««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-151)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 հունիսի 2026թ. ՍԴԱՈ - 151 | ««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ
Ամբողջ Տեքստ
««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 259-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԻԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՎ «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, նշված գործով քննության առնելով «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության՝ տեղեկատվություն պահանջելու վերաբերյալ միջնորդությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Սահմանադրական դատարանի վարույթում է գտնվում ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործը:
2. «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը միջնորդել է նշված գործով «Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեից պահանջել 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում կատարված ընտրական հավանական հանցագործությունների, այդ թվում՝ ընտրակաշառքի և ընտրական այլ հավանական հանցագործությունների, արձանագրված փաստերի, որոնք իրենց բնույթով միգուցե չեն հանդիսանում հանցանք, սակայն կարող են պարունակել ընտրական խախտումներ, օպերատիվ հետախուզական տվյալներ, ինչպես նաև այլ հնարավոր տեղեկությունների, որոնք վերաբերում են 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրություններին, մասնավորապես՝
• ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում առկա տեղեկությունների համաձայն սույն տեղեկությունները ներկայացնելու օրվա դրությամբ ընտրական հանցանքների և/կամ ոչ իրավաչափ գործողությունների մասով քանի դեպք է արձանագրվել, /այս դեպքերի մեջ չներառել արդեն իսկ դատարանին ներկայացված քրեական վարույթները:/
• Վերը նշված դեպքերից քանիսի մասով քրեական գործ չի հարուցվել և այլևս հնարավոր չէ հարուցել /չհարուցման հիմքերը էական չեն/,
• Առկա տվյալների համաձայն ընտրությունների հետ առնչություն ունեցող քանի՞ դեպք է տվյալ պահին գտնվում ուսումնասիրության կամ ստուգման փուլում /դեպք ասելով նկատի չունենք հավանական ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորած անձանց, այլ նկատի ունենք ոչ իրավաչափ գործողության քանակի, օրինակ՝ մեկ անձը կարող է ներգրավել մի քանի անձանց/
• ՀՀ Հակակոռուպցիոն Կոմիտեի գնահատմամբ ընտրական հավանական հանցագործությունների քանի՞ տոկոսն է մնացել չբացահայտված, եթե այդպիսի վերլուծություն առկա է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում և/կամ հնարավոր է հանգել նման եզրակացության:
• Դեպքերի մասով տեղեկատվություն, թե դեպքերը ըստ վարչատարածքային միավորների (տարածաշրջանների) բաժանման, որտեղ որքան են արձանագրվել /չներառել արդեն իսկ հարուցված քրեական վարույթներով արձանագրված դեպքերը/»՝ պատճառաբանելով, որ պահանջվող տեղեկատվությունը վերաբերում է սույն գործի ապացուցման առարկային և կարող է էական ազդեցություն ունենալ Սահմանադրական դատարանի ներքին համոզմունքի ձևավորման վրա, որն անհրաժեշտ է գործի փաստական հանգամանքների լիարժեք ու օբյեկտիվ պարզաբանման համար, ուստի` Սահմանադրական դատարանի կողմից նշյալ տեղեկատվություն պահանջելը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից անհրաժեշտ և համաչափ դատավարական միջոց է։
3. Քննության առարկա դարձնելով «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության (այսուհետ նաև՝ Դիմող) միջնորդությունը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանը, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու կապակցությամբ՝ նաև գործով զեկուցող դատավորը Սահմանադրական դատարանի նախագահի գիտությամբ իրավասու են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու փաստաթղթեր, տեղեկություններ և այլ նյութեր, փորձաքննություններ, բացառությամբ իրավունքի հարցերով փորձաքննությունների, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանցից` նրանց տրամադրության տակ գտնվող նյութեր:
Ուսումնասիրելով Դիմողի ներկայացրած փաստարկները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս բավարար չափով չի հիմնավորել պահանջվող տեղեկատվության ապացուցողական նշանակությունը նշված գործի լուծման համար:
Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը գտնում է, որ եթե կողմը, այնուամենայնիվ, կարծում է, որ պահանջվող տեղեկատվությունն անհրաժեշտ է նշված գործին՝ որպես գործի նյութ կցելու առումով, ապա համապատասխան տեղեկատվություն և նյութեր պահանջելու վերաբերյալ միջնորդությունները կարող են բավարարվել բացառապես այն դեպքերում, երբ դրանք բավարար չափով հիմնավորված են, և կողմերը ցուցաբերել են դատավարական բարեխղճություն։
Ավելին, Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով խնդրո առարկա գործի քննության օրենսդրական սեղմ ժամկետների հրամայականը և նյութեր մեծածավալությունը, գտնում է, որ Սահմանադրական դատարանի վրա կողմի փոխարեն համապատասխան տեղեկատվության կամ տվյալների, որոնք ի սկզբանե ընկած են եղել դիմումի հիմքում, ձեռքբերման դատավարական բեռ դնելը, առանց դրանց հավաքագրմանն ուղղված ինքնուրույն ջանքերի գործադրման անհնարինության պատշաճ հիմնավորման, անհարկի կհետաձգի գործի քննությունը՝ վտանգելով հանրային իշխանության լեգիտիմ և անընդհատ ձևավորումը՝ վերջնարդյունքում հանգեցնելով ժողովրդավարական կառավարման գործընթացների և ընտրական համակարգի հանդեպ հանրային վստահության անկման և սահմանադրական կայունության խարխլման:
Նման պայմաններում Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ համապատասխան միջնորդություն ներկայացնող կողմը պարտավոր է նախապես դրսևորել անհրաժեշտ փութաջանություն և ողջամիտ դատավարական ակտիվություն՝ ձեռնարկելով իրենից ողջամտորեն ակնկալվող բոլոր միջոցները՝ իր պահանջի հիմքում ընկած փաստական հանգամանքները հիմնավորող տվյալներն ինքնուրույն ձեռք բերելու նպատակով։
Ողջ վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման։
Ելնելով վերոշարադրյալից՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության՝ տեղեկատվություն պահանջելու վերաբերյալ միջնորդությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
29 հունիսի 2026 թվականի
ՍԴԱՈ-151
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 հունիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-151
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
