ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 96 — Արտավարութային փաստաթղթերը 1.
Ամփոփում
Հոդված 96. Արտավարութային փաստաթղթերը 1. Արտավարութային փաստաթուղթ է քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստերի մասին տվյալներ պարունակող թղթային, մագնիսական, էլեկտրոնային կամ այլ կրիչի վրա բառային, թվային, գծագրական կամ այլ նշանային ձևով արված ցանկացած գրառում, որը ձևավորվել է տվյալ քրեական վարույթի շրջանակներից դուրս: 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը վարույթն իրականացնող մարմնի կողմից զննվում են, ինչպես նաև համապատասխան
Ամբողջ Տեքստ
Հոդված 96. Արտավարութային փաստաթղթերը 1. Արտավարութային փաստաթուղթ է քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստերի մասին տվյալներ պարունակող թղթային, մագնիսական, էլեկտրոնային կամ այլ կրիչի վրա բառային, թվային, գծագրական կամ այլ նշանային ձևով արված ցանկացած գրառում, որը ձևավորվել է տվյալ քրեական վարույթի շրջանակներից դուրս:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը վարույթն իրականացնող մարմնի կողմից զննվում են, ինչպես նաև համապատասխան որոշմամբ ճանաչվում են արտավարութային փաստաթուղթ և կցվում վարույթի նյութերին:
3. Քրեական վարույթի շրջանակներից դուրս իրականացված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքով դատարանի թույլտվությամբ ստացված տեսագրությունները, տեսաձայնագրությունները, ձայնագրությունները և այլ օբյեկտիվ փաստաթղթերը կարող են ճանաչվել արտավարութային փաստաթուղթ և կցվել վարույթի նյութերին միայն այն դեպքում, երբ համապատասխան միջոցառումն իրականացվել է ենթադրյալ հանցագործությունը կանխելու, խափանելու կամ ենթադրյալ հանցանք կատարած անձին հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո բացահայտելու նպատակով:
4. Քրեական վարույթի շրջանակներից դուրս, այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ կատարված ստուգման կամ վերստուգման արդյունքները կարող են ճանաչվել արտավարութային փաստաթուղթ և կցվել վարույթի նյութերին միայն այն դեպքում, երբ առանց դրանց վարույթի համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի պարզումն օբյեկտիվորեն անհնար է։
5. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթուղթը պարունակում է սույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներ, ապա այն ճանաչվում է իրեղեն ապացույց:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
