերի, արյունահավաքների ձնով վնասումներ:
Բացի այդ, բողոք բերած անձը նշել է, որ կատարված արարքի բնույթի ն հանրային վտանգավորութան աստիճանի, հանցավորի անձի հանրային վտանգավորութան աստիճանի վրա ազդող վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են հանցավոր անձի ն կատարված արարքի վտանգավորության աստիճանը, ուստի, նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից մեղադրյալ Ղ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալը ն պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը՝ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը, չեն կարող բավարար լինել՝ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու ն պատժի նպատակների իրականացմանը հասնելու համար:
Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոք բերած անձն ընդգծել է, որ դրական բնութագրվելը որնէ կերպ չի վկայում անձի կամ նրա կողմից կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանի մասին: Հանցագործության կատարման մեջ իրեն մեղավոր ճանաչելը, դրա հանրային վտանգավորության բարձըր աստիճանի պայմաններում, բավարար չէ փաստելու, որ պատժի նպատակների իրականացումն ապահովելու համար մեղադրյալի կողմից այն կրելու անհրաժեշտություն չկա:
Անդրադառնալով, Ղ.Շովհաննիսյանի՝ ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելու ն խոստովանական ցուցմունքներ տալու հանգամանքներին, բողոքաբերը փաստարկել է, որ հանցագործության դեպքին ականատես է եղել նան տուժողի հայրը՝ Աշոտ Հովհաննիսյանը:
7. Շիմք ընդունելով վերոշարադրյալը՝ բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 29-ի դատավճիոն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 22ի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ անթույլատրելի ճանաչել Ղնոնդ Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:
5
Վճոաբեկ բողոքի պատասխանը.
8. ՆՄեղադրյալ՝ Ղնոնդ Հովհաննիսանի պաշտպան Ա.Մանուկյանը
ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանում գտել է, որ դատախազի կողմից ներկայացված բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 22-ի որոշումը պետք է թողնել անփոփոխ:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Ղնոնդ Հովհաննիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1ին կետով, ն մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ «/...)նա դիտավորությաւմը, իր մուր գտնվող գրասենյակային դանակով (ռեզակով) երկու անգաւմ հարվածել է Էդգար Սերգեյի Հովսեփյանին՝ վերջինի առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: Ղնոնդ Աշոտի Հովհաննիսյանը 2022 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամի 13:00-ից մինչն 13:40-ն ընկած ժամանակահավտվածի սահմաններում, Երեան քաղաքի Մասիսի փողոցի անցուղի 10 հասցեում գտնվող «Բետոնագործներ» ՓԲԸ-ի տարածքում, իր կողմից շահագործվող «Սքանյա» մակնիշի ավտոմեքենայի վրա գրասենյակային դանակով (ոեզակով) գործ անելու ընթացքում նույն ընկերության աշխատակից Էդգար Սերգեյի Հովսեփյանի հեր կննցաղային հարցերի շուրջ առաջացած վիճարանության ժամանակ դիտավորությամը հարվածներ է հասցրել Էղզար Սերգեյի Հովսեփյանի մարմնի տարբեր մասերին, այնուհետն իր մոտ գտնվող գրասենյակային դանակով (ռեզակով) երկու անգամ հարվածել է Էդգար Հովսեփյանի կրծքավանդակի հավվածին` վերջինի առողջությանը պատճառելով կյանքի համար վտրանգավոր` կրծքավանդակի ձախ կեսի 56-րդ միջկողային տարածության ծակած-կտրած, թափանցող վերքի, ուղեկցված ձախակողմյաւն պննմվոթորաքսով, կրծքավանդակի առաջային մաւկերեսի, կրծոսկրի շրջանի ծակած- կվրած չթափանցող վերքի, կրծքավանդակի հետին մակերեսի սալջարդ վերքերի, արյունահավաքների, թոքերի սալջարդի ձնով միասին վերցրած ծունր վնաս»:
ւ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 92:
6
10. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի ապրիլի 29-ի դատավճռով արձանագրել է հետնյալը. «/...) Անդրադառնալով սույն քրեական գործով ձեռք բերված փաստական հանգամանքներին Դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործով հատկապես գնահատման է արժանի այն հանգամանքը, որ թեն մեղադրյալին մեղսագրվում է ծանր հանցագործություն, այնուամենայնիվ, նրա, խնամքին են գտնվում երկու անչափահաս երեխաները ն կինը ու նա է ընտանիքի միակ կերակրողը, իսկ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը նրանց կյանքի պայմանների վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ:
Դատարանի համար հատկապես հատկանշական է այն հանգամանքը, որ տուժող Էդգար Հովսեփյանը նախաքննության ընթացքում հայտնել է, որ հաշտվել է մեղադրյալի հեր ն նրա նկատմամի որնէ բողոք ն/կամ պահանջ չունի: Ավելին՝ այն քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները վկայում են այն մասին, որ մեղադրյալի կողմից իրեն մեղսագրված արարքի կատարումը պայմանավորված է եղել նրանով, որ իր ընկեր՝ սույն քրեական վարույթով տուժող Էղգար Հովսեփյանը կատակել է մեղադրյալի հեւ, ով այդ պահին «Սքանյա» մակնիշի ավտոմեքենայի վրա գրասենյակային դանակով (ոնզակով) գործ անելիս է եղել: Բացի այդ, մեղադրյալը ն տուժողը հանդիսանում են մտերիմ ընկերներ (ինչպես դեպքի պահին, այնպես էլ ներկայում), որպիսի հանգամանքը հասվավվեց մեղադրյալի կողմից, մասնավորապես` վերջինը դատական նիստի ժամանակ հայփարարեց, որ իրենք դեպքից առաջ փնական ժումանակ եղել են ընկերներ ն մինչն հիմա շարունակում են ընկերություն անել: Վերոնշյալ փաւարական հանգամանքների պայմաններում: Դատարանի գնահատմամբ մեղադրյալի կողմից կատարված հանցագործության հանրային վտանգաւվորությունն էականորեն նվազում է: (...)
(-) Ղնոնդ Հովհաննիսյանի նկատմամբ նշանակվելիք պատժատեսակի, պատժաչափի ն պատիժը կրելու նպափակահարմարության հարցերի վերաբերյալ Դատարանը, հաշվի առնելով մեղադրյալ Ղնոնդ Հովհաննիսյանի կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը ն բնույթը, անձր բնութագրող ն պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանաւտվություն ու պատիժը ծանրացնող հանգամանքների
բացակայությունը, գտնում է, որ մեղադրյալ Ղնոնդ Աշոտի Հովհաննիսյանի նկատմամի ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի Լին մասի Լին կետով
7
նախատեսված արարք կատարելու համար պատիժ պետք է նշանակել
ազավազրկում 3 (երեք) փարի ժամկարով:
Միաժամանակ, Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ Ղնոնդ Աշոտի Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձնով պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել սաւհմեւնելով փորձաշրջան 2 (երկու) փարի ժամկետով, քանի որ Դատարանի գնահավզտմամը վերոգրյալ ` փատրական հանգամանքնեի (մեղադրյալ Ղնոնդ Աշոտի Հովհաննիսյանի անձր բնութագրող ն պավասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանապվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նան ասյն քրեական գործով ձեռք բերված փաատրական փվյալները) համակցությունն, վկայում է, որ պատժի նպատակների իխրականացումը հնարավոր է առանց մեղադրյալ Ղնոնդ Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված ազատազիկման ձնով պատիժը կրելուլ...)»-:
1. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հուլիսի 22ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(..) Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու ն փորձաշրջան սահմանելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետնությանը, որը բխում է գործի օրյեկտիվ տվյալներից ու դրանց բազմակողմանի ն պատշաճ գնահատման արդյունքներից: Վերաքննիչ դատարանը հանգում է այն հեզության, որ դատախազի վերաքննիչ բողոքում նշված փաւստաւրկները փվյալ դեպքում բավարար չեն հանգելու այն հետնության, որ պատժի նպատակները չեն կարող իրացվել առանց մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը ոնալ կրելու ն վերաքննիչ բողոքում նշված փաստարկները վվյալ դեպքում ինքնին բավարար չեն մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետնությունների հետ չհամաձայնելու համար՝ հաշվի առնելով գործում առկա վերոգրյալ հանգամանքները:
Այսինքն, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ղնոնդ Հովհաննիսյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 91101:
8
պատիժ, պայմանականորեն չկիրառելու ն փորձաշրջան սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ հեզնությունն արդարության ն
պատասխանաւփտվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսեւնկյունից հիմնավոր է, ն Առաջին ատյանի դատարանի կողմից պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով թույլ չի տրվել այնպիսի դատական սխալ, որն ազդեցություն է ունեցել կամ կարող էր ազդեցություն ունենալ գործի ելքի վրա, ուստի բողոքաբերի պահանջի մեղադրյալի նկատմամբ պատիժը
պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին, ենթակա չէ բավարարման»:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
12. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա"՞ծ են արդյոք Ղնոնդ Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի Լին կետով ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:
13. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում: Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ պատիժ նշանակելու ն նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (ուսճնՏ ուսնճոճ5) կիրառելի լինել նան գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ»:
3Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 185-191:
4 Տես Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10ի թիվ ԵԴ/0335/01/19, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի ն Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Նարեկ Ադամյանի ն Անդրանիկ Ավագյանի գործով 2025 թվականի մարտի 21ի թիվ ԳԴԼ0036/01/23 որոշումը:
9
31. Վերահաստատեով նախկինոմ արտահայտած իրավական
դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը ն վստահությունն այն մասին, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծութան վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը ն վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս նշել է, որ թեն պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որնէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետնությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նան հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ն բնույթի ամբողջական գնահատման վրա` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձնը ն տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները ն այլն՛:
ՃՇ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Մեկ ուրիշին մարմնական վնասվածն պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որը՝
1) վրանգավոր է կյանքի համար,
(-:)
պարժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ փարի ժամկեպով»:
14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
" Շանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ն բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարավ: Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 3Լի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրիչանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի Լի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրվչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի զործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 ն այլ որոշումները:
10
- Ղնոնդ Հովհաննիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի Լին կետով՝ այն արարքի համար, որ նա, 2022 թվականի օգոստոսի 11-ին, դիտավորությամբ, իր մոտ գտնվող գրասենյակային դանակով (ռեզակով), երկու անգամ հարվածել է տուժող Էդգար ՀՇովսեփյանին՝ վերջինի առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս::
- Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով Ղնոնդ Հովհաննիսյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու
նպատակահարմարության հարցին, գտել է, որ այն պետք է պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով, քանի որ դատարանի գնահատմամբ, գործով ձեռք բերված փաստական հանգամանքների համակցությունը վկայում է, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց մեղադրյալ Ղ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձնով պատիժը կրելու»:
- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ մեղադրյալ Ղնոնդ Հովհաննիսյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժ` պայմանականորեն Օ0»9չկիրառելու ն փորձաշրջան սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ հետնությունը հիմնավոր է:
15. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Ղնոնդ Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող ն պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նան սույն քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունն այն աստիճան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը համարվի իրավաչափ:
ճ Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
օ Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
1
16. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ղնոնդ ՇՀովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարած հանցավոր արարքի բնույթի ն հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ, մասնավորապես.
- խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն, որ Ղնոնդ Հովհաննիսյանի արարքը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա՝ երա առողջությանը պատճառելով կյանքի համար վրանգավոր ծանր վնաս,
- հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի ն դրա հետնանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել էե որ իր գործողություններով տուժողի առողջությանը պավմճառում է ծանրը վնաս, նախավեխսաել է իր արարքի ն հետնանքների միջն առկա անմիջական պավճառական կապը,
- հանրորեն վտանգավոր արարքը կտրող-ծակող գործիքի՝ գրասենյակային դանակի գործադրմամբ կափարելը,
- կտրողծակող գործիքով պատճառված հարվածների քանակը, այն, որ գրասենյակային դանակով տուժողի կրծքավանդակի հատվածին հասցվել է երկու հարված,
- տուժողի առողջությանը հասցված վնասի բնույթն ու տեղակայումը, մասնավորապես այն, որ մեղադրյալը հարվածներ է հասցրել տուժողի կենսական կարնոր օրգանի շրջանում կրծքավանդակի ձախ հարվածին ն առողջությանը պատճառել այնպիսի ծանր վեաս՝ կրծքավանդակի ձախ կեսի 5-6-րդ միջկողային տարածության ծակած-կտրած, թափանցող վերքի, որն ուղեկցվել է ձախակողմյան պննմոթորաքսով, կրծքավանդակի առաջային մակերեսի, կրծոսկրի շրջանի ծակած- կտրած չթափանցող վերքի, կրծքավանդակի հետին մակերեսի սալջարդ վերքերի, արյունահավաքների, թոքերի սալջարդի ձնով, որը փրանգավոր է կյանքի համար:
17. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Ղ.ՇՀովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու
12
նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում իսկ դրանք անտեսելը հանգեցրել է քրեադատավարական օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտերի կայացման:
18. Վճռաբեկ դատարանը բազմիցս կրկնել է, որ անձի առողջությանը ծանը վնաս պատճառելու վերաբերյալ գործերով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու ն որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի ն դրա հետնանքների նկատմամբ, հատուկ ուշադրություն պետք է դարձնեն արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքներին, միջոցներին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին ու տեղակայմանը':
Առանց վերը թվարկված համգամանքների գնահատման՝ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու վերաբերյալ գործերով հնարավոր չէ ճիշտ պատկերացում կազմել հանցավորի անձնավորության ն հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանի մասին: Արդյունքում, նշանակված պատժով չի ապահովվի կատարած արարքի ն կիրառված
քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունը, ինչպես նան կխաթարվեն պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները»:
19. Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ստորադաս դատարանների կողմից վկայակոչված` մեղադրյալ Ղ.Հովհաննիսյանի անձը բնութագրող տվյալները, " Տես Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19 որոշման 12-րդ կետր, ուսո ողւսռոճ 5, Վճոաբեկ դատարանի՝ Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի ն Ռուբեն Գուլգույանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24- ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15 որոշումները:
Շ Տես Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 15-17-րդ կետերը:
3
պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները ն ծանրացնող հանգամանքների բացակայությունը, կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող վերը շարադրված փաստական տվյալների առկայության պայմաններում, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Ղ.Շովհաննիսյանի կատարած արարքի ն նրա անձի հանրային վտանգավորությունն այն աստիճան, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանան: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հանգամանքներն Առաջին ատյանի դատարանի կողմից արդեն իսկ հաշվի են առնվել Ղ.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատժաչափ սահմանելիս:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ
Ղ.Շովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի Լին կետով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված չեն:
20. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, Ղ.Հովհաննիսյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի խախտում: Արդյունքում, թույլ է տրվել ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Հետնաբար անհրաժեշտ է Ղ.Հովհաննիսյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ն թողնել կրելու Երեան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 29-ի դատավճռով նշանակված՝ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 361-րդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
14
ՈՐՈՇԵՑ
1 Ղնոնդ Աշոտի Հովհաննիսյանի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 29-ի դատավճիոր ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 22-ի որոշումը փոփոխել:
2. Ղնոնդ Աշոտի Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ի մասի 1ին կետով ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել ն թողնել կրելու նրա նկատմամբ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 29-ի դատավճռով նշանակված՝ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը:
3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 ապրիլի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ1/0611/01/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
