Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 39 — Փոխառության և այլ գործարքների սահմանափակումները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 39AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 39 — Փոխառության և այլ գործարքների սահմանափակումները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 39. Փոխառության և այլ գործարքների սահմանափակումները 1. Ֆոնդի ակտիվները չեն կարող ձևավորվել փոխառու միջոցների հաշվին, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Ֆոնդի ակտիվները չեն կարող ձևավորվել սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված այնպիսի արժեթղթերի կամ ֆինանսական այլ գործիքների վաճառքի միջոցով, որոնց ֆոնդը չի տիրապետում գործարքի կնքման պահին (կարճ վաճառք): 2. Կառավարիչը կարող է փոխառու միջոցներ ներգրավել այն ֆոնդի ակտիվ

Ամբողջ Տեքստ

Հոդված 39. Փոխառության և այլ գործարքների սահմանափակումները 1. Ֆոնդի ակտիվները չեն կարող ձևավորվել փոխառու միջոցների հաշվին, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Ֆոնդի ակտիվները չեն կարող ձևավորվել սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված այնպիսի արժեթղթերի կամ ֆինանսական այլ գործիքների վաճառքի միջոցով, որոնց ֆոնդը չի տիրապետում գործարքի կնքման պահին (կարճ վաճառք):

2. Կառավարիչը կարող է փոխառու միջոցներ ներգրավել այն ֆոնդի ակտիվների 10 տոկոսը չգերազանցող չափով, որի համար ներգրավվում են այդ փոխառու միջոցները, եթե ներգրավվում են կարճաժամկետ (մինչև երեք ամիս մարման ժամկետով) փոխառու միջոցներ:

3. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա ֆոնդի ակտիվների հաշվին չի կարելի փոխառություններ կամ երաշխիք տրամադրել կամ երաշխավորություն ստանձնել:

4. Ֆոնդի ակտիվները չեն կարող գրավադրվել կամ համարվել այլ պարտավորությունների ապահովման միջոց: Սույն մասով նախատեսված պահանջը չի սահմանափակում ֆոնդի ակտիվների հաշվին ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների և ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքների կնքման իրավունքը, եթե դա նախատեսված է ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ), և եթե այդպիսի գործարքի արդյունքում չեն խախտվում սույն գլխով նախատեսված սահմանաչափերը: (39-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-72-Ն, խմբ., լրաց.

22.01.25 ՀՕ-23-Ն ) ( 22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել