ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 31 — Դատարանի կազմը 1.
Ամփոփում
Հոդված 31. Դատարանի կազմը 1. Առաջին ատյանի դատարանում վարույթը՝ դատաքննությունը և դատական երաշխիքներով վարույթը, իրականացվում է միանձնյա: 2. Վերաքննիչ դատարանում վերաքննությունը, ինչպես նաև բացառիկ վերանայումն իրականացվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ հատուկ վերանայումը՝ միանձնյա: 3. Վճռաբեկ դատարանը` 1) վերանայման բողոքը վերադարձնելու հարցը լուծում է միանձնյա` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգ
Ամբողջ Տեքստ
Հոդված 31. Դատարանի կազմը 1. Առաջին ատյանի դատարանում վարույթը՝ դատաքննությունը և դատական երաշխիքներով վարույթը, իրականացվում է միանձնյա:
2. Վերաքննիչ դատարանում վերաքննությունը, ինչպես նաև բացառիկ վերանայումն իրականացվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ հատուկ վերանայումը՝ միանձնյա:
3. Վճռաբեկ դատարանը` 1) վերանայման բողոքը վերադարձնելու հարցը լուծում է միանձնյա` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով՝ հակակոռուպցիոն պալատի՝ կոռուպցիոն հանցանքների քննության դատական կազմի մեկ դատավորի կազմով. 2) վերանայման բողոքն առանց քննության թողնելու, վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու հարցերը լուծում է կոլեգիալ` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով՝ հակակոռուպցիոն պալատի՝ կոռուպցիոն հանցանքների քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ. 3) վարույթ ընդունված վճռաբեկ բողոքը քննում է կոլեգիալ` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով՝ հակակոռուպցիոն պալատի՝ կոռուպցիոն հանցանքների քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ:
4. Կոլեգիալ կազմով վարույթ իրականացնող բոլոր դատավորները դատարանի կողմից լուծման ենթակա բոլոր հարցերի կապակցությամբ օժտված են հավասար լիազորություններով: (31-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն, փոփ.
16.01.24 ՀՕ-32-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
