Մկրտչյան — ԱՐԴ/0113/15/22
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. Լ ՇՀՇՇԸ արդարադատութան նախարարութան քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի՝ 2022 թվականի հունիսի 30-ի որոշմամբ մերժվել է դատապարտյալ Արթուր Համբարձումի Մկրտչյանի պատժի կատարման անվտանգային գոտու տեսակն անվտանգութան ավելի ցածր աստիճանի փոխելու վերաբերյալ ՀՀՇ արդարադատության նսախարարութան «Արմավի» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը: 2. Վերոգրյալ որոշման դեմ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի բողոքը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 20
Ամբողջ Տեքստ
է: 5: ԱՐԴ/0133/15/22
ԹԻՒ»: ՅԱ
/711 ՀՄ
(ՈՐԻ: Ն
ՊՈպՔ ՄԱՆ,
ա 22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Կոտայքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Դ.Ղուկեյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ս.Մարաբյան
1 սեպտեմբերի 2023 թվական ք.Երնան
ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դտարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 6-ի որոշման դեմ դատապարտյալ Արթուր Համբարձումի Մկրտչյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
Լ ՇՀՇՇԸ արդարադատութան նախարարութան քրեակատարողական
ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի՝ 2022 թվականի հունիսի 30-ի որոշմամբ մերժվել է դատապարտյալ Արթուր Համբարձումի Մկրտչյանի պատժի կատարման անվտանգային գոտու տեսակն անվտանգութան ավելի ցածր աստիճանի փոխելու վերաբերյալ ՀՀ
արդարադատության նսախարարութան «Արմավի» քրեակատարողական
հիմնարկի պետի միջնորդագիրը:
2. Վերոգրյալ որոշման դեմ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի բողոքը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ մերժվել է:
Յ. Դատապարտյալ Ա.Մկրտչյանի ն պաշտպան Մ.Մարգարյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքներ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ թողնվել են առանց քննության:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատապարտյալ ԱՄկրտչյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 14ի որոշմամբ ընդունվել է վարութ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննի դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա:
Բողոք բերած անձը, որպես դատական վերանայման բողոքի հիշյալ հիմքի հիմնավորում, նշել է, որ Վերաքննիչ դատարանը ոչ հիմնավոր եզրահանգում է
Յ
կատարել դատական վերանայման բողոքի` ժամկետանց լինելու մասին: Այսպես, բողոքի հեղինակը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով ստացել է 2023 թվականի մարտի 6-ին, հետնաբար, նույն թվականի մարտի 14ին վերաքննիչ բողոքը ներկայացնելով պահպանել է վերաքննիչ բողոքարկման 10-օրյա ժամկետը: Միննույն ժամանակ բողոքաբերը, փաստարկել է, որ դատական վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը պահպանված չլինելու մասին Վերաքննիչ դատարանի դատողությունն կառուցված չէ այն փաստական տվյալների վրա, որոնք պարունակում են Առաջին ատյանի դատարանի դատական ակտն իր կողմից ստանալու փաստի մասին տեղեկատվություն:
6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 6-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ:
Վճոաբեկ բողոքի պատասխանը.
7 ՀԸ արդարադատութան նախարարութան քրեակատարողական
ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի ներկայացուցիչ Մ.Սահակյանը վճռաբեկ բողոքի պատասխանով, ըստ էության, հիմնավոր է դիտարկել դատապարտյալ Ա.Մկրտչյանի կողմից դատական վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը պահպանված չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը:
Վերոգրյալի հետ մեկտեղ, վճռաբեկ բողոքի պատասխանի հեղինակը նշել է, որ բողոքին կից ներկայացված՝ ՀՀ արդարադատության նախարարության «Սնան» քրեակատարողական հիմնարկում կազմված տեղեկանքը Վերաքննիչ դատարանի տրամադրության տակ չի եղել:
8. Վերոշարադրյալի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայութան կենտրոնական մարմնում գործող
տեղաբաշխման հանձնաժողովի ներկայացուցիչ Մ.Սահակյանը խնդրել է մերժել դատապարտյալ ԱՄկրտչյանի ներկայացրած հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը:
4
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Դատական վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման համաճայն՝ «(.) Դատապարտյալը հատուկ վերանայման բողոք է ներկայացրել 2023 թվականի մարտի 14-ին, իսկ գործի նյութերից պարզ է դաոնում, որ «Սնան» ՔԿՀ-ն ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի փետրվարի 10-ի որոշումի ստացել է 2023 թվականի մարտի Էին: Դատապարվտյալի պաշտպան Մոնիկա Մարգարյանն իր 2023 թվականի մարտի 20-ի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքում նշել է, որ Արթուր Մկրտչյանը որոշումը արացել է 2023 թվականի մարտի 10-ին, սակայն նշվածը հիմնավորող որնէ ապացույց գործի նյութերում առկա չէ, ուստի դավաւպարտյալը պետք է իր բողոքը ներկայացներ 10 օրյա ժամկետում, այսինքն` մինչն 2023 թվականի մարտի 15-ը:
(-) Սույն գործով ներկայացված բողոքների ուաւմնասիրությունից պարզ է դառնում, որ ներկայացված բողոքները ժամկետանց են, քանի որ գործի նյութերից պարզ է դառնում, որ «Սնան» ՔԿՀ-ն դատարանի որոշումը արացել է 2023 թվականի մարտի Լին, իսկ բողոքը ներկայացվել է 2023 թվականի մարտի 14-ին, այսինքե՝ 10 օրյա ժամկեւրի խախտմամբ»:
10. Դատապարտյալ Ա.Մկրտչյանը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության «Սնան» քրեակատարողական հիմնարկում կազմված տեղեկանքը, որի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը 2023 թվականի մարտի 3-ին մուտքագրվել է քրեակատարողական հիմնարկ ն նույն թվականի մարտի 6-ին տրամադրվել է դատապարտյալ Ա.Մկրտչյանին՛:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի աոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ է արդյոք դատապարտյալ ԱՄկրտչանի հատուկ ւ Տե՛ս նյութեր, թերթեր 166-167:
2 Տե՛ս նյութեր, թերթ 235:
5
վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին ստորադաս դատարանի հետնությունը:
12. ՀՀ Սահմանադրության 78րդ հոդվածի համաձայն «Հիմնական
իրավունքների նե ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պեվք է պիտանի ն անհրաժեշվ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափաւկվող հիմնական իրավունքի ն ազատություն նշանակությանը»:
Վճռաբեկ դատարանը, արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող` դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնաով դատական բողոքարկման դատավարական ժամկետների պահպանման ստուգման հարցին, արձանագրել է, որ անձի դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումներ բացառելու նպատակով, ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին դատարանների եզրահանգումները պետք է կառուցվեն հստակ ն որոշակի փաստական հանգամանքներից բխող հետնությունների վրա՝ ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման ն հետապնդվող նպատակի միջն համարժեք հարաբերակցությունը::
Դատարանի մատչելիության իրավունքի իրացումն ապահովող նորմերի կիրառմանն ու մեկնաբանմանը վերաբերող հարցերի համատեքստում ձնավորված նախադեպային իրավունքում Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ բողոքարկման ժամկետը հաշվարկելիս, որպես ելակետ պետք է ընդունել դատավարության յուրաքանչյուր մասնակցի կողմից վիճարկվող որոշումը ստանալու օրը::
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
-՝ Վերաքննիչ դատարանը դատապարտյալ Ա.Մկրտչյանի հատուկ վերանայման բողոքը թողել է առանց քննության՝ նշելով, որ պաշտպանի փաստարկն այն մասին, 3 Տե'ս, ոումո ԱՏ ուսում 5, Վճոաբեկ դատարանի՝ Վայրգես Գասպարիի գործով 2017 թվականի ապրիլի 12ի թիվ ԵՍՔԴ/0067/1716 որոշումը, 15-րդ կետ. Անդրանիկ Խաչապրյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴՉ/0049/01/17 որոշումը:
4 Տեխ, ռամոնջ ուամռոմչ Վճոաբեկ դատարանի` Նափրա Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԴ/0684/11/18 որոշումը:
6
որ դատապարտյալն Առաջին ատյանի դատարանի որոշումը ստացել է 2023 թվականի մարտի 10-ին, հիմնավորող որնէ փաստական տվյալ վարույթի նյութերում առկա չէ: Արդյունքում, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վիճարկվող դատական ակտը քրեակատարողական հիմնարկ ստացվել է 2023 թվականի մարտի Լին, իսկ դատական վերանայման բողոք բերելու 10-օրյա ժամկետի վերջին օրը եղել է 2023 թվականի մարտի 13-ը, սակայն հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը բերվել է նույն թվականի մարտի 14-ին, այսինքն, հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ներկայացվել է վերաքննիչ բողոքարկման 10-օրյա ժամկետի խախտմամբ»,
- դատապարտյալ Ա.Մկրտչյանը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության «Սնան» քրեակատարողական հիմնարկում կազմված տեղեկանքը, որի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը 2023 թվականի մարտի 3-ին մուտքագրվել է քրեակատարողական հիմնարկ ն նույն թվականի մարտի 6-ին տրամադրվել դատապարտյալ Ա.Մկրտչյանին:։
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-րդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը դատապարտյալ Ա.Մկրտչյանին քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով տրամադրելու փաստը, դեռնս բավարար չէ հաստատված համարելու, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն Ա.Մկրտչյանին հասու է դարձել քրեակատարողական հիմնարկ մուտքագրվելու օրը: Հետնաբար, դատապարտյալ ԱՄկրտչանի դատական վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելը՝ որպես ելակետ ընդունելով դատական ակտի՝ քրեակատարողական հիմնարկ մուտքագրվելու օրը, հանգեցրել է դատապարտյալ ԱՄկրտջչյանի դատական պաշտպանության իրավունքի ն դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակման: Հարկ է նս մեկ անգամ կրկնել, որ բողոքարկման ժամկետը հաշվարկելիս, որպես ելակետ պետք է ընդունել վարույթի մասնակցի կողմից վիճարկվող որոշումը ստանալու օրը: 5Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
Ց Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
7
Վերոգրյալի հետ մեկտեղ հարկ է նկատել, որ թեն Վերաքննիչ դատարան ստացված նյութերում առկա չէ Առաջին ատյանի դատարանի որոշումը դատապարտյալ Ա.Մկրտչյանի կողմից ստանալու օրվա մասին փաստական տվյալ, այնուամենայնիվ, դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը թույլատրելի է միայն գործի կոնկրետ հանգամանքների գնահատմամբ: Այլ կերպ՝ տվյալ վարույթի արդարության ընդհանուր համատեքստում, պաշտպանի հայտնած տեղեկատվությունը բողոքարկվող դատակա` ակտը դատապարտյալ
ԱՄկրտչյանին հասու դառնալու օրվա կապակցությամբ, առաջացնում է բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին դատական ակտում նշված փաստարկին հիմնավորված գնահատական տալու վարութային պարտականություն` կառուցված այն փաստական տվյալների վրա, որոնք պարունակում են Առաջին ատյանի դատարանի դատական ակտը դատապարտյալի կողմից ստանալու փաստի մասին տեղեկատվություն Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով անդրադարձ չի կատարել դատապարտյալի կողմից Առաջին ատյանի դատարանի որոշումը ստանալու օրվա կապակցությամբ ներկայացված փաստարկին՝ արդյունքում անհամաչափորեն սահմանափակելով դատապարտյալ Ա.Մկրտչյանի՝ դատարանի մատչելիության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատապարտյալ Ա.Մկրտչյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելիս, Վերաքննիչ. դատարանն անձի դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումներից խուսափելու նպատակով, պետք է պատշաճ գնահատականի արժանացներ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը դատապարտյալ Ա.Մկրտչյանին հասու դառնալու կապակցությամբ ներկայացված տեղեկատվությունը:
141 Միննուն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ
դատապարտյալ ԱՄկրտչյանն Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 10-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել տասնօրյա ժամկետի պահպանմամբ: Այսպես՝ վճռաբեկ բողոքին կից ներկայացված տեղեկանքի ուսումնասիրությամբ հավաստվում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը
8
դատապարտյալ Ա.Մկրտչյանը ստացել է 2023 թվականի մարտի 6-ին, հետնաբար բողոքարկման համար հաշվարկվող ժամկետի վերջին օրը պետք է համարվեր նույն թվականի մարտի 16-ը, հետնաբար, Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը դատապարտյալ Ա.Մկրտչյանը ներկայացրել է օրենքով սահմանված ժամկետում:
Անդրադառնալով վճռաբեկ բողոքի պատասխանի հեղինակի այն
դատողությանը, թե քրեակատարողական հիմնարկի կողմից տրված տեղեկանքը վիճարկվող դատական ակտը կայացնելիս առկա չէր, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գնահատելու համար, թե դատական վերանայման բողոքը ժամկետանց լինելու առնչությամբ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն արդյո՞ք համապատասխանում է դատարանի մատչելիության իրավունքի համաչափ սահմանափակման սահմանադրաիրավական ն միջազգային իրավական
պահանջին, անհրաժեշտ է ուսումնասիրել վճռաբեկ բողոքին կից ներկայացված տեղեկանքը, հատկապես այն պայմաններում, երբ Վերաքննիչ դատարանը տեղեկացված է եղել ստորադաս դատարանի դատական ակտը
քրեակատարողական հիմնարկ մուտքագրվելուց միայն որոշակի ժամանակ անց այն դատապարտյալ Ա.Մկրտչյանին տրամադրելու մասին:
15. Ընդհանրացնելով կատարված վելուծությունը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատապարտյալ Ա.Մկրտչյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին ստորադաս դատարանի հետնությունը հիմնավոր չէ:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը անհամաչափորեն սահմանափակել է դատապարտյալ ԱՄկրտչյանի դատարանի մատչելիության իրավունքը, արդյունքում թույ է տրվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաճայն՝ հիմք է ստորադաս դատարանի
9
դատական ակտը բեկանելու ն վարույթը նույն դատարան` նոր քննության փոխանցելու համար՛:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3Լրդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Արթուր Համբարձումի Մկրտչյանի հատուկ վերանայման բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 6-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
ՏՕ), :Ս.(ՕՇԱՆՅԱԵՆ
7 Տես, դառնջ ոանճոմ տ, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի
25-ի թիվ ԵԴ/0426/11/8 ն Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 սեպտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ԱՐԴ/0113/15/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
