ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 4 — Այլ իրավական ակտեր 1.
Ամփոփում
Հոդված 4. Այլ իրավական ակտեր 1. (մասն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-10-Ն) 2. Սույն օրենսգրքի և այլ օրենքների հիման վրա ու ի կատարումն դրանց` Հայաստանի Հանրապետության Նախագահն իրավունք ունի ընդունել քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող հրամանագրեր: 3. Սույն օրենսգրքի և այլ օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի հիման վրա ու ի կատարումն դրանց` Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ընդունել քաղաքացիական իրավունքի
Ամբողջ Տեքստ
Հոդված 4. Այլ իրավական ակտեր 1. (մասն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-10-Ն) 2. Սույն օրենսգրքի և այլ օրենքների հիման վրա ու ի կատարումն դրանց` Հայաստանի Հանրապետության Նախագահն իրավունք ունի ընդունել քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող հրամանագրեր:
3. Սույն օրենսգրքի և այլ օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի հիման վրա ու ի կատարումն դրանց` Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ընդունել քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող որոշումներ:
4. Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, սույն օրենսգրքին կամ այլ օրենքի հակասելու դեպքում, կիրառվում է սույն օրենսգիրքը կամ համապատասխան օրենքը:
5. Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերում և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներում պարունակվող քաղաքացիական իրավունքի նորմերի գործողությունն ու կիրառումը որոշվում են սույն գլխի կանոններով:
6. Նախարարությունները և գործադիր իշխանության այլ մարմինները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները կարող են քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող ակտեր հրապարակել միայն սույն օրենսգրքով, այլ օրենքներով և իրավական ակտերով նախատեսված դեպքերում ու սահմաններում: (4-րդ հոդվածը փոփ.
16.12.16 ՀՕ-10-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
