ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 3.1-ին մասը «Դատարանի» բառից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով․ «Դատարանը սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը սահմանում է կառավարությունը:»: Հոդված 2. Օրենքի 15.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «գործադրմամբ» բառից հետո լրացնել «։ Պարտապանի սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը բավարարելու և կառավարիչ նշանակելու մասին որոշումները դատարանն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով՝ կառավարության սահմանած կարգով․» բառերով: Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը «գործադրմամբ» բառից հետո լրացնել «։ Սույն կետով նախատեսված տեղեկացումը դատարանն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով՝ կառավարության սահմանած կարգով․» բառերով: Հոդված 4. Օրենքի 39.2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով. «6.1. Ապահովված իրավունքի առարկայի իրացումը թույլատրելու մասին դատարանի որոշումը դատարանն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով՝ կառավարության սահմանած կարգով:»: Հոդված 5. Օրենքի 90-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով. «2.2. Սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով, 69-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետով, ինչպես նաև 74-րդ և 89-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում դատարանը վճիռն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով՝ կառավարության սահմանած կարգով:»: Հոդված 6. Օրենքի 93-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Ֆիզիկական անձի գույքը (գույքի մասը) արգելանքից ազատելու մասին որոշումները դատարանն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով՝ կառավարության սահմանած կարգով:»: Հոդված 7. Օրենքի 105-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով. «3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում դատարանը վճիռն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով՝ կառավարության սահմանած կարգով:»։ Հոդված 8.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ընդունվելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. նոյեմբերի 18 Երևան ՀՕ-354-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-354-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 22.10.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 18.11.2025 Հիմնական ակտ 22.10.2025, ՀՕ-354-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 25.12.2006, ՀՕ-51-Ն --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 հոկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-354-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
