ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՎ ՌՈՒԲԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-28)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 12 սեպտեմբերի 2013թ. ՍԴԴԿՈ/2 - 28 | ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՎ ՌՈՒԲԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
12 սեպտեմբերի 2013թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը
Նախագահությամբ Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ Վ. Պողոսյանի
Կ. Բալայանի
Քննության առնելով քաղաքացիներ Հովհաննես Սահակյանի և Ռուբեն Այվազյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացիներ Հովհաննես Սահակյանը և Ռուբեն Այվազյանը 2013թ. օգոստոսի 23-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով ««Փաստաբանության մասինե ՀՀ օրենքի 5 հոդվածի 3-րդ կետը համարել հակասող ՀՀ Սահմանադրության 18, 19, 20, 42 հոդվածներին և ճանաչել անվավեր»։
Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.
1. Ըստ դիմողների վիճարկվող դրույթը զրկում է անձին դատարանում անվճար ներկայացուցիչ ունենալու իրավունքից։ Միաժամանակ պարունակելով իրավական անորոշություն այն մասով, ըստ որի օրենսդիրը դրույթում ընդգրկելով մերձավոր ազգականների ցանկը, չի ներառել մորաքրոջ կամ հորաքրոջ որդիների մերձավոր ազգական լինելու հանգամանքը, ինչպես նաև դատավարական գործընթացի մասնակից անձի կողմից այդ փաստի հիմնավորման հանգամանքը դնելով շահագրգիռ անձի վրա ստեղծում է անելանելի իրավիճակ, արդյունքում զրկելով անձին դատական պաշտպանության իր սահմանադրական իրավունքից։
2. Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 28 և 69-րդ հոդվածների պահանջներին։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր
Ո Շ Ե Ց.
1. «Քաղաքացիներ Հովհաննես Սահակյանի և Ռուբեն Այվազյանի դիմումի հիման վրա «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության։
2. Գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
Նախագահող
Անդամներ
12 սեպտեմբերի 2013 թվականի
ՍԴԴԿՈ/2-28
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 սեպտեմբերի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-28
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
