Բաղդասարյան — ԼԴ/0035/01/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի օգոստոսի 20-ին, ՀՇ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, նախաձեռնվել է թիվ 19127822 քրեական վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով: 2022 թվականի օգոստոսի 20-ին նախաքննության մարմնի որոշմամբ Ա.ԱՄ.-ը ճանաչվել է տուժող: 2022 թվականի սեպտեմբերի 23-ին Լոռու մարզի դատախազ Բ.Մուրադյանի որոշմամբ Գառնիկ Կասոմիկի Բաղդասարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՇ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի Լին մասով, ն նրան մեղադրանք է ներկա
Ամբողջ Տեքստ
Հերն 22275 ԼԴ/0035/01/23
/2 Հավով Ե 17
ՍՐՏԻՆ
ՊՈպՔ ՄԱՆ,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Լոռու մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Լ.Սեփխանյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Ն.Հովակիմյան
դատավորներ` Կ.Մարդանյան
Ռ.Մխիթարյան
2 փետրվարի 2026 թվական ք.Երնան
ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 10-ի որոշման դեմ մեղադրյալ Գառնիկ Կասոմիկի Բաղդասարյանի պաշտպան Վ.Հակոբյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի օգոստոսի 20-ին, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, նախաձեռնվել է թիվ 19127822 քրեական վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով:
2022 թվականի օգոստոսի 20-ին նախաքննության մարմնի որոշմամբ Ա.ԱՄ.-ը ճանաչվել է տուժող:
2022 թվականի սեպտեմբերի 23-ին Լոռու մարզի դատախազ Բ.Մուրադյանի որոշմամբ Գառնիկ Կասոմիկի Բաղդասարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի Լին մասով, ն նրան մեղադրանք է ներկայացվել:
2023 թվականի փետրվարի 24ին հսկող դատախազը հաստատել է
մեղադրական եզրակացությունը ն վարույթ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որը դատարանում ստացվել է 2023 թվականի փետրվարի 28-ին:
2. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ մերժել է մեղադրյալ Գ.Բաղդասարյանի պաշտպան Վ.Հակոբյանի միջնորդությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195րդ հոդվածի Լին մասով տուժողի բողոքի բացակայության հիմքով մեղադրյալ Գ.Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական վարույթը կարճելու վերաբերյալ:
2.. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2023 թվականի ապրիլի 28-ի դատավճռով Գ.Բաղդասարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում ն նրա նկատմամբ պատիժ է նշանակել հանրային աշխատանքներ՝ 100 (հարյուր) ժամ տնողությամբ:
3. Մեղադրյալ Գ.Բաղդասարյանի պաշտպան Վ.Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ բողոքը մերժել է՝
Յ
Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 28-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:
4. Վերաքննի դատարանի վերոնյալ որոշման դեմ մեղադրյալ
Գ.Բաղդասարյանի պաշտպան Վ.Հակոբյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ ընդունվել է վարութ ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական ն դատավարական օրենքի խախտում: Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածը, ինչպես նան քրեական հետապնդման դադարեցման ն քրեական վարույթի կարճման հիմքերի առկայության դեպքում չի կարճել վարույթը ն չի դադարեցրել քրեական հետապնդումը՝ համապատասխանաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ն 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով:
5. Բողոք բերած անձը նշել է, որ Գ.Բաղդասարյանին մեղսագրվում է մասնավոր կարգով քրեական հետապնդման ենթակա արարք, որի դեպքում տուժողի բողոքի առկայությունը իմպերատիվ պահանջ է, ն այդ բողոքի բացակայության դեպքում քրեական հետապնդում չի կարող հարուցվել, հարուցված լինելու դեպքում՝ տուժողի ն մեղադրյալի հաշտության պարագայում այն ենթակա է դադարեցման, իսկ վարույթը՝ կարճման:
5.2. Բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 25-րդ մասով նախատեսված դրույթն ընդունվել է բացառապես մասնավոր մեղադրանքի գործերով տուժած անձանց` ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նան «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով նախատեսված՝ արդար դատաքննության իրավունքն ապահովելու նպատակով: Ըստ բողոքաբերի՝ քանի դեռ պետությունը չի ստեղծել մասնավոր մեղադրանքի վարույթ իրականացնելու իրավասություն ունեցող
4
դատարաններ, մասնավոր մեղադրանքի վարույթով տուժած անձանց իրավունքների իրականացման համար նախատեսվել է մասնավոր կարգով քրեական հետապնդման ենթակա հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդումն իրականացնելու հանրային կարգ: Բողոքաբերի պնդմամբ՝ նշված հանցանքներով հանրային կարգով քրեական հետապնդում իրականացնելու դեպքում, այնուամենայնիվ, տուժողի բողոքի բացակայությունը քրեական հետապնդումը բացառող հանգամանք է, ն դա որնէ առնչություն չունի ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված՝ տուժողի ն հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքի հետ: Բողոք բերած անձն իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ մասնավոր մեղադրանքով քրեական հետապնդման դադարեցումը ն քրեական վարույթի կարճումը բոլոր դեպքերում կրում է ռեաբիլիտացիոն բնույթ, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի Լին մասի 12-րդ կետի իմաստով ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված հիմքը ռեաբիլիտացնող չէ: Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածն ակնհայտորեն վերաբերում է այն հանցատեսակներին, որոնք ընդգրկված չեն ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածում: Բողոքաբերը փաստել է, որ թեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 25-րդ մասի կիրառմամբ՝ վարույթն իրականացվել է հանրային կարգով, սակայն ինքնին մասնավոր մեղադրանքի գործերով տուժողի բողոքի (հայցի) բացակայությունը ենթադրում է քրեական պատասխանատվության հիմքի բացակայություն:
5.3. Բողոքաբերը նան նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54րդ գլխով նախատեսված մասնավոր մեղադրանքի վարույթի կիրառման պարագայում տուժողի՝ բողոքից հրաժարվելու, ինչպես նան տուժողի ու մեղադրյալի հաշտության դեպքում քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ քրեական վարույթը՝ կարճման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 456-րդ հոդվածով, որը հանրային կարգով քրեական հետապնդումը դադարեցնելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի ն քրեական վարույթը կարճելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի դրույթների հետ որնէ առնչություն չունի:
5
5.4. Ըստ բողոքաբերի՝ այն դեպքում, երբ տուժողի արդար դատաքննության իրավունքի իրականացման նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483րդ հոդվածի 25րդ մասի կիրառմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով, տուժողի բողոքի բացակայությունը, ինչպես նան տուժողի ու մեղադրյալի հաշտությունը նշանակում է, որ բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական պատասխանատվության հիմքը, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասով նախատեսված քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանք է, որպիսի պայմաններում քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, իսկ քրեական վարույթը՝ կարճման՝ նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով:
6. Բողոք բերած անձը նան փաստել է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ն փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ, մեղադրյալ`՝ Գ.Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1ին մասի 2-րդ կետով ն քրեական վարույթը կարճել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Գ.Բաղդասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում է հարուցվել, ն մեղադրանք ներկայացվել այն արարքի համար, որ. «(.) ՐՆյա, հանդիսանալով ՀՀ արդարադատություն, նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դավաւպարտյալ ն
6
2022 թվականի օգոսվոսի 20-ի դրությամբ փտեղարաշխված լինելով նույն հիմնարկի բուժմասի առաջին խցում դատապարտյալ ԱՄ-ի հետ, նույն օրր՝ ժամը 02-ի սահմաններում, նկատելով, որ վերջինս, դժգոհ լինելով իր հեր նույն խցում տեղարաշխված լինելու հանգամաւնքից, ցանկանում է ինքնավնասում կատարել, դա. կանխելու նպատակով ինքնավնասման գործիքը նրա ձեռքից խլելուց հերո ձեռքերով դիտավորությամբ բազմակի հարվածներ է հասցրել նրա գլխին՝ պատճառելով առողջության թեթեն վնասի, հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ ձախ քունքային, քթի ն գլխի ձախ գագաթային հատվածների այտուցի ու կարմրության (փափուկ հյուվաւծքների սալջարդի) փեսքով, այդ կերպ ֆիզիկական ներգործության է ենթարկել Ա.-ին (...)»/:
7..` Նախաքննության ընթացքում տուժող Ա.Մ.-ը ցուցմունք է տվել, որ բողոք ոնե ն ցանկանում է, որ Գ.Բաղդասարյանը՝ ենթարկվի քրեական
պատասխանատվությանշ:
8. 2023 թվականի ապրիլի 5-ի դատական նիստի ընթացքում դատարանի հարցերին ի պատասխան՝ տոժողը ն մեղադրյալը հայտարարել են, որ հաշտվել են, ն որ տուժողը բողոք չունի»:
8... Առաջին ատյանի դատարանի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական վարույթը կարճելու միջնորդությունը քննության առնելու մասին 2023 թվականի ապրիլի 5-ի որոշման համաձայն` «(..) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթների համաձայն՝ մասնավոր մեղադրանքի վարույթը ն դրա վերաբերելի դրույթները հնարավոր է կիրառել նման դատարանների ստեղծումից ն դատավորների նշանակումից հետո սկսված քրեական վարույթներով, իսկ մինչ այդ ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի Էին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով, հետնաբար տուժողի բողոքի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ հանրային կարգով քննված գործերով անձի նկատմամը քրեական հեզաալնդումը դադարեցնելու ն գործի վարույթը կարճելու համար: (...) Դատարանն արձանագրում է, որ ույն վարույթը հարուցվել է հանրային կարգով, քանի որ դեռես ւՏե'ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 180:
շ Տե'ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 21-24, 43-45:
3Տե'ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 86-91:
7
չի գործում մասնավոր մեղադրանք քննող դատարանը, հետնարար վտժողի բողոքից հրաժարվելու հիմքով քրեական հերապնդումը չի կարող դադարեցվել, իակ գործի վարույթը կարճվել:
(-.)
Քրեական գործի նախնական դատալսումների ժամանակ տուժողը հայտնեց, որ բողոք պահանջ չունի, չի ցանկանում, որ մեղադրյալ Գառնիկ Բաղդասարյաւնը ենթարկվի քրեական պատասխանատվության: Սույն, որոշմամը մեջբերված փարական տվյալները դիտարկելով վերը շարադրված իրավադրույթների ն կատարված վերլուծության լույսի ներքո՝ Դատարանն արձանագրում է, որ այն վարույթը, հարուցվել է հանրային կարգով, քանի որ դեռես չի գործում մասնավոր մեղադրանք քննող դատարանը, հետնաբար վտւժողի բողոքից հրաժարվելու հիմքով քրեական հետապնդումը չի կարող դադարեցվել, իակ գործի վարույթը կարճվել:
Դատարանը նան արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ ն 15-րդ հոդվածներով նախատեսված չէ որեէ հիմք, որի կիրառմամբ Դատարանը կարող է քրեական հետապնդումը դադարեցնել ն գործի վարույթը կարճել (...)»':
9. ՇԸ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացվաձ ձն 8 տեղեկանքի համաձայն՝ Գառնիկ Կասոմիկի Բաղդասարյանը, ի թիվս այլնի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի մայիսի 20-ի դատավճռով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի Լին մասով դատապարտվել է ազատազրկման՝ | տարի 9 ամիս ժամկետով":
9.1. ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր»
քրեակատարողական հիմնարկի պետի կողմից տրված գրության համաձայն՝ Գ.Բաղդասարյանի նկատմամբ 2020 թվականի մայիսի 20ի դատավճռով նշանակված ազատազրկման ձնով պատժի կրման ժամկետը լրացել է 2022 թվականի փետրվարի 23-ին::
Հ Տե'ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 8185:
5 Տե'ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 126-129:
6 Տե'ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 124-125:
8
10. Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 10-ի որոշման համաձայն` «(...) Թեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն` ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հողվածի Լին մասով նախատեսված հանցանքը կավարած անձր՝ տվյալ դեպքում Գառնիկ Բաղդասարյանը, կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից մտւժածի քրեական հայցի հիման վրա, այնուամենայնիվ պերք է արձանագրել, որ այդ իրավակարգավորումը կիրառելի չէ այն գործի նկազտմամի, քանի որ դեռնսչեն ստեղծվել մասնավոր մեղադրանքով վարույթ իրականացնող դատարաններ, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հողվածի 25-րդ մասի համաձայն՝ մինչ այդ Հայաարանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի րդ հոդվածի Լին մաստվ նախատեսված հանցանքների վերաբերյալ
վարույթներով քրեսւկաւն հետաեւպնդումն իրականացվում է հանրային կարգով: Իսկ հանրային կարգով իրականացվող քրեական հետապնդման գործերով վփուժողի բողոքի բացակայությունը հիմք չի կարող հանդիսանալ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ն գործի վարույթը կարճելու համար:
(...)
Հետփնաբար, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ասյն վարույթով Դատարանը թույլ չի փվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, գործով րավ էության կայացրել է ճիշտ դատական ակվ, որը բեկանելու իրավաչափ հիմքեր չկան (..)»7՛:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մասնավոր մեղադրանքով վարույթ իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների` ստեղծված կամ դատավորների` նշանակված չլինելոճ պայմաններում, հանրային կարգով 7 Տե'ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 79-85:
4 Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 25-րդ մասով սահմանված` մասնավոր մեղադրանքով վարույթը իրավասու դատավորների կողմից կիրառելու պահանջի իրացման նպատակով՝ ՀՀ Կառավարությունը 2024 թվականի հոկտեմբերի 3-ի Վ 155ԼԱ որոշմամբ հավանություն է տվել ՀՇ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը ավելացնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի՝ 2024 թվականի հունվարի 26-ի առաջարկությանը: Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանրապետության նախագահին առաջարկված դատավորների թեկնածուները համապատասխան դատարանների դատավորի պաշտոնը ստանձնել են 2024
9
իրականացված մասնավոր մեղադրանքի վարույթով տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու ն վարույթը կարճելու հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն վարույթով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային նշանակություն ունենալ նշված հարցի առնչությամբ միասնական դատական պրակտիկա ձնավորելու համար:
1. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ է արդյոք ստորադաս դատարանների այն հետնություն, որ մասնավոր մեղադրանքով վարութ իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծված կամ դատավորների նշանակված չլինելու պայմաններում, տուժողի բողոքի բացակայությունը (տուժողի հետ հաշտվելը) հանրային կարգով իրականացված մասնավոր մեղադրանքի վարույթով քրեական հետապնդումը դադարեցնելու ն վարույթը կարճելու հիմք չի կարող լինել:
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն՝ «4. Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կամ մասնավոր կարգով՝ հանցանքի բնույթից ն ծանրության աստիճանից ելնելով:
2. Հայաարանի Հանրապետության քինական օրենսգրքի 15-րդ հոդվածի Լին մաստտվ նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հեզաալնդումն իրականացվում է մասնավոր կարգով, իսկ մյուս բոլոր հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հեղզաւպնդումն իրականացվում է հանրային կարգով (...)»:
ՃՇՇ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքի (...) 195-րդ հոդվածի Լին մասով (...) նախատեսված հանցանք կատարած անձր կարող է ենթարկվել քրեական ։-պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա, բացառությամբ Հայաարանի թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ գլխով նախատեսված մասնավոր մեղադրանքով վարույթի կապակցությամբ քրեական հայցեր ներկայացնելու մեկնարկային ժամկետ է սահմանվել 2024 թվականի դեկտեմբերի 17-ը:
10
Հանրապետության քրեական դատավարության օրենադրությամը նախատեսված դեպքերի»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12րդ հոդվածի 1ին մասի համաձայն` «մ. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հերապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
(-.)
2) 23առհկա է Հայաարանի Հանրապետության քրնական օրենսգրքով նախատեսված՝ քրեական պափասխանատվությունը բացառող որնէ հանգամանք (բացառությամը անմեղսունակության).
(-.)
9) վարույթով քրեական հերապնդումն իրականացվել է հանրային կարգով, մինչդեռ աույն օրենսգրքի պահանջներին համապատասխան` քրեական հետապնդումը պետք է իրականացվեր միայն մասնավոր կարգով.
(-.)
12) անձը Հայաարանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանամտվությունից (...)»:
ՀԸ քրեական դատավարության օրենսգիրքի 8-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ «Լ Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե՝
(-.)
3) կայացվել է անձի ենկատմամը քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, ն սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները.
4) առկա է այն օրենսգրքի 12րդ հոդվածի Լին մասի 9րդ կեվտվ նախատեսված հանգամանքր (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի՝ «Քրեական
պատասխանատվությունից ազատելը» վերտառությամբ 12-րդ գլխի՝ տուժողի ն հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական
պատասխանատվությունից ազատելը վերտառությամբ 82-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Լ Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ
1
միջին ծանրության հանցանք է, ն նրա ու տուժողի միջն առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն ն ազափ կամահայփնության վրա հիմնված փոխադարձ համաձայնությունը, բացառությամվը այն դեպքերի, երը կատարված հանցանքում: առկա են ընտանիքում բոնության հատկանիշներ»:
ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` «Մասնավոր մեղադրանքով վարույթը կարող է նախաձեռնվել այն դեպքում, երը այն անձը, որը բավարար հիմքեր ունի ենթադրելու որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիքի 15-րդ հոդվածի Լին մասով նախատեսված արարքներով իրեն պատճառվել է վնաս, քրեական հայց է ներկայացնում դատարան»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 456-րդ հոդվածի 1Լին մասի համաձայն «մ Հիմնական դատալսումների ընթացքում մասնավոր կարգով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվում է, ն քրեական վարույթը կարճվում է, եթե՝
1) վուժողը ն մեղադրյալը հաշտվել են
(:.)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 25-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 54-րդ գլիւով նախատեսված մասնավոր մեղադրանքով վարույթն կիրառվում է այն իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծումից կամ դատավորների նշանակումից հետո ակսված քրեական վարույթներով: Մինչ այդ Հայաստանի Հանրապետության 15-րդ հոդվածի Լին մաստտվ նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հետաալնդումն իրականացվում է հանրային կարգով»:
Թ. Վերոշարադրյալ քրեաիրաան ն քրեադատավարական նորմերի
վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը՝ նախատեսել է հաշտության քրեաիրավական ն քրեադատավարական առանձին ինստիտուտներ, որոնք ունեն ինքնուրույն բովանդակություն ն կիրառման դատավարական ընթացակարգեր: Հաշտության քրեաիրավական ինստիտուտը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 82րդ հոդվածի 1ին մասով, որով նախատեսված են քրեական պատասխանատվությունից ազատելու հետնյալ պայմանները՝
ա) անձն առաջին անգամ է հանցանք կատարել,
12
բ) արարքը ոջ մեծ կամ միջին ծանրության հանցանք է,
գ) մեղադրյալի ու տուժողի միջն առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն ն ազատ կամահայտնության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն,
դ) կատարված հանցանքում առկա չեն ընտանիքում բռնության հատկանիշներ:
13... Քրեական պատասխանատվությունից ազատելու այս հիմքը կիրառելի է հանրային կարգով քրեական հետապնդման ենթակա՝ առաջին անգամ կատարված, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքով: Ընդ որում, քրեական պատասխանատվությունից ազատելու այս ինստիտուտի կիրառման դատավարական հիմքը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12րդ հոդվածի Լին մասի 12րդ կետով նախատեսված քրեական հետապնդումը բացառող հանգամանքն է, այն է անձը Հայաստանի
Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով քրեական պատասխանատվությունից ենթակա է ազատման:
13.2. Ինչ վերաբերում է մասնավոր կարգով քրեական հետապնդման ենթակա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանցանքներին, ապա այդպիսիք կատարած անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն նշված հանցանքներից տուժած անձի քրեական հայցի հիման վրա, բացառությամբ ընտանիքում բռնության հատկանիշներով հանցանքների ն այն հանցանքների, որոնք թեն նախատեսված են վերը նշված հոդվածով, սակայն այդ հանցանքներից տուժած անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ վնաս պատճառողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Մասնավոր մեղադրանքով վարույթը կարող է նախաձեռնվել այն դեպքում, երբ այն անձը, որը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներով իրեն պատճառվել է վնաս, քրեական հայց է ներկայացնում դատարան: Ըստ այդմ էլ` տուժողի ն մեղադրյալի հաշտության դեպքում օրենսդիրը նախատեսել է քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական վարույթը կարճելու պարտադիր պահանջ, որի դատավարական հիմքը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 456-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված, ի թիվս այլնի, տուժողի ն մեղադրյալի հաշտությունն է: Օրենսդիրը, մասնավոր մեղադրանքի գործերով վարույթ սկսելը թողնելով հանցագործությունից տուժած
Թ
անձի հայեցողությանը, վերջինիս հնարավորություն է ընձեռել նան իր հայեցողությամբ ավարտել այն՝ հաշտվելով հանցանք կատարած անձի հետ::
14. Շաշտության քրեաիրավական ն քրեադատավարական ինստիտուտների տարանջատման հիմքում ընկած է ան գաղափար, որ դրանք
համապատասխանաբար «պետություն ն անձ» ու «տուժող ն անձ» քրեաիրավական վեճի հաղթահարման կառուցակարգեր են: Վերոգրյալի մասին է վկայում նան այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ հասկացությունները սահմանող 6-րդ հոդվածում տարանջատված են «հաւերային մեղադրող» ն «մասնավոր մեղադրող» եզրույթները: Եվ եթե հանրային մեղադրողը՝ հանրային մեղադրանքի կարգով իրականացվող վարույթում առաջին ատյանի դատարանում պետության անունից մեղադրանք պաշտպանող դատախազն է (28րդ կետ), ապա մասնավոր մեղադրողը՝ մասնավոր մեղադրանքի կարգով իրականացվող վարույթում առաջին ատյանի դատարանում իր անունից մեղադրանքը ներկայացնող տուժողն է (29-րդ կետ): Այսինքն, եթե առաջին դեպքում մեղադրանքը ներկայացվում է պետության, ապա երկրորդ դեպքում՝ մասնավոր սուբյեկտի՝ տուժողի կողմից:
14.1. Այսպիսով, հաշտության նյութաիրավական ինստիտուտը՝
հանցագործության հետնանքով խախտված մասնավոր ն հանրային շահերի հավասարակշոման կառուցակարգ է, որով էլ պայմանավորված` հանրային մեղադրանքի վարույթով հանցանք կատարած անձի համար նախատեսվում է քրեական պատասխանատվությունից ազատվելու բարդեցված կարգ, քանի որ հանրային շահի բավարարման համար, տուժողի կամահայտնությունից բացի, անհրաժեշտ է նան օրենսդրի կողմից սահմանված այլ պայմանների առկայություն, որոնք նախատեսված են այն հաշվով, որ դրանց առկայության պարագայում հնարավորինս մեղմ ներգործության միջոցները բավարար են ներազդելու անձի վրա՝ ձեռնպահ մնալու հետագա հանցավոր արարքներ կատարելուց ն նրա մոտ ձնավորելու իրավաչափ վարքագիծ՝ այդ կերպ նպաստելով վերջինիս վերասոցիալականացմանը: Մինչդեռ մասնավոր մեղադրանքի գործերով օրենսդիրն առանձնացրել է նվազ հանրային վտանգավորություն ունեցող արարքների շրջանակ, որոնց պարագայում հաշտության քրեադատավարական ինստիտուտը հակադիր 5 Տե'ս, ռանոկչ ոահոմ, Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Առաքելյանի գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՔԴ/0217/01/14 որոշումը:
14
մասնավոր շահերի հավասարակշռման կառուցակարգ է, որով պայմանավորված էլ՝ տուժողի կամահայտնությունը որոշիչ նշանակություն ունի հանցանք կատարած անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս: Այս դեպքում հանցանքի կատարման հիմա վրա առաջացած քրեաիրավական
հարաբերությունների սուբյեկտներ են ոչ թե պետությունը ն հանցանք կատարած անձը, այլ մի կողմից` հանցագործությունից տուժած անձը, իսկ մյուս կողմից՝ հանցանք կատարած անձը:
15. Միննույն ժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` վերը հիշատակված 483-րդ հոդվածով սահմանված անցումային դրույթի համաձայն՝ օրենսդիրը մասնավոր մեղադրանքով վարույթի առանձնահատկությունները սահմանող՝ 54րդ գլխի, այդ թվում քրեական հետապնդումը բացառող հանգամանքների վերաբերյալ նորմերի կիրառությունը հնարավոր է համարել համապատասխան իրավասություն ունեցող դատարանների ձնավորումից կամ դատավորների նշանակումից հետո՝ նախատեսելով, որ մինչ այդ մասնավոր մեղադրանքի վարույթով քրեական հետապնդումը պետք է իրականացվի հանրային կարգով: Իսկ դա ենթադրում է, որ մինչն համապատասխան իրավասություն ունեցող դատարանների ստեղծումը կամ դատավորների նշանակումը սկսված քրեական վարույթներով մասնավոր մեղադրանքի կարգով քրեական հետապնդման ենթակա արարքների վերաբերյալ վարույթների նկատմամբ տարածվում են հանրային մեղադրանքի վարույթով կիրառելի դատավարական կարգավորումները, այդ թվում՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների ն քրեական հետապնդումը դադարեցնելու ու վարույթը կարճելու վերաբերյալ կարգավորումները: Այլ կերպ՝ մինչն համապատասխան իրավասություն ունեցող դատարանների ստեղծումը կամ դատավորների նշանակումը` Օ սկսված քրեական վարույթներով մասնավոր մեղադրանքի կարգով քրեական հետապնդման ենթակա արարքների վերաբերյալ վարույթներով կիրառման ենթակա է հաշտության քրեաիրավական ինստիտուտը:
16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
5
-` Գ.Բաղդասարյանին մեղադրանք է ներկայացվել մասնավոր կարգով քրեական հետապնդման ենթակա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման համար",
- Առաջին ատյանի դատարանը քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական վարույթը կարճելու պաշտպանական կողմի միջնորդությունը քննության առնելու մասին 2023 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ արձանագրել է, որ սույն վարույթը հարուցվել է հանրային կարգով, քանի որ դեռնս չի գործում մասնավոր մեղադրանք քննող դատարանը, հետնաբար տուժողի՝ բողոքից հրաժարվելու հիմքով, քրեական հետապնդումը չի կարող դադարեցվել ն գործի վարույթը՝ կարճվել, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ ն 13-րդ հոդվածներով նախատեսված չէ որնէ հիմք, որի կիրառմամբ կարող է քրեական հետապնդումը դադարեցվել ն գործի վարույթը կարճվել", իսկ 2023 թվականի ապրիլի 28-ի դատավճռով Գ.Բաղդասարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի Լին մասով նախատեսված արարքում»,
- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ նս արձանագրել է, որ թեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարած անձը՝ տվյալ դեպքում Գ.Բաղդասարյանը, կարող է ենթարկվել քրեական
պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա, այնուամենայնիվ այդ իրավակարգավորումը կիրառելի չի համարել, քանի որ դեռնս ստեղծված չեն մասնավոր մեղադրանքով վարույթ իրականացնող դատարանները: Դատարանն ընդգծել է, որ հանրային կարգով իրականացվող քրեական հետապնդման գործերով տուժողի բողոքի բացակայությունը հիմք չէ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ն գործի վարույթը կարճելու համարտ:
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն շարադրված . Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:
ռ Տե'ս սույն որոշման 8.1-րդ կետը:
ռ Տե'ս սույն որոշման 2.1-րդ կետը:
5 Տես սույն որոշման 10-րդ կետը:
16
իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն ստորադաս դատարանները ճիշտ եզրահանգման են եկել այն մասին, որ Գ.Բաղդասարյանին մեղսագրվող մասնավոր կարգով քրեական հետապնդման ենթակա հանցանքի վերաբերյալ սույն վարույթով հանրային քրեական հետապնդման պայմաններում հաշտութան դատավարական կառուցակարգը կիրառելի չէր համապատասխան իրավասություն ունեցող դատարանների՝ ստեղծված կամ դատավորների՝ նշանակված չլինելու հիմքով, սակայն դրա հետ մեկտեղ ոչ իրավաչափորեն անտեսել են օրենքով նախատեսված` սույն որոշման 3-րդ կետով թվարկված պայմանների առկայության պարագայում հանրային քրեական հետապնդման վարույթով հաշտության նյութաիրավական ինստիտուտի կիրառության հարցը: ՝Նախ՝ իրավաչափ չէ ստորադաս դատարանների այն դիրքորոշումը, որ սույն վարույթով առկա չէ տուժողի բողոքը, քանի որ նախաքննության փուլում ի սկզբանե տուժող ԱՆՄ.-ը բողոք ունեցել է՞, իսկ նախնական դատալսումների փուլում տուժողը ն մեղադրյալը հաշտվել ենտ: Հետնաբար, սույն վարույթով ստորադաս դատարանները պետք է քննարկեին ոչ թե տուժողի բողոքի բացակայության, այլ մեղադրյալի ն տուժողի հաշտության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը, ինչն ուղղակիորեն սահմանված է քրեական հետապնդումը բացառող հանգամանքները նախատեսող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով:
Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում նան բողոքաբերի այն փաստարկին, որ սույն վարույթով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, իսկ քրեական վարույթը՝ կարճման՝ նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի Լին մասի 4-րդ կետով:
18. Հետնաբար իրավաչափ չէ ստորադաս դատարանների այն հետնությունը, որ մասնավոր մեղադրանքով վարույթ իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծված կամ 6դատավորների՝ նշանակված չլինելու պայմաններում, տուժողի բողոքի բացակայությունը (տուժողի հետ հաշտվելը) Կ Տե'ս սույն որոշման 71-րդ կետը:
5 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:
6 Տե'ս սույն որոշման 5-րդ ն 5.4-րդ կետերը:
17
հանրային կարգով իրականացված մասնավոր մեղադրանքի վարույթով քրեական հետապնդումը դադարեցնելու ն վարույթը կարճելու հիմք չի կարող լինել:
19. Միննույն ժամանակ անդրադառնալով սույն վարույթով հաշտության նյութաիրավական ինստիտուտի հնարավոր կիրառությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա չէ առաջին անգամ հանցանք կատարած լինելու պայմանը, քանի որ Գ.Բաղդասարյանն իրեն մեղսագրվող արարքը կատարել է 2022 թվականի օգոստոսի 22-ին, իսկ այդ պահի դրությամբ նա ունեցել է դատվածություն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի Լին մասով նախատեսված արարքի կատարման համար, քանի որ դրա համար 2020 թվականի մայիսի 20-ի դատավճռով նշանակված ազատազրկման ձնով պատժի կրման ժամկետը լրացել է 2022 թվականի փետրվարի 23-ին, ուստի այդ արարքը կատարելու համար դատվածությունը սույն վարույթով Գ.Բաղդասարյանին մեղսագրվող արարքի կատարման օրվա՝ 2022 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ մարված չի եղել:
20. Այսպիսով, ստորադաս դատարանները թեն ճիշտ եզրահանգման են եկել այն մասին, որ մասնավոր կարգով քրեական հետապնդման ենթակա արարքով հանրային քրեական հետապնդում իրականացնելու պայմաններում հաշտության դատավարական կառուցակարգը կիրառելի չէ, այդուհանդերձ, արձանագրելով, որ մասնավոր մեղադրանքով վարույթ իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծված կամ 6դատավորների՝ նշանակված չլինելու պայմաններում` տուժողի բողոքի բացակայությունը (տուժողի հետ հաշտվելը) հանրային կարգով իրականացված մասնավոր մեղադրանքի վարույթով քրեական հետապնդումը դադարեցնելու ն վարույթը կարճելու հիմք չէ, թույլ են տվել նյութական ն դատավարական օրենքի խախտում, այն է՝ սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածները: Սակայն միննուն ժամանակ, հաշվի առնելով, որ ստորադաս դատարաններն արդյունքում կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, քանի որ սույն վարույթով առկա չէր ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով սահմանված՝ հանցանք, առաջին անգամ կատարելու պայմանը, հետնապես քրեական ՞ Տե սույն որոշման 9-րդ ն 9.1-րդ կետերը:
18
հետապնդումը ենթակա չէր դադարեցման մեղադրյալի ն տուժողի հաշտության հիմքով, ուստի Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 28-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով ն «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 361-363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Մեղադրյալ Գառնիկ Կասոմիկի Բաղդասարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 փետրվարի, 2026 թ.
- Գործի #:
- ԼԴ/0035/01/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
