ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 35 — Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի), համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների լիազոր ներկայացուցիչների կարգավիճակը (վերնագիրը խմբ.
Ամփոփում
Հոդված 35. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի), համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների լիազոր ներկայացուցիչների կարգավիճակը (վերնագիրը խմբ. 05.12.24 ՀՕ-505-Ն ) 1. Ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն իրավունք ունեն թեկնածուին, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցած ընտրական հան
Ամբողջ Տեքստ
Հոդված 35. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի), համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների լիազոր ներկայացուցիչների կարգավիճակը (վերնագիրը խմբ. 05.12.24 ՀՕ-505-Ն ) 1. Ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն իրավունք ունեն թեկնածուին, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովում նշանակելու մինչև 3 լիազոր ներկայացուցիչ։
2. Լիազոր ներկայացուցիչ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող անձինք:
3. Լիազոր ներկայացուցչին տրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված նմուշի վկայական:
4. Լիազոր ներկայացուցիչն իրավունք ունի՝ 1) ծանոթանալու համապատասխան ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին. 2) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու համապատասխան ընտրական հանձնաժողովի նիստերին. 3) նախընտրական քարոզչության կազմակերպման նպատակով ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), ինչպես նաև մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների անունից կնքելու քաղաքացիաիրավական պայմանագրեր։
5. Լիազոր ներկայացուցչի լիազորությունները կարող է ցանկացած պահի դադարեցնել նրան նշանակողը:
6. Լիազոր ներկայացուցչի լիազորությունները դադարում են ընտրությունների արդյունքներով վերջնական որոշման հրապարակման պահից 7 օր հետո:
7. Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում լիազոր ներկայացուցչի լիազորությունները դադարում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը: 8. (մասն ուժը կորցրել է 05.12.24 ՀՕ-505-Ն ) (35-րդ հոդվածը լրաց. 20.10.16 ՀՕ-158-Ն, խմբ., լրաց., փոփ.
05.12.24 ՀՕ-505-Ն ) (20.10.16 ՀՕ-158-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Բ Ա Ժ Ի Ն 2 ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ Գ Լ ՈՒ Խ 7 ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ: ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
