Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 83 — Դատարանում պաշտպանվող անձի հարցաքննությունը հատուկ կարգով 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 83AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 83 — Դատարանում պաշտպանվող անձի հարցաքննությունը հատուկ կարգով 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 83. Դատարանում պաշտպանվող անձի հարցաքննությունը հատուկ կարգով 1. Դատարանում պաշտպանվող անձի հարցաքննությունը, առանց նրա ինքնության մասին տեղեկություններ հրապարակելու, կարող է կատարվել կեղծանվան օգտագործմամբ: Պաշտպանվող անձի հարցաքննությունը կարող է կատարվել տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ (տեսակապի միջոցով): 2. Անհրաժեշտության դեպքում պաշտպանվող անձի հարցաքննությունը կարող է կատարվել այնպիսի պայմաններում, որոնք բացառո

Ամբողջ Տեքստ

Հոդված 83. Դատարանում պաշտպանվող անձի հարցաքննությունը հատուկ կարգով 1. Դատարանում պաշտպանվող անձի հարցաքննությունը, առանց նրա ինքնության մասին տեղեկություններ հրապարակելու, կարող է կատարվել կեղծանվան օգտագործմամբ: Պաշտպանվող անձի հարցաքննությունը կարող է կատարվել տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ (տեսակապի միջոցով):

2. Անհրաժեշտության դեպքում պաշտպանվող անձի հարցաքննությունը կարող է կատարվել այնպիսի պայմաններում, որոնք բացառում են անձի ինքնության ճանաչումը: Այդ նպատակով կարող են օգտագործվել դիմակ, շպար, պաշտպանվող անձի ձայնը փոփոխող սարք և օրենքին չհակասող պաշտպանության այլ միջոցներ:

3. Պաշտպանվող անձի հարցաքննությունը, առանց վարույթի մյուu մասնակիցների ակներև տեսանելիության, կարող է կատարվել տեսաձայնային և տեխնիկական այլ միջոցների (շղարշ, պաշտպանիչ էկրան, թաղանթ) օգնությամբ` վարույթի մասնակիցների մասնակցությամբ։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել