Գեղամյան — ՎԴ/4965/05/22
Ամփոփում
քննելով Երեանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.02.2024 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Շուշանիկ Գեղամյանի ընդդեմ Երնան համայնքի` պատասխանողին ատ հասցեում գտնվող, Երնանի քաղաքապետի 11.05.2017 թվականի թիվ 1510-Ա որոշմամբ բարեկարգման նպատակով առանձնացված 157.83քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով՝ 2018 թվականի դրությամբ գործող հողամասի կադաստրային արժեքով, Շուշանիկ Գեղամյանին օտարելուն (վաճառելուն) ուղղված բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու, միաժամանակ Երնանի քաղաքապետարանի աշխատակազմ
Ամբողջ Տեքստ
8 Էն
«Ադ ՅՀՆԱԿ Աւե
ՍԵՏոԶ
ԵՏ ղրւծ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/4965/05/22
դատարանի որոշում 2025թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/4965/05/22
Նախագահող դատավոր` ՈՌ. Մախմուդյան
Դատավորներ՝ Կ. Ավետիսյան
Ս. Հովակիմյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2025 թվականի հոկտեմբերի 23-ին
գրավոր ընթացակարգով քննելով Երեանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.02.2024 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Շուշանիկ Գեղամյանի ընդդեմ Երնան համայնքի` պատասխանողին ատ հասցեում գտնվող, Երնանի քաղաքապետի 11.05.2017 թվականի թիվ 1510-Ա որոշմամբ բարեկարգման նպատակով առանձնացված 157.83քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով՝ 2018 թվականի դրությամբ գործող հողամասի կադաստրային արժեքով, Շուշանիկ Գեղամյանին օտարելուն (վաճառելուն) ուղղված բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու, միաժամանակ Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար, վարչության պետի տեղակալ Դավիթ Դալլաքյանի չ Հանդիսանում է անձնական տվյալ
2
11.07.2022 թվականի թիվ 18/51659-22 վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Շուշանիկ Գեղամյանը պահանջել է պարտավորեցնել Երնան համայնքին կայացնել բարենպաստ վարչական ակտ՝ ատա հասցեում գտնվող, Երնանի քաղաքապետի 11.05.2017 թվականի թիվ 1510-Ա որոշումով բարեկարգման նպատակով առանձնացված 157.83քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով: վաճառքն իրականացնելով 2018 թվականի դրությամբ գործող հողամասի կադաստրային արժեքով, իրեն օտարելուն (վաճառելուն) մասին, միաժամանակ անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար, վարչության պետի տեղակալ Դավիթ Դալլաքյանի 11.07.2022 թվականի թիվ 18/51659-22 վարչական ակտը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Ազրոյան) (այսուհետ` Դատարան) 16.02.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.02.2024 թվականի որոշմամբ Շուշանիկ Գեղամյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 16.02.2023 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել ն գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երնանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Հայկուհի Բաղդասարյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել|էր Շուշանիկ Գեղամյանը (ներկայացուցիչ՝ Աշխեն Դաշյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ, 124-րդ հոդվածները, ՀՀ հողային օրենսգրքի 62-րդ, 66-րդ, 72-րդ հոդվածները, չի կիրառել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը:
Բողոքաբերը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
ՀՀ-ում յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ համայնքը, կարող է ունենալ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք, որը հավասարապես պաշտպանվում է ՀՀ Սահմանադրությամբ: Ուստի, ինչպես ցանկացած անձի, այնպես էլ համայնքին սեփականության իրավունքով պատկանող գուքը կարող է օտարվել բացառապես սեփականատիրոջ ցանկությամբ ն հայեցողությամբ (բացառությամբ օրենքով 2 Հանդիսանում է անձնական տվյալ
3
նախատեսված դեպքերի): Հետնաբար չի կարող խախտվել որնէ անձի ինչ-որ ենթադրյալ իրավունք այն դեպքում, երբ սեփականատերը հրաժարվում է վաճառել իր գույքը: Այլ կերպ ասած՝ տվյալ դեպքում առկա չէ որնէ հիմք՝ պարտավորեցնելու Երնան համայնքին աատ՝ հասցեում գտնվող, Երնանի քաղաքապետի 11.05.2017 թվականի թիվ 1510-Ա որոշմամբ բարեկարգման նպատակով առանձնացված 157.83քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով Շուշանիկ Գեղամյանին օտարելուն (վաճառելուն) ուղղված բարենպաստ վարչական ակտ կայացնելու համար: Ավելին՝ թիվ ԵԴ/9457/02/19 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2020 թվականի որոշմամբ նս արձանագրվել է, որ եթե նույնիսկ ճանաչված է անձի սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունքը, այն, ինքնին, չի կարող հանգեցնել այդ հողամասի վաճառքին, քանզի սեփականատերն իր հայեցողությամբ է օգտվում գույքի ճակատագիրը որոշելու հնարավորությունից: Այլ կերպ ասած՝ պետության կամ համայնքային հողամասերը սեփականության կամ օգտագործման իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքի համար պետք է առկա լինի նան համայնքի կամահայտնությունը՝ տվյալ հողամասը նուն պայմաններով այլ անձանց տրամադրելու կամ հողամասը միննույն նշանակությամբ սեփականության իրավունքով օտարելու վերաբերյալ:
Վերոգրյալն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից, ինչի արդյունքում չեն կիրառվել վեճի արդարացի լուծման համար կիրառման ենթակա վերոնշյալ իրավանորմերի դրույթները, որոնք էլ հանգեցրել են Վերաքննիչ դատարանի կողմից ոչ իրավաչափ դատական ակտ կայացնելուն:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.02.2024 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 16.02.2023 թվականի վճռին:
2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն քննության առարկա է դարձրել հայցվորի դիմումը մերժելու հիմքերը:
Վերաքննի դատարանն արձանագրել է Դատարանի կողմից պասիվ
գործողությունների մասին, գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքով չառաջնորդվելու ն թերի քննություն իրականացնելու մասին:
Երնան համայնքի իրավունքը չի կարող խախտվել, եթե կողմերը, գործի նոր քննության փուլում օգտվելով իրենց դատավարական լայն հնարավորություններից, իրացնեն իրենց իրավունքների լիարժեք պաշտպանությունը` դատարանի ի պաշտոնե քննության շրջանակներում:
3 Հանդիսանում է անձնական տվյալ
4
Այսպիսով, վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հնարավորություն տալով գործի նոր քննության փուլում ապահովել վարույթի օբյեկտիվ, բազմակողմանի քննությունը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
3 Երնանի քաղաքապետի 11.05.2017 թվականի «ատա: հասցեում սեփականության իրավունքով Շուշանիկ Գեղամյանին պատկանող անշարժ գույքի հարնանությամբ գտնվող 157.83քմ մակերեսով տարածքը բարեկարգելու թույլտվության մասին» թիվ 1510-Ա որոշմամբ Շուշանիկ Գեղամյանին թույլատրվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող տա` հասցեում անշարժ գույքի հարնանությամբ գտնվող 157.83քմ մակերեսով հողամասի վրա իրականացնե բարեկարգման աշխատանքներ՝ համաձայն ֆիտոնախագծի (հատոր 1-ին, գ.թ. 20-21).
2) Երնանի քաղաքապետին ներկայացրած 05.11.2018 թվականին դիմումով Շուշանիկ Գեղամյանը խնդրել է ատա հասցեում գտնվող հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմությամբ ճանաչել իր ձեռքբերման նախապատվության իրավունքը ն հողամասն ուղղակի վաճառքով օտարել իրեն (հատոր 1-ին, գ.թ. 115-116).
3) Ի պատասխան 05.11.2018 թվականի դիմումի Երեանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչութան պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Աղաբեկյանը 23.11.2018 թվականի թիվ 18-06/1-Գ-5558 գրությամբ Շուշանիկ Գեղամյանին հայտնել է, որ ատ հասցեում Երնանի քաղաքապետի 11.05.2017 թվականի թիվ 1510-Ա որոշմամբ բարեկարգման նպատակով առանձնացված 157.83քմ մակերեսով հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում (կետ 6) ն օտարման/մասնավորեցման ենթակա չէ (հատոր 1-ին, գ.թ. 19).
4) Թիվ ԵԴ/9457/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2020 թվականի որոշմամբ ատա: հասցեում գտնվող հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմությամբ ճանաչվել է Շուշանիկ Գեղամյանի ձեռքբերման նախապատվության իրավունքը, իսկ Երնան համայնքին ատա: հասցեում գտնվող հողամասը Շուշանիկ Գեղամյանին ուղղակի վաճառքով օտարելուն պարտավորեցնելու պահանջը մերժելու մասով՝ ՀՀ Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ (ոո .ՇՕԱՐէ.Յո պաշտոնական կայք).
4 Հանդիսանում է անձնական տվյալ
5» Հանդիսանում է անձնական տվյալ
օ Հանդիսանում է անձնական տվյալ
7 Հանդիսանում է անձնական տվյալ
8 Հանդիսանում է անձնական տվյալ
5 Հանդիսանում է անձնական տվյալ
5
5) ՀՀ վճռաբեկ դատարանի 22.10.2021 թվականի թիվ ԵԴ/9457/02/19 որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2020 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 44-50).
6) Երնանի քաղաքապետարանին ներկայացրած 15.12.2021 թվականի դիմումով Շուշանիկ Գեղամյանը ն վերջինիս ներկայացուցիչ Աշխեն Դաշյանը խնդրել են թիվ ԵԴ/9457/02//9 դատական ակտի հիմքով վերանայել դիմողի կողմից 2018 թվականին Երնանի քաղաքապետին ներկայացված առա" հասցեում գտնվող, Երնանի քաղաքապետի 11.05.2017 թվականի թիվ 1510-Ա որոշումով բարեկարգման նպատակով առանձնացված 157.83քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին թիվ Գ-5558 դիմումը ն դիմումի մերժման հիմքերը, վերացնել Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն քաղաքաշինության վարչության 23.11.2018 թվականի թիվ 18-06/1-Գ-5558 գրության (օտարման մերժման) հիմքերը՝ կայացնելով նոր որոշում, ատա հասցեում գտնվող, Երնանի քաղաքապետի 11.05.2017 թվականի թիվ 1510-Ա որոշումով բարեկարգման նպատակով առանձնացված 157.83քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով, օտարել (վաճառել) 19.11.2020 թվականի թիվ ԵԴ/9457/02/19 դատական ակտով ճանաչված ն. ձեռքբերման նախապատվության իրավունք ունեցող անձին` Շուշանիկ Գեղամյանին, հողամասի օտարումն իրականացնել նույն իրավահարաբերության ծագման պահին՝ դիմողի կողմից 208 թվականին Երնան ծհամայնքին դիմումի ներկայացման պահին գործող տարածագնահատման 5-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով (հատոր 1-ին, գ.թ. 22-27).
7) Ի պատասխան 15.12.2021 թվականին ներկայացված դիմումի Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետը 13.01.2022 թվականի թիվ 20/1-161015 գրությամբ հայտնել է, որ բարձրացված հարցն ուսումնասիրվել է Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից: Արդյունքում բարձրացված հարցը բազմակողմանի ն լիարժեք ուսումնասիրելու համար ներկայումս անհրաժեշտություն է առաջացել իրականացնել լրացուցիչ քննարկում ոլորտին առնչվող աշխատակազմի ստորաբաժանումների հետ (հատոր 1-ին, գ.թ. 29).
8) Շուշանիկ Գեղամյանը ն վերջինիս ներկայացուցիչ Աշխեն Դաշյանը 07.03.2022 թվականի կրկին դիմում են ներկայացրել Երեանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ վերստին խնդրելով վերանայել դիմողի կողմից 2018 թվականին Երնանի քաղաքապետին ներկայացված՝ առաշ հասցեում գտնվող, Երեանի քաղաքապետի 11.05.2017 թվականի թիվ 1510-Ա որոշումով բարեկարգման նպատակով առանձնացված 157.83քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին թիվ Գ-5558 դիմումը ն դիմումի մերժման հիմքերը Ա այն ուղղակի վաճառքի միջոցով օտարել 19.11.2020 թվականի թիվ 6 Հանդիսանում է անձնական տվյալ
ո Հանդիսանում է անձնական տվյալ
2 Հանդիսանում է անձնական տվյալ
6
ԵԴ/9457/0219 դատական ակտով ճանաչված ն ձեռքբերման նախապատվության իրավունք ունեցող Շուշանիկ Գեղամյանին, հողամասի օտարումն իրականացնել նույն իրավահարաբերության ծագման պահին՝ դիմողի կողմից 2018 թվականին Երնան համայնքին դիմումի ներկայացման պահին գործող տարածագնահատման 5-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով (հատոր 1-ին, գ.թ. 30-31).
9) Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի 01.04.2022 թվականի թիվ 20/1-30071 գրությամբ հայտնվել է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.08.2020 թվականի որոշմամբ ճանաչվել է Շուշանիկ Գեղամյանի ձեռքբերման նախապատվության իրավունքը ատա հասցեի հարնանությամբ գտնվող հողամասի նկատմամբ, իսկ նշված հողամասը վերջինիս օտարելուն Երնանի քաղաքապետարանին չի պարտավորեցրել, ինչից հետնում է, որ եթե Երնանի քաղաքապետարանում քննարկման առարկա կդառնա նշված հողամասը միննույն նպատակային նշանակության համար վաճառելու կամ անհատույց փոխանցելու հարցը, ապա Երնանի քաղաքապետարանը պարտավոր է ապահովել հնարավորություն, որպեսզի Շուշանիկ Գեղամյանն օգտվի հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու իր նախապատվության իրավունքից (հատոր 1-ին, գ.թ. 32-33).
10) Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարի 11.07.2022 թվականի թիվ 18/51659-22 գրությամբ Շուշանիկ Գեղամյանը տեղեկացվել է, որ համաձայն ՀՀ վերաքննիչ դատարանի ուժի մեջ մտած թիվ ԵԴ/9457/02/19 դատական ակտի՝ ատա՛ հասցեում գտնվող հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, սակայն վերոհիշյալ հողամասը գտնվում է բազմաբնակարան բնակելի շենքին կից տարածքում, որի պատուհանային բացվածքներն ուղղված են դեպի քննարկվող հողամասը: Հաշվի առնելով վերոգրյալը Ա հիմք ընդունելով ՀՀՇՆ21-01-2014 «Շենքերի ն շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերը՝ ատա: հասցեում գտնվող հողամասն օտարման ենթակա չէ (հատոր 1-ին, գ.թ. 34):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ ն 72-րդ հոդվածների խախտման հետնանքով առերնույթ առկա է մարդու իրավունքների Ա ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է 55 Հանդիսանում է անձնական տվյալ
17 Հանդիսանում է անձնական տվյալ
5 Հանդիսանում է անձնական տվյալ
7
արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ եախապատվության իրավունքի ճանաչման հիմքով պետության ն համայեքեեի սեփականության հողամասն ուղղակի վաճառքով օտարելու իրավակարգավորման առանձնահատվկություններին:
ՀՀ հողային օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին, 3-րդ ն 4րդ մասերի համաձայն՝ հողամասերի նկատմամբ քաղաքացիների ն իրավաբանական անձանց իրավունքները, ինչպես նան հողամասերի նկատմամբ օգտագործման իրավունքների սահմանափակումներ ծագում են պետական կառավարման ն տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներից Ա նրանց հետ կնքած պայմանագրերից, ձեռքբերման վաղեմության ուժով, հողամասի նկատմամբ իրավունք սահմանող դատական ակտերով՝ բացառությամբ պետական ն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք առաջացնող դեպքերի:
ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն` պետության ն համայնքների սեփականության հողամասերն օտարվում են օրենսդրությամբ չարգելված նպատակներով օգտագործելու համար: Օտարման ենթաա հողամասերը որոշվում են հողերի օգտագործման սխեմաների, գլխավոր հատակագծերի հիման վրա:
Պետության ն համայնքներ սեփականության հողամասերն օտարվում են՝ սեփականության իրավունքն անհատույց փոխանցելու միջոցով, ուղղակի վաճառելու միջոցով, աճուրդով, փոխանակությամբ:
ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ն 9-րդ կետերի համաձայն՝ պետության ն համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է օրենքներով գնման նախապատվության իրավունք ունեցող անձանց, նույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նան «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:
ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիները ն իրավաբանական անձինք, որոնք ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրենց իրավունքների իրավաբանական ձնակերպման օգտվում են պետության կամ համայնքի հողերից, ունեն այդ հողերից սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունք, եթե արգելված չէ սեփականության իրավունքով տվյալ հողամասերը ձեռք բերելը կամ, եթե դրանք վաճառվում կամ անհատույց փոխանցվում են միննույն նպատակային նշանակության համար ն, եթե հողամասերը համապատասխանում են նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին: Ձեռքբերման վաղեմության իրավունքը
8
տրամադրվում է պետական կառավարման ն տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներով կամ դատական կարգով:
Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը նախատեսել է պետության ն համայնքների սեփականության հողամասերի օտարման թվով 4 եղանակ, այն է՝ նման հողամասի օտարումը սեփականության իրավունքն անհատույց փոխանցելու միջոցով, ուղղակի վաճառելու միջոցով, աճուրդով կամ փոխանակությամբ: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ այդ եղանակներից յուրաքանչյուրի կենսագործումն հնարավոր է միայն որոշակի պայմանների առկայության դեպքում: Ըստ այդմ, «Պետության ն համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը» վերտառությամբ ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով հստակ թվարկված են այն անձանց շրջանակը ն այն պայմանները, երբ հնարավոր է պետութան ն համայնքների սեփականության հողամասերի օտարումն իրականացնել հենց ուղղակի վաճառքի եղանակով: Նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական կարգով ձեռքբերման նախապատվության իրավունքի ճանաչումը համարվում է պետության ն համայնքների սեփականության հողամասերի ուղղակի վաճառքի միջոցով օտարման հիմքերից մեկը: Ըստ այդմ, անդրադառնալով սույն գործով բարձրացված իրավական հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում բացահայտել պետական ն համայնքային սեփականության հողամասերի նկատմամբ գնման նախապատվության իրավունքի ծագման համար անհրաժեշտ վավերապայմանների դրսնորման առանձնահատկությունները: Այսպես.
ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածին: Մասնավորապես.
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(...) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի եկատմամբ ձեռքբերման վաղեմության իրավունքի ծագման վերաբերյալ իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ հողային օրենսգրքով, իսկ այլ անձանց պատկանող հողամասերի եկատմամբ' ՀՀ քաղաքացիական օրենսգրքով (...): (տես Սիմոն Սարգսյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ 3-1835(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է. «(...) պետության ն համայնքների հողամասերն առաեց իրավաբանական ձնակերպման անընդմեջ ն բացահայտ տասը ն ավելի տարի օգտագործող անձինք ունեն օգտագործման իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունք, իսկ սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունք ձեռք բերելու համար անձը պետք է հիմեավորի ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրավունքների իրավաբանական ձնակերպման պետության կամ համայնքի հողերը օգտագործելու փաստը (.)յ» (տես Արմեն Օ Սիմոնյանն ընդդեմ Երնանի
9
քաղաքապետարանի թիվ ՎԴ/3691/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2010 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այ որոշմամբ արձանագրել է նան. «(..) սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունքը ենթադրում է, որ անձը, որե օրենքով սահմանված կարգով ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ, բացահայր տիրապետում ն օգտագործում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, այդ հողամասի օտարման դեպքում ունի հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու առաջնայնություն մյուս հավանական ձեռքբերողեերի համեմատ: Այսիեքե' օրենսդրի կողմից ամրագրվել է այն մոտեցումը, որ պետական կամ համայեքային հողամասն օտարելիս հողամասի ձեռքբերման նախապատվությունը պետք է տրվի այն անձին, որն ավելի քան տասը տարի անըեդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առաեց իր իրավունքների իրավաբանական ձնակերպման օգտվում է այդ հողամասից: Ընդ որում, օրենսդրորեն սահմանվել է սեփականության իրավունքը ձեռք բերելու նախապատվության իրավունքի տրամադրման երկու եղանակ՝ արտադատական կարգով (պերական կառավարման ն տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներով) ն դատական կարգով:
Այսպիսով, ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետնում է, որ պետության կամ համայեքի հողերից սեփականության իրավունքով հողամասեր ձեռք գ բերելու նախապատվության իրավունքի համար անհրաժեշտ նախապայմանեերե են'
1. հողը պետք է պատկանի պետությանը կամ համայնքին,
2. քաղաքացիները ն իրավաբանական անձինք պետության կամ համայնքի հողերից պետք է օգտվեն առանց իրենց իրավունքների իրավաբանական ձնակերպման,
Յ. պետությանը կամ համայնքին պատկանող հողի օգտագործումը պետք է լինի բարեխիղճ: Օգտագործողի մոտ պետք է առկա լինեի այն համոզմունքը, որ եա գույքից օգտվում է օրինական հիմքերով,
4. օգտագործումը պետք է լինի տասը տարի ն անընդմեջ: Այսինքե' 10 տարվա ընթացքում հողի օգտագործումը չպետք է ընդհատվի,
5. օգտագործումը պետք է լինի բացահայտ, այսինքե' հողի օգտագործումը չպետք է լինի երրորդ անձանցից գաղտնի եղանակով,
6. հողամասը պետք է համապատասխանի ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին,
7. հողամասը չպետք է գտեվի օրենքով սահմանված սահմանափակումների ցանկում կամ պետք է վաճառվի կամ անհատուց փոխանցվի մինեույն նպատակային նշանակությամբ (տես, Վրեժ Եգորյանն ընդդեմ Աբիսողոմ ն Խաչիկ Ավագյանների, երրորդ անձինք Եղվարդի քաղաքապետարան, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գուքի կադաստրի պետական կոմիտե, Վարդան Գնորգյան' թիվ ԿԴՅ/0042/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
10
ՀՀ վճռաբեկ դատարանը որոշումներից մեկում հավելել է «(...) վերը եշված պայմանների առկայության դեպքում քաղաքացիները կամ իրավաբանական անձինք կարող են ունենալ ակեկալիք' գույքի եկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու հարցում:
(-.) ձեռքբերման վաղեմության իրավունքը պետության կամ համայնքի հողերից օգտվող անձանց եախապատվության իրավունքնե է' իրավաբանորեն ձնակերպել այդ հողամասերի նեկատմամբ իրեեց սեփականության իրավունքը՝ հողամասերը եույն պայմաններով այլ անձանց տրամադրելու հնարավորության ծագման դեպքում:
(-.) օրենսդրությամբ նախատեսվել է ձեռքբերման վաղեմության իրավունքի տրամադրման երկու .եղանակ. պերակա կառավարման ն տեղական
ինքեակառավարման մարմինների որոշումեերով կամ դատական կարգով: Այսինքե' օրենսդիրը նախատեսել է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի ձեռքբերման վաղեմության իրավունքով տրամադրման ինչպես դատական, այնպես էլ արրադատական կարգ:
Հետնաբար, (..) հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագմանը նախորդում է այդ հողամասի նկատմամբ այն օգտագործող անձանց ձեռքբերման վաղեմության իրավունքի' դատական կամ արտադատական կարգով տրամադրումը: Ուստի, (...) պետական կամ համայնքային հողամասը ձեռք բերելու նախապատվության իրավունքի" վարչական կամ դատական կարգով ճանաչումն այն նախադրյալն է, որից հետո միայն անձը կարող է իրացնել իրեն տրամադրված իրավունքը, ինչի դրսնորում կարող է հանդիսանալ հողամասի' ուղղակի վաճառքի եղանակով օտարման դեպքում այլ գեորդեերի եկատմամբ գեման առաջեահերթություն ունենալը (տե՛ս, Մանվել Մկրտչյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի, երրորդ անձիեք' Դավիթ Խաչատրյան ն Կադաստրի կոմիտե թիվ ՎԴ//2657/05/8 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.04.2023 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ կոնվենցիոն նորմի իմաստով գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլ նան նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը (ե'ս, մասնավորապես, Տրգոն ընդդեմ Խորվաթիայի գործով, 1Ւջ0 ւ. ԸՒօճոճ, 2009 թվականի հունիսի 11-ի վճիռը, կետ 44):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռներից մեկում նշել է. «(...) Հայաստանի իրավունքի համաձայն՝ անձը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ձեռքբերման վաղեմութան ուժով ձեռք բերելու նախապատվության իրավունք ձեռք է բերում, երբ պահպանվում են բոլոր օրենսդրական պայմանները, այն դեպքում, երբ իշխանությունները որոշում են կայացնում հողը օտարելու մասին: Այսինքն՝ ներպետական իրավունքի համաձայն՝ այն հողամասը, որի նկատմամբ անձն ունի ձեռքբերման վաղեմության ուժով այն ձեռք բերելու նախապատվության իրավունք, ենթակա է այդ անձին ուղղակի վաճառքի» (տե՛ս, (Թամրազյանն ընդդեմ Հայաստանի գործով 19.03.2020 թվականի վճռի 53-րդ ն 45-րդ կետեր):
11
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ նախապատվությունը, հավասար պայմաններում այլ անձանց համեմատությամբ տվյա անձին վերապահված որոշակի արտոնությունն է՝ գերադասելիության իմաստով: Սակայն, կարնոր է նկատի ունենալ, որ նախապատվության իրավունքը գործում է այն դեպքում, երբ գույքի սեփականատերը բացահայտում է տվյալ գույքից «հրաժարվելու» իր մտադրության մասին: Այսինքն, որոշակի կարգով հաստատված նախապատվության իրավունքն ընդամենը կոչված է ապահովելու գույքը ձեռք բերելու տվյալ անձի առաջնահերթությունը՝ մյուս հավանական ձեռքբերողների նկատմամբ: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը կարնոր է համարում նշել, որ գնման նախապատվության իրավունքի կենսագործումը երկկողմանի կամային գործընթաց է: Այսպես. գնման նախապատվության իրավունքն այն ձեռք բերած անձին չի ,պլարտավորեցնում անվերապահորեն գնել տվյալ գույքը, այլ տալիս է գույքի օտարման դեպքում այն ձեռք բերելու առաջնահերթություն ն զուգահեռաբար գույքի սեփականատիրոջը չի պարտավորեցնում օտարելու այդ գույքը, այլ միայն այդ գույքն օտարելու կամքի արտահայտման դեպքում պարտադիր հաշվի առնել առկա առաջնահերթությունը:
Հաջորդիվ, ինչ վերաբերում է պետության ն համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքով օտարման իրավակարգավորմանը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում այն դիտարկել «օտարման կամքի ձնավորման» համատեքստում: Այսպես.
ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում Ա հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձները:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով հանրության շահերի կամ այոց հիմնական իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով սահմանված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համայնքն ունի հողի, ինչպես նան այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունք:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետությանը, ինչպես նան ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով ն այլ իրավական
12
ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրեն պատկանող գույքը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող ն այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում՝ իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման ն տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:
Վկայակոչված իրավական նորմերի ն իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ օտարման գործընթացը նախ պահանջում է համապատասխան սուբյեկտի կամքի առկայություն: Հետնաբար, սեփականությունն օտարելու վերաբերյալ կամքն այն առաջնային ն պարտադիր նախապայմանն է, որից հետո միայն կարող է մեկնարկել օտարման բուն գործընթացը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ հոդվածով նախորոշված է պետության ն համայնքների սեփականության հողամասերի օտարման ընդհանուր քաղաքականությունը. հողամասերի օտարումը չի կարող լինել կամայական կամ դիմող անձի պահանջով կատարվող գործողություն, այլ այն պետք է լինի օրենսդրությամբ չարգելված նպատակով օգտագործման համա ն պետք է հիմնված լինի հողօգտագործման սխեմաների ն գլխավոր հատակագծերի վրա: Սա նշանակում է, որ պետության ն համայնքների սեփականության հողամասի օտարումը՝ իբրն գործողություն՝ հանրային գույքի կառավարման կամային որոշում է, որը պետք է հիմնված լինի օրենսդրական իրավակարգավորման վրա:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համայնքը՝ որպես հողի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող ինքնուրույն սուբյեկտ, ազատ է այդ հողի նկատմամբ կատարելու ցանկացած գործողություն, ներառյալ՝ որոշելու որնէ եղանակով այն օտարել երրորդ անձանց, թե՝ ոչ, բացառությամբ, իհարկե, օրենքով նախատեսված դեպքերի: Ընդ որում, համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նկատմամբ որնէ անձի գնման նախապատվության իրավունքի առկայությունը չի կարող կաշկանդել տվյալ համայքին այդ անձի նախընտրելի պահի դրությամբ Ա պայմաններով այն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու գործողություններ կատարելու հարցում:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ գնման նախապատվության իրավունք ունեցող անձանց պետության ն համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումն ուղղակի վաճառքի միջոցով միմյանց հետ փոխկապակցված մի քանի փուլերից բաղկացած գործընթաց է, որում առանցքային նշանակություն ունի ինչպես գնման նախապատվության ճանաչման փաստի, այնպես էլ տվյալ հողամասն առհասարակ օտարելու սեփականտիրոջ կամքի առկայությունը: Այլ կերպ ասած՝ միայն գնման նախապատվության իրավունքի ճանաչված լինելն ինքնին բավարար նախադրյալ չէ՝ հաստատապես պնդելու որ հողամասի գնման նախապատվության իրավունքի ճանաչմանն անպայմանորեն պետք է հաջորդի դրա՝ ուղղակի վաճառքի միջոցով
13
օտարումը տվյալ անձին, քանի որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ գնման նախապատվության իրավունք ունենալու փաստն այն նվազագույն նախադրյալներից մեկն է, որն հնարավորություն է տալիս տվյալ սուբյեկտին հավակնելու հետագայում ձեռք բերել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող համապատասխան հողամասը: Միննույն ժամանակ, գնման նախապատվության իրավունքը միայն հողամասն այլ հավանական գնորդների նկատմամբ ձեռք բերելու առաջնահերթության իրավունքն է. այն չի երաշխավորում տվյալ հողամասը ձեռք բերելու անձի իրավունքը, քանի որ հողամասի ձեռք բերման համար առաջին հերթին անհրաժետ է դրա սեփականատիրոջ տվյալ դեպքում համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամքը այն օտարելու հարցում, ուստին նշված կամքի բացակայության դեպքում որնէ սուբյեկտի գնման նախապատվության իրավունք ունենալու փաստը չի կարող պայմանավորել վերջինիս կողմից տվյալ հողամասի ձեռքբերումը:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական կամ համայնքային հողամասը ձեռք բերելու՝ վարջական կամ դատական կարգով հաստատված նախապատվության իրավունքը տվյալ հողամասը ձեռք բերելու նախադրյալ է միայն համապատասխան վարչական մարմնի կողմից իր կամքով իրեն պատկանող հողամասի օտարմանն ուղղված գործողություններ կատարելու պարագայում. պետական կամ համայնքային հողամասն ուղղակի վաճառով օտարելու կամքի ձնավորումը պայմանավորված չէ գնման նախապատվության իրավունքի ճանաչմամբ: Այլ կերպ ասած՝ պետական կամ համայնքային հողամասի գնման նախապատվության իրավունքը չի հանդիսանում անմիջականորեն գործող իրավունք, այլ այն կիրառելի է համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից պետական կամ համայնքային հողամասն առհասարակ օտարելու մտադրության ի հայտ գալու փաստի ուժով, հետնաբար քանի դեռ պետական կամ համայնքային հողամասն օտարելու մտադրությունը բացահայտված չէ՝ չի կարող գործել նան պետական կամ համայնքային հողամասի նկատմամբ որնէ անձի ճանաչված գնման նախապատվության իրավունքը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վարչական գործը հարուցվել է Շուշանիկ Գեղամյանի ներկայացրած հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել պատասխանողին կայացնելու ատա» հասցեում գտնվող, Երնանի քաղաքապետի 11.05.2017 թվականի թիվ 1510-Ա որոշմամբ բարեկարգման նպատակով առանձնացված 157.83քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով՝ 2018 թվականի դրությամբ գործող հողամասի կադաստրային արժեքով, իրեն օտարելուն (վաճառելուն) ուղղված բարենպաստ վարչական ակտ, միաժամանակ անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն քաղաքաշինության 5» Հանդիսանում է անձնական տվյալ
14
վարչության պետի պաշտոնակատար, վարչության պետի տեղակալ Դավիթ Դալլաքյանի 11.07.2022 թվականի թիվ 18/51659-22 վարչական ակտը:
Դատարանը մերժել է հայցը հետնյալ պատճառաբանությամբ. «(.) ցանկացած սեփականատեր' լինի դա պետություն, համայեք, ինքե է իրավասու որոշելու իր գույքը օտարի, թե ոչ (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի): Այլ հարց է, երբ վերջիններս որոշեն օտարել համապատասխան գույքը, հարց առաջանա գնման նախապատվության իրավունքի մասով սակայն այն դեպքերում, երբ գույքի սեփականատերերը" լինի դա պետությունը, թե համայեքը, ցանկություն չունենան վաճառելու իրենց սեփականության իրավունքով պատկանող հողը ն առկա չէ օրենքով նախատեսված պահանջ այն օտարելու հետ կապված, Դատարանն իրավասու չէ վերջիններիս պարտավորեցնել իրենց կամքից անկախ ն օրենքով չսահմանված դեպքում օտարել հողը' ելեելով զուր անձի ցանկությունից ն այն հանգամանքից, որ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով ընդամենը ճանաչվել է անձի ձեռքբերման նախապատվության իրավունքը կոնկրետ գույքի եկատմամբ:
Ավելիե, ուսումեասիրելով թիվ ԵԴ/9457/02/19. քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մրած Հայաստանի Հանրապետության վերաքենիչ քաղաքացիական դատարանի 19.11.2020թ. դատական (...) ակտով նս արձանագրվել է, որ եթե նույնիսկ ճանաչված է անձի սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունքը, այն ինքեիե չի կարող հանգեցնել այդ հողամասի վաճառքին, քանզի սեփականատերն իր հայեցողությամբ է օգտվում գույքի ճակատագիրը որոշելու հեարավորությունից:
(-.) Հայցվոր կողմը տեղի ունեցած դատական նիստի ընթացքում չկարողացավ վկայակոչել որնէ իրավական նորմ, համաձայն որի' Դատարանը կարող է պարտավորեցնել համայեքին իր կամքից անկախ վաճառել համապատասխան գույքը (հողամասը):
(։.) մերժումը' համապատասխան հիմքով, տրվել է ոչ թե Երնանի քաղաքապետի կամ այլ իրավասու անձի կողմից, այլ Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Աղաբեկյանի կողմից:
(.) Հայցվորը զրկված չէ վիճարկել վարչական մարմնի գործողությունների իրավաչափությունը, եթե գտնում է, որ իրենց սխալ հիմքով են մերժել:
(-.) չի կարող խախտվել որնէ անձի ինչ-որ ենթադրյալ իրավունք այն դեպքում, երբ սեփականատերը հրաժարվում է վաճառել իր գույքը:
(.-.) սույն դեպքում առկա չէ որնէ հիմք պարտավորեցնելու Երնան համայնքին առտ՛ հասցեում գտեվող, Երնանի քաղաքապետի 1.05.2017թ. թիվ 1510-Ա որոշումով բարեկարգման նպատակով առանձնացված 157.83քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով Շուշանիկ Արտյուշի Գեղամյանին օտարելուն (վաճառելուն) ընդունելուն ուղղված 17 Հանդիսանում է անձնական տվյալ
15
բարենպաստ վարչական ակտ կայացնելու համար, որպիսի պայմաններում (...) հայցը ենթակա է մերժման (..)»:
Վերաքննիչ դատարանը, բավարարելով Շուշանիկ Գեղամյանի վերաքննիչ բողոքը, Դատարանի 16.02.2023 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանել ն գործն ուղարկել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության հետնյալ պատճառաբանությամբ. «(..) (-) Երեանի քաղաքապետարանը, մերժելով համայնքային սեփականություն հանդիսացող ատա: հասցեում գրեվող հողամասը' դրա եկատմամբ գեման նախապատվություն ունեցող Շուշանիկ Գեղամյանին ուղղակի վաճառքով օտարելը պարտավոր էր պատշաճ ապացույցներով ապահովված ծանրակշիռ փաստարկներով ապացուցել, որ հայեցողական լիազորությունը ոչ հօգուտ պտվյալ անձի կիրառելն արդարացված է' պայմանավորված հասարակական շահով ն պիտանի է ժողովրդական հասարակությունում' պայմանով, որ այդպիսի հասարակական շահե առավել կարնոր է տվյալ անձի փետեսական գնահատելի շահից:
(-) ՀՀ վարչական դատարանը, քննարկման առարկա չի դարձրել Հայցվորի կողմից ներկայացված պահանջի հիմքում դրված, ինչպես նան Երնանի քաղաքապետարանի կողմից որպես վիճելի հողամասը ուղղակի վաճառքի միջոցով Շուշանիկ Գեղամյանին օտարելու արգելք եշված հանգամանքների իրավաչափությունը:
(-) Դատարանը չի ձեռնարկել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատավարական անհրաժեշտ ն ողջամիտ միջոցներ պարզելու, թե արդյոք Երնանի քաղաքապետարանն իրեն վերապահված հայեցողական լիազորությունն իրացնելիս առաջնորդվել է մարդու ն քաղաքացու' Հայասրանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ն. ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության ն կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նան հերապեդել է արդյոք օրենքով կանխորոշված այլ նպատակներ: Դատարանը գործն, ըստ էության, լուծող դատական ակտում չի անդրադարձել Երնանի քաղաքապետարանի կողմից վիճելի հողամասը Շուշանիկ Գեղամյանին ուղղակի վաճառքի միջոցով օտարումը մերժելու հիմքում դրված հանգամանքների իրավաչափությունը: Մասնավորապես, Դատարանը քննարկման ն գնահատման առարկա չի դարձրել, թե արդյոք վիճարկվող հողամասը հանդիսանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածք, արդյոք Երնանի քաղաքապետարանի կողմից վկայակոչված հանգամանքները, այն է' հողամասը բազմաբնակարան բնակելի շենքին կից տարածքում գտեվելը, բազմաբնակարան բնակելի շենքի պատուհանային բացվածքներ ուղղված լինելը դեպի քենարկվող հողամասը, ՀՀ ՇՆ21-01Լ2014 «Շենքերի ն շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերի պահպաեված չլինելու հանգա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 հոկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՎԴ/4965/05/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
