Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 30 — ՀՈՂԵՐԻ ԲՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՑՈՒՄԸ և ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄԸ 1.
ARLISՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 30AI Ինդեքսավորված

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 30 — ՀՈՂԵՐԻ ԲՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՑՈՒՄԸ և ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄԸ 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հ ՈԴՎԱԾ 30. Հ ՈՂԵՐԻ ԲՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՑՈՒՄԸ և ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄԸ 1. Հողերի բնական գյուղատնտեսական շրջանացումը դրանց բաժանումն է ըստ բնակլիմայական պայմանների, հողի որակական հատկանիշների և գյուղատնտեսական բույսերի ագրոկենսաբանական պահանջների հաշվառման: Հողերի նորմավորումը հողամասերի օգտագործման կանոնների համալիրն է` անկախ հողերի նկատմամբ սեփականության և գույքային այլ իրավունքներից: 2. Հայաստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսական նշանակու

Ամբողջ Տեքստ

Հ ՈԴՎԱԾ 30. Հ ՈՂԵՐԻ ԲՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՑՈՒՄԸ և ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄԸ 1. Հողերի բնական գյուղատնտեսական շրջանացումը դրանց բաժանումն է ըստ բնակլիմայական պայմանների, հողի որակական հատկանիշների և գյուղատնտեսական բույսերի ագրոկենսաբանական պահանջների հաշվառման: Հողերի նորմավորումը հողամասերի օգտագործման կանոնների համալիրն է` անկախ հողերի նկատմամբ սեփականության և գույքային այլ իրավունքներից:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսական նշանակության հողերն օգտագործվում և պահպանվում են կառավարության հաստատած հողերի բնական գյուղատնտեսական շրջանացմանը համապատասխան:

3. Հողերի բնական գյուղատնտեսական շրջանացման և նորմավորման կարգավորմանն ուղղված նորմատիվ ակտերի պահանջները հողամասերի նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումներ են ու ներառվում են հողերը քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրելու պայմանների մեջ:

4. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության, օգտագործման ներքո գտնվող հողամասերի սահմանային (առավելագույն և նվազագույն) չափերն ու քանակը որոշելիս և հաստատելիս հաշվի են առնում հողերի բնական գյուղատնտեսական շրջանացման ու նորմավորման վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերով բնական, տնտեսական, բնապահպանական և սոցիալական պայմաններին վերաբերող հանձնարարականները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել