Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 474 — Վաճառողի` ապրանք հանձնելու պարտականությունը կատարելու պահը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 474AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 474 — Վաճառողի` ապրանք հանձնելու պարտականությունը կատարելու պահը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 474. Վաճառողի` ապրանք հանձնելու պարտականությունը կատարելու պահը 1. Եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով, ապրանքը գնորդին հանձնելու վաճառողի պարտականությունը համարվում է կատարված այն պահին, երբ` 1) ապրանքը հանձնվում է գնորդին կամ նրա նշած անձին, եթե պայմանագրով նախատեսված է ապրանքը տեղ հասցնելու վաճառողի պարտականությունը. 2) ապրանքը հանձնվում է գնորդի տնօրինությանը, եթե այն պետք է գնորդին կամ նրա նշած անձին հանձնվի ապրանքի գտնվ

Ամբողջ Տեքստ

Հոդված 474. Վաճառողի` ապրանք հանձնելու պարտականությունը կատարելու պահը 1. Եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով, ապրանքը գնորդին հանձնելու վաճառողի պարտականությունը համարվում է կատարված այն պահին, երբ` 1) ապրանքը հանձնվում է գնորդին կամ նրա նշած անձին, եթե պայմանագրով նախատեսված է ապրանքը տեղ հասցնելու վաճառողի պարտականությունը. 2) ապրանքը հանձնվում է գնորդի տնօրինությանը, եթե այն պետք է գնորդին կամ նրա նշած անձին հանձնվի ապրանքի գտնվելու վայրում: Ապրանքը համարվում է գնորդի տնօրինությանը հանձնված, եթե պայմանագրով նախատեսված ժամկետում, պատշաճ վայրում, ապրանքը պատրաստ է հանձնելու, և գնորդը, պայմանագրի պայմանների համաձայն, ծանուցված է հանձնելու համար ապրանքը պատրաստ լինելու մասին: Ապրանքը չի համարվում հանձնելու համար պատրաստ, եթե այն պիտակավորման կամ այլ եղանակով նույնացված չէ պայմանագրի նպատակների համար:

2. Այն դեպքերում, երբ առուվաճառքի պայմանագրից չի բխում ապրանքը տեղ հասցնելու կամ գնորդին դրա գտնվելու վայրում հանձնելու վաճառողի պարտականությունը, այն համարվում է կատարված ապրանքը գնորդին հասցնելու համար փոխադրողին կամ կապի կազմակերպությանը հանձնելու պահին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել