ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 28 — Ոստիկանության իրավունքները քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց և զանգվածային լրատվության միջոցները հանցագործությունների և վարչական իրավախախտումների դեմ տարվող պայքարում ներ
Ամփոփում
Հոդված 28. Ոստիկանության իրավունքները քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց և զանգվածային լրատվության միջոցները հանցագործությունների և վարչական իրավախախտումների դեմ տարվող պայքարում ներգրավելով Ոստիկանությունն իրավունք ունի՝ 1) քաղաքացիներից, ինչպես նաև պաշտոնատար անձանցից և կազմակերպություններից անհատույց ստանալ կոնկրետ հանցագործությանն առնչվող տեղեկատվություն, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար օրենք
Ամբողջ Տեքստ
Հոդված 28. Ոստիկանության իրավունքները քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց և զանգվածային լրատվության միջոցները հանցագործությունների և վարչական իրավախախտումների դեմ տարվող պայքարում ներգրավելով Ոստիկանությունն իրավունք ունի՝ 1) քաղաքացիներից, ինչպես նաև պաշտոնատար անձանցից և կազմակերպություններից անհատույց ստանալ կոնկրետ հանցագործությանն առնչվող տեղեկատվություն, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար օրենքով սահմանված է հատուկ կարգ. 2) անհատույց օգտագործել պետությանը պատկանող զանգվածային լրատվության միջոցները՝ հանցագործության կամ այլ իրավախախտման հանգամանքների պարզաբանման, ինչպես նաև հանցագործություն կամ այլ իրավախախտում կատարած և քննությունից խուսափող, ինչպես նաև անհայտ կորած անձանց հայտնաբերելու համար. 3) ներգրավել քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց, կազմակերպություններին, վերջիններիս համաձայնությամբ, հանցագործությունը կամ վարչական իրավախախտումը բացահայտելու, հանցագործին կամ իրավախախտողին ձերբակալելու գործում, այդ աշխատանքին օժանդակելու և կամովին ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու համար խրախուսել նրանց: (28-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-172-Ն ) Գ Լ ՈՒ Խ IV (գլուխը խմբ.
24.10.24 ՀՕ-433-Ն ) ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՒԺԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ: ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ (վերնագիրը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն, խմբ.
24.10.24 ՀՕ-433-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
