Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 147 — Վարձկանությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 147AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 147 — Վարձկանությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 147. Վարձկանությունը 1. Վարձկան հավաքագրելը, վարձկանների ուսուցման ճամբար կազմակերպելը, որպես վարձկան հանդես գալու հմտություններ սովորեցնելը կամ սովորելը, վարձկանության ֆինանսավորումը, զինված ընդհարման կամ ռազմական գործողությունների ժամանակ վարձկան օգտագործելը կամ զինված ընդհարմանը կամ ռազմական գործողությանը կամ բռնության համաձայնեցված արարքին որպես վարձկան մասնակցելը` պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով: 2. Սույն հոդված

Ամբողջ Տեքստ

Հոդված 147. Վարձկանությունը 1. Վարձկան հավաքագրելը, վարձկանների ուսուցման ճամբար կազմակերպելը, որպես վարձկան հանդես գալու հմտություններ սովորեցնելը կամ սովորելը, վարձկանության ֆինանսավորումը, զինված ընդհարման կամ ռազմական գործողությունների ժամանակ վարձկան օգտագործելը կամ զինված ընդհարմանը կամ ռազմական գործողությանը կամ բռնության համաձայնեցված արարքին որպես վարձկան մասնակցելը` պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ 2) անչափահասին ներգրավելով` պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

3. Վարձկան է համարվում ցանկացած անձ, որը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հատուկ հավաքագրվել է զինված հակամարտությունում կռվելու նպատակով կամ փաստացի մասնակցում է ռազմական գործողություններին՝ ղեկավարվելով անձնական շահ ստանալու ցանկությամբ, որին հակամարտող կողմերից որևէ մեկի կողմից կամ անունից նյութական վարձատրություն է խոստացվել, որը գերազանցում է այն վարձատրությունը, որը խոստացվում կամ վճարվում է տվյալ կողմի զինված ուժերի կազմի մեջ մտնող՝ նույն դասի մարտիկներին, չի հանդիսանում հակամարտող կողմերից որևէ մեկի քաղաքացի կամ այդ կողմերից որևէ մեկի վերահսկողության ներքո գտնվող տարածքի մշտական բնակիչ, չի մտնում հակամարտող կողմերից որևէ մեկի զինված ուժերի կազմի մեջ և չի ուղարկվել տվյալ հակամարտության կողմ չհանդիսացող պետության կողմից՝ որպես դրա զինված ուժերի կազմի մեջ մտնող անձ՝ պաշտոնական հանձնարարություններ կատարելու համար։ Վարձկան է համարվում նաև ցանկացած անձ, որը որևէ այլ իրավիճակում Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հատուկ հավաքագրվել է բռնության համաձայնեցված արարքին մասնակցելու նպատակով, որն ուղղված է պետության կառավարության տապալմանը կամ սահմանադրական կարգը որևէ այլ կերպ խախտելուն կամ պետության տարածքային ամբողջականությունը խախտելուն, կամ փաստացի մասնակցում է դրան՝ ղեկավարվելով անձնական շահ ստանալու ցանկությամբ, որին խոստացվում կամ վճարվում է նյութական վարձատրություն, և որը չի հանդիսանում այն պետության քաղաքացի կամ մշտական բնակիչ, որի դեմ ուղղված է տվյալ գործողությունը, չի ուղարկվել պետության կողմից պաշտոնական հանձնարարություններ կատարելու համար և չի մտնում այն պետության զինված ուժերի կազմի մեջ, որի տարածքում նախաձեռնվում է տվյալ գործողությունը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել