ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 369 — Ռազմական գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը 1. Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այ
Ամփոփում
Հոդված 369.Ռազմական գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը 1. Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: 2. Նույն արարքը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝
Ամբողջ Տեքստ
Հոդված 369.Ռազմական գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը
1. Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով: (369-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-119-Ն, 28.11.07 ՀՕ-275-Ն, լրաց. 30.04.13 ՀՕ-34-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
