Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 128 — Տուգանքը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 128AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 128 — Տուգանքը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 128. Տուգանքը 1. Տուգանքի չափը և այն նշանակելու հնարավորությունը դատարանը որոշում է՝ հաշվի առնելով հանցագործության ծանրությունը, հանցագործությամբ ստացված գույքային կամ ոչ գույքային բնույթի օգուտները, իրավաբանական անձի գույքային դրությունը, իրավաբանական անձի՝ եկամուտ ստանալու հնարավորությունը, կամ նրան պատկանող այնպիսի գույքի առկայությունը, որի վրա կարող է բռնագանձում տարածվել: Տուգանքի չափը պետք է համաչափ լինի հանցագործության ծանրությանը և

Ամբողջ Տեքստ

Հոդված 128. Տուգանքը 1. Տուգանքի չափը և այն նշանակելու հնարավորությունը դատարանը որոշում է՝ հաշվի առնելով հանցագործության ծանրությունը, հանցագործությամբ ստացված գույքային կամ ոչ գույքային բնույթի օգուտները, իրավաբանական անձի գույքային դրությունը, իրավաբանական անձի՝ եկամուտ ստանալու հնարավորությունը, կամ նրան պատկանող այնպիսի գույքի առկայությունը, որի վրա կարող է բռնագանձում տարածվել: Տուգանքի չափը պետք է համաչափ լինի հանցագործության ծանրությանը և չի կարող գերազանցել հանցանքն ավարտելուն նախորդած 1 տարվա ընթացքում իրավաբանական անձի համախառն եկամտի 20 տոկոսը։

2. Տուգանքի չափը չի կարող այնպիսին լինել, որն ուղղակիորեն կհանգեցնի իրավաբանական անձի սնանկացման կամ լուծարման:

3. Եթե իրավաբանական անձն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում՝ առավելագույնը 3 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Եթե տուգանքը նշանակելուց հետո իրավաբանական անձի նյութական վիճակի վատթարացման հետևանքով նա զրկվում է տուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը իրավաբանական անձի միջնորդության հիման վրա կարող է երկարաձգել տուգանքի վճարման սահմանված վերջնաժամկետը` առավելագույնը 3 տարով։

4. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում դատարանը բռնագանձում է տուգանքի չափին համարժեք գույք` դրա առկայության դեպքում: Բռնագանձման ենթակա գույքի բացակայության դեպքում դատարանը տուգանքը փոխարինում է գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցմամբ՝ սույն օրենսգրքի 129-րդ հոդվածով նախատեսված ժամկետներով:

5. Տուգանքի կիրառմամբ պետական բյուջեում գոյացած միջոցների հաշվին յուրաքանչյուր տարի պետության կողմից կարող են իրականացվել հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցմանն ուղղված սոցիալական ծրագրեր: Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման սկզբունքները, առաջնահերթությունները, փոխհատուցման կարգը և չափը սահմանում է Կառավարությունը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել