Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 53 — Տուժողի օրինական ներկայացուցիչը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 53AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 53 — Տուժողի օրինական ներկայացուցիչը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 53. Տուժողի օրինական ներկայացուցիչը 1. Անձն իրավունք ունի ճանաչվելու իր անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող` տուժող ճանաչված երեխայի, որդեգրվածի, խնամարկյալի կամ հոգաբարձյալի օրինական ներկայացուցիչ: Առանց խնամքի մնացած անչափահաս տուժողի իրավաչափ շահերը ներկայացնելու համար որպես օրինական ներկայացուցիչ է ներգրավվում խնամակալության և հոգաբարձության իրավասու մարմնի աշխատակիցը: Տուժող ճանաչված իրավաբանական անձի ղեկավարն

Ամբողջ Տեքստ

Հոդված 53. Տուժողի օրինական ներկայացուցիչը 1. Անձն իրավունք ունի ճանաչվելու իր անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող` տուժող ճանաչված երեխայի, որդեգրվածի, խնամարկյալի կամ հոգաբարձյալի օրինական ներկայացուցիչ: Առանց խնամքի մնացած անչափահաս տուժողի իրավաչափ շահերը ներկայացնելու համար որպես օրինական ներկայացուցիչ է ներգրավվում խնամակալության և հոգաբարձության իրավասու մարմնի աշխատակիցը: Տուժող ճանաչված իրավաբանական անձի ղեկավարն իրավունք ունի ճանաչվելու տուժողի օրինական ներկայացուցիչ:

2. Անձը տուժողի օրինական ներկայացուցիչ է ճանաչվում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:

3. Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ թույլատրվում է վարույթին որպես տուժողի օրինական ներկայացուցիչ մասնակցելու նրա ծնողներից, որդեգրողներից, խնամակալներից կամ հոգաբարձուներից, որպես կանոն, միայն մեկին: Ընդ որում, որպես օրինական ներկայացուցիչ պետք է թույլատրվի մասնակցել այն ծնողին, որդեգրողին, խնամակալին կամ հոգաբարձուին, որի թեկնածությունն իր համաձայնության առկայության դեպքում պաշտպանում են մյուսները:

4. Տուժողի օրինական ներկայացուցիչն ունի տուժողի բոլոր իրավունքները և պարտականությունները, բացառությամբ տուժողի անձից անբաժանելի իրավունքների և պարտականությունների:

5. Տուժողի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի նաև` 1) իմանալու տուժողին վարույթն իրականացնող մարմին հրավիրելու մասին և ուղեկցելու նրան. 2) մասնակցելու տուժողի հարցաքննությանը, ինչպես նաև նրա մասնակցությամբ կատարվող այլ ապացուցողական գործողությունների:

6. Տուժողի օրինական ներկայացուցիչն իրավունք չունի կատարելու տուժողի շահերին վնասող որևէ գործողություն:

7. Տուժողի օրինական ներկայացուցիչն իր իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ:

8. Տուժողի օրինական ներկայացուցիչը կարող է հարցաքննվել որպես վկա:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել